Ռեյ Ռիարդոն
Ռեյ Ռիարդոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1932 (90 տարեկան) |
Ծննդավայր | Տրեդեգար, Blaenau Gwent County Borough, Ուելս, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սնուկերիստ |
Պարգևներ և մրցանակներ |
Ռեյ Ռիարդոն (անգլ.՝ Ray Reardon, հոկտեմբերի 8, 1932, Տրեդեգար, Blaenau Gwent County Borough, Ուելս, Միացյալ Թագավորություն[1]), ուելսցի[3] նախկին պրոֆեսիոնալ սնուկերիստ։ Աշխարհի առաջնությունների և այլ մրցաշարերի վեցակի հաղթող, մինչ այժմ համարվում է ուելսցի ամենալավ սնուկերիստը։ 2011 թվականից Սնուկերի փառքի սրահի անդամ է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեյը ծնվել է 1932 թվականին Տրեդեգար փոքր հանքագործական քաղաքում[3] ։ Երբ լրացավ նրա 14-ամյակը, Ռիարդոնը հետևեց ընտանեկան ավանդույթին և դարձավ հանքագործ։ Այդ ժամանակ էլ նա սկսեց լրջորեն հետաքրքրվել սնուկերով և նա նույնիսկ ձեռնոցներ էր կրում աշխատանքի ժամանակ, որպեսզի չվնասի ձեռքերը և ի վիճակի լինի խաղալ։ Սակայն այն բանից հետո, երբ հանքում փլուզում տեղի ունեցավ և Ռեյը մի քանի ժամ անցկացրեց փլատակների տակ, նա որոշեց թողնել այդ աշխատանքը և շուտով աշխատանքի անցավ Սթոք-օն-Տրենտ քաղաքում որպես ոստիկան։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիարդոնին շատ էին սիրում նրա համար, որ խաղի մեջ զվարճություն և հումոր է ավելացնում։ Իր երկար հարվածներով հայտնի՝ նա 17 անպարտելի խաղ է ունեցել աշխարհի առաջնությունների ժամանակ և հաղթել այդ նույն մրցաշարը 4 անգամ իրար հետևից։ Ռեյն արժանացել է «Դրակուլա» մականունին իր սանրվածքի համար։ Նրա արտաքին տեսքն օգտագործվել է անգամ Billy the Kid and the Green Baize Vampire մյուզիքլում։ Ռիարդոնը դարձել է նաև անգլիական Lawnmower Deth խմբի «Spook Perv Happenings in the Snooker Hall» երգի հերոսը։
Ռեյ Ռիարդոնը պրոֆեսիոնալ խաղացող է դարձել 1967 թվականին[4] և խաղացել մինչև 1992 թվականը։ Նա 1970-ական թվականներին սնուկերի ոլորտում առաջնորդ է եղել՝ խաղալով աշխարհի առաջնությունների 7 եզրափակիչներում և դրանցից հաղթելով 6-ում։ Երկու անգամ՝ 1979 և 1980 թվականներին Ռիարդոնը Ուելսի հավաքականի կազմում է հաղթանակի հասել Աշխարհի գավաթին։ 1985 թվականին Մեծ Բրիտանիայի համար կատարած աշխատանքի համար նրան տրվել է MBE կոչումը՝ Բրիտանական Կայսրության շքանշանը։ Նույնիսկ հիմա, երբ սնուկերը շատ ավելի զարգացած է, շատերը Ռիարդոնին համարում են Ուելսի լավագույն սնուկերիստ և աշխարհի լավագույն սնուկերիստներից մեկը։
Դիրքը միջազգային վարկանշային աղյուսակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան | Դիրք |
---|---|
1976/77 | 1 |
1977/78 | 1 |
1978/79 | 1 |
1979/80 | 1 |
1980/81 | 1 |
1981/82 | 4 |
1982/83 | 1 |
1983/84 | 2 |
1984/85 | 5 |
1985/86 | 6 |
1986/87 | 15 |
1987/88 | 38 |
1988/89 | 40 |
1989/90 | 54 |
1990/91 | 73 |
1991/92 | 126 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.funtrivia.com/en/subtopics/Cueing-for-Success-359790.html
- ↑ The London Gazette 50154 (բրիտ․ անգլ.) — 1985. — Iss. 50154. — P. 15. — ISBN 0-11-660154-X
- ↑ 3,0 3,1 «Then and Now: Ray Reardon – Yahoo! Eurosport»։ uk.eurosport.yahoo.com։ Վերցված է մարտի 6, 2010
- ↑ Reardon, Ray., Enjoying Snooker, St Michael Press, 1986, p15.