Ներսես Սարգիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ներսես Սարգիսյան
Ծնվել էհոկտեմբերի 3, 1800(1800-10-03)
ԾննդավայրՏրապիզոն, Թուրքիա
Մահացել էհունիսի 21, 1866(1866-06-21) (65 տարեկանում)
Մահվան վայրՖիեսսո
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր և traveller
ԱնդամությունՄխիթարյան միաբանություն

Ներսես Սարգիսյան (աշխարհական անունը՝ Սարգիս, հոկտեմբերի 3, 1800(1800-10-03), Տրապիզոն, Թուրքիա - հունիսի 21, 1866(1866-06-21)), հայ բանասեր, աղբյուրագետ, ճանապարհորդ, ուղեգրող։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 1823 թվականին հոգևոր նախնական աստիճանով հաստատվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ 1829 թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։

Հնագիտականաշխարհագրական ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

հուշարձան

Մինչև 1843 թվականը ղեկավարել է միաբանության տպարանը, բարեխղճորեն սրբագրել հայագիտական հրատարակությունները, մասնակցել «Մատենագիրք նախնեաց» մատենաշարի հրատարակմանը։ Միաբանության մատենադարանի ձեռագրերի հիման վրա կազմել է հայ հին ու միջնադարյան, ինչպես նաև թարգման, երկերի մանրամասն ցուցակը՝ առանձնացնելով կորած կամ թերի պահպանված բնագրերը։ Հնագիտականաշխարհագրական ուսումնասիրություններ կատարելու, պատմական և մատենագրական հուշարձաններ որոնելու նպատակով 1843-53 թվականին ճամփորդել է Հայաստանում և հարակից երկրամասերում։ Ուղևորության ընթացքում հետազոտել ու ճըշգըրտորեն նկարագրել է այցելած բնակավայրերի ու գավառների բնապատմական վիճակը, շինարար, և ճարտարապետ հուշարձանները, այլևայլ հնությունները, կազմել քարտեզներ ու հատակագծեր, նմանահանել արձանագրությունները (10-8 դարերին վերաբերող 196 արձանագրություն՝ բնագիր և ռուս, թարգմանությամբ, հրատարակված են 1881 թվականին Մոսկվայում լույս տեսած «Հայկական արձանագրությունները Կարսում, Անիում և վերջինիս շրջակայքում» գրքում)։ Հավաքել և Վենետիկ է ուղարկել հարյուրավոր հայերեն մեծարժեք ձեռագրեր, հնագիտարան իրեր, դրամներ, հայերեն, հունարեն, վրացերեն, արաբերեն, և այլ լեզուներով բազմաթիվ վերնաագիր հիշատակարաններ, գրի առել հայ ժողովրդի բանահյուսության նմուշներ։ Հավաքած նյութի հիման վրա գրել է «Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս» (1864) տեղեկատու բնույթի հայագիտական արժեքավոր աշխատությունը։ ․Զբաղվելով հայ հին և միջնադարյան արձակի ուսումնասիրությամբ՝ Սարգիսյանը․ հրատարակել է «Վարք հարանց․․․» (հ․ 1-2, 1855) մատենագրական կարևոր հուշարձանը։ Երկար տարիներ նվիրվել է Հովհան Ոսկեբերանի երկերի հայերեն հնագույն թարգմանությունների հավաքմանն ու ուսումնասիրությանը, դրանց մի մասը հրատարակել է «ճառք» և «Մեկնութիւն թղթոցն Պաւղոսի» (հ․ 1-3, 1861 - 1862) խորագրերով։ Հայաստանի պատմական աշխարհագրության և մշակույթի վերաբերյալ փաստական հարուստ նյութ են պարունակում նաև [[1843]- ]-53 թվականին Ա․ Բագրատունուն և Ալիշանին հասցեագրած Սարգիսյանի նամակները (մի մասը հրատարակվել է-«բազմավեպում», 1970-71 թվականին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 218 CC-BY-SA-icon-80x15.png