Նիզար Խալիլի
Նիզար Խալիլի | |
---|---|
Ծնվել է | 1925 |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Մահացել է | մայիսի 8, 2019 |
Մասնագիտություն | թարգմանիչ և հայագետ |
Խալիլի Նիզար (1925, Հալեպ, Սիրիա- մայիսի 8, 2019, Քեսաբ[1]), արաբ թարգմանիչ, հայագետ, մանկավարժ։ Բարձրագույն կրթությունը ստացել է Բեյրութում։
1943 - 1946 թվականներին աշխատել է Հալեպի Նոր Գյուղ Հայկական թաղամասի Զավարյան վարժարանում որպես արաբերենի ուսուցիչ[2]։ Հայերենի մեջ հմտացել է մանկավարժական աշխատանքի ընթացքում։ Ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, մասնավորապես՝ գեղարվեստական գրականությունը։ Մի քանի անգամ այցելել է Հայաստան։ Խալիլին հայ մշակույթին, հայ-արաբական գրական առնչություններին նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Նրա թարգմանությամբ արաբերեն առանձին գրքույկներով հրատարակվել են Հովհաննես Թումանյանի, Գրիգոր Զոհրապի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները։ Խալիլին հայերեն է թարգմանել արաբ հեղինակների գործերից։ Գրել է նաև հայերեն բանաստեղծություններ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Քեսապի մէջ իր մահկանացուն կնքեց հայ ժողովուրդի մեծ բարեկամ՝ Նիզար Խալիլին
- ↑ «Արաբ հայագետ Նիզար Խալիլիի հայերեն բանաստեղծությունը». arevelk.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արաբ հայագետ Նիզար Խալիլիի հայերեն բանաստեղծությունը arevelk.am կայքում
- Նիզար Խալիլի Արխիվացված 2012-04-22 Wayback Machine
- Նիզար Խալիլին Երևանում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 706)։ |