Մարկ Ուիլիամս
![]() | |
Ազգությունը | ուելսցի |
Քաղաքացիություն | ![]() |
Մականուն | Ուելսցի հրաշք |
Ծննդյան թիվ | մարտի 21, 1975 (48 տարեկան) |
Ծննդյան քաղաք և երկիր | Վորդսլի, Վեսթ Միդլանդս, Անգլիա |
Պրոֆեսիոնալ կարիերա | 1992- |
Ամենաբարձր վարկանիշ | 1 |
Ներկայիս վարկանիշ | 17 |
Մրցանակային գումարը | £4.992.917[1] |
Մրցաշարերում հաղթանակը | |
Աշխարհի առաջնություն | 2 (2000, 2003) |
Մարկ Ջեյմս Ուիլիամս[2] (մարտի 21, 1975[3], Cwm, Blaenau Gwent County Borough, Ուելս, Միացյալ Թագավորություն[4]), Բրիտանական Կայսրության խորհրդի անդամ, ուելսցի պրոֆեսիոնալ սնուկերիստ, ով աշխարհի չեմպիոն է դարձել 2 անգամ՝ 2000 և 2003 թվականներին։ 2012 թվականից սնուկերի փառքի սրահի անդամ է։
Մեյն-տուրում հայտնվել է 1992 թվականին։ Դարձել է առաջին ձախլիկ սնուկերիստը, ում հաջողվել է հաղթել աշխարհի առաջնության ժամանակ (2010 թվականին դա հաջողվել է նաև Նիլ Ռոբերտսոնին)։ Իր ավելի քան 20 հաղթանակների կողքին Մարկ Ուիլիամսը հաղթել է երկու մրցաշարեր, որոնցում խաղարկվել են սնուկերի պատմության մեջ ամենամեծ գումարային մրցանակները՝ £ 270 հազար 2003 թվականին և £ 210 հազար 2003 թվականին։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարկ Ուիլիամսը մնում է ամենատաղանդավոր սնուկերիստը Ուելսից[5]։ Նրան պատկանում են շատ ռեկորդներ։ Նա դարձել է առաջին ձախլիկ սնուկերիստը, ում հաջողվել է հաղթել աշխարհի առաջնության ժամանակ և պատմության մեջ երրորդ սնուկերիստը, ում հաջողվել է մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթել միանգամից 3 ամենակարևոր և հեղինակավոր մրցաշարերում՝ Մասթերս, Մեծ Բրիտանիայի առաջնություն և աշխարհի առաջնություն։
- Ուիլիամսը նաև հանդիսանում է աշխարհի ոչ պաշտոնական չեմպիոն ըստ սկզբնական երկար հարձակումների (անգլ.՝ long pot[6]):
- Ուիլիամսը, ինչպես շատ այլ սնուկերիստներ, խաղում է նաև պոկեր[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «CueTracker - Career-total Statistics for Mark Williams - Professional Results - Snooker Results & Statistics»։ cuetracker.net։ Վերցված է 2 April 2017
- ↑ Орден для Уильямса
- ↑ http://au.eurosport.com/snooker/mark-williams_prs28946/person.shtml
- ↑ 4,0 4,1 Daily Post — 1719.
- ↑ «Марк Уильямс»։ Yahoo! UK։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին։ Վերցված է փետրվարի 23, 2010
- ↑ «Мастерс 2004: Досье игроков»։ BBC Sport։ 2004-01-30։ Վերցված է 2008-02-29
- ↑ «Досье на thehendonmob.com»։ The Hendon Mob։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին։ Վերցված է 2008-03-05