Ներսես Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Թովմասյան
Ծնվել էհունվարի 3, 1910(1910-01-03)
ԾննդավայրԽեք
Մահացել էնոյեմբերի 17, 1989(1989-11-17)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՄԿԿ

Ներսես Ռաֆայելի Թովմասյան (հունվարի 3, 1910(1910-01-03), Խեք - նոյեմբերի 17, 1989(1989-11-17)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1971

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Թովմասյանը ծնվել է 1910 թվականի հունվարի 3-ին Խեք գյուղում (Հայք, Հայոց ձոր գավառում։ 1937 թ. ավարտել է Երևանի համալսարանը։ 1963-1966 թվականներին եղել է Երևանի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, 1967-1968 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ։ 1968 թվականից նույն ինստիտուտի տնտեսագիտական պատմության և տնտեսագիտական մտքի պատմության բաժնի վարիչն է։ Աշխատությունները վերաբերում են Հայաստանի միջին դարերի տնտեսագիտական մտքի պատմության[2], մարքսիստական քաղաքատնտեսության հարցերին, արդի բուրժուական քաղաքատնտեսության քննադատությանը[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատավարձի ժամանակակից բուրժուական տեսությունների ռեակցիոն էությունը։ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, Հայպետհրատ, 1955։
  • Սոցիալիստական էկոնոմիկայի զարգացումը Բուլղարիայի Ժողովրդական ռեսպուբլիկայում։ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, Հայպետհրատ, 1957։
  • Սպառողական կոոպերացիայի ծագումը և զարգացումը Հայաստանում։ Կ. Պ. Կարագյան, պատ. խմբ. Ն. Ռ. Թովմասյան, Երևան, ԵՊՀ, 1957։
  • Ժամանակակից ռևիզիոնիզմի քննադատությունը քաղաքատնտեսության հարցերում։ Ն. Թովմասյան, Երևան, Հայպետհրատ, 1959։
  • Հավելյալ արժեքի թեորիան Մարքսի տնտեսական ուսմունքի անկյունաքարն է։ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, Հայպետհրատ, 1959։
  • Դավիդ Ռիկարդոյի արժեքի թեորիան։ Դասախոսություն տնտեսական ուսմունքների պատմության դասընթացից, Ն. Ռ. Թովմասյան, Երևան, ԵՊՀ հրատ., 1959:
  • Մանրբուրժուական տնտեսագիտության քննադատության ուրվագծեր։ (XIX դար)։ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, Հայպետհրատ, 1961։
  • Շինարարության էկոնոմիկա։ Դասագիրք, խմբ.՝ Ն. Ռ. Թովմասյան, Բ. Ս. Միրզոյան, Երևան, Հայպետհրատ, 1963։
  • Արդի հակամարքսիստական քաղաքատնտեսության քննադատության ուրվագծե։ Ն. Ռ. Թովմասյան, Երևանի պետական համալսարան, Երևան, Հայպետհրատ, 1963։
  • Տնտեսագիտական ուսմունքների պատմություն (մինչև մարքսիզմի առաջացումը)։ Ուսումնական ձեռնարկ, Թովմասյան Ն. Ռ., խմբ. Գաբուչյան Վ., Երևան, «Լույս», 1965։
  • Տնտեսագիտական հիմունքների պատմություն, Երևան, 1965։
  • Գրիգոր Տաթևացու սոցիալ-տնտեսագիտական հայացքները։ [Գիտական ուսումնասիրություն], Ն. Ռ. Թովմասյան, Երևան, «Միտք», 1966։
  • Արտադրողական և անարտադրողական աշխատանք։ Վ. Ս. Ներկարարյան, խմբ.՝ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, «Հայաստան» , 1970։
  • Հայ սոցիալ-տնտեսագիտական միտքը IX-XIVդարերում։ Թովմասյան Ներսես Ռաֆայելի, Երևան, «Հայաստան», 1970, 463 էջ։
  • Ֆրիդրիխ Էնգելս Կյանքը և գործը։ Զ. Գ. Բաշինջաղյան, խմբ.՝ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, «Հայաստան», 1971։
  • Հայ սոցիալ-֊տնտեսագիտական միտքը վաղ Միջնադարում, հայկական ՍՇ ԳԱ Հրատարակչություն, 1973։
  • Ժամանակակից բուրժուական և ռեֆորմատորական քաղաքատնտեսության հիմնական ուղղությունների քննադատությունը։ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, «Հայաստան», 1974։
  • Հայ սովետական տնտեսագիտական մտքի պատմության ուրվագծեր։ Ն. Ռ. Թովմասյան, Մ. Ա. Գրիգորյան, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա. Տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, ԳԱԱ հրատարակչություն, 1976։
  • Զարգացած սոցիալիզմի ընդլայնված վերարտադրության բնորոշ գծերը։ Շ. Ս. Մարգարյան, խմբ.՝ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, «Հայաստան», 1979։
  • Սոցիալ-տնտեսագիտական միտքը Հայաստանում XV-XVIII դարերում։ Ն. Ռ. Թովմասյան, ՀՍՍՀ ԳԱ. Տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1982:
  • Հայկական ՍՍՀ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակային կոմպլեքսային ծրագիրը։ Մ. Խ. Քոթանյան, խմբ.՝ Ն. Ռ. Թովմասյան, ՀՍՍՀ ԳԱ, Տնտեսագիտության ինստիտուտ, Երևա, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1982:
  • Հայ տնտեսագիտական մտքի պատմության ուրվագծեր։ Ն. Ռ. Թովմասյան, Հ. Հ. Թամրազյան, Գ. Թ. Պապիկյան, Տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ , 1988։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=11384
  2. Թովմասյան Ներսես Ռաֆայելի (1973-01-01)։ Հայ սոցիալ֊տնտեսագիտական միտքը վաղ Միջնադարում (հայերեն)։ Հայկական ՍՇ ԳԱ Հրատարակչություն 
  3. «ԹՈՎՄԱՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՌԱՖԱՅԵԼԻ»։ -= ԶԱՆԳԵԶՈՒՐ=-։ 2010-05-02։ Վերցված է 2017-02-16 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 203 CC BY-SA icon 80x15.png