Ներսես Բալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ներսես Բալոյան
մայիսի 1, 1901(1901-05-01)[1] - հունվարի 14, 1997(1997-01-14)[1] (95 տարեկան)
ԾննդավայրԽնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Պարգևներ
Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Ներսես Փարսիի Բալոյան (մայիսի 1, 1901(1901-05-01)[1], Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 14, 1997(1997-01-14)[1], Երևան, Հայաստան), խորհրդային բանակի գնդապետ, դիվիզիայի հրամանատար։ ԽՄԿԿ անդամ 1924 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Ա․ Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցը (1926|1926 թվականին)։ Ծառայել է Հայկական դիվիզիայի հեծյալ գնդում։ 1934–1939 թվականներին սովորել է Կարմիր բանակի զրահատանկային և մեքենայացված զորքերի ակադեմիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկզբին մասնակցել է Սմոլենսկի համար մղված մարտերին, ապա Մոսկվայի պաշտպանությանը։ 1943 թվականին Բալոյանի հրամանատարությամբ 146-րդ հրաձգային դիվիզիան Արևմտյան ռազմաճակատում մասնակցել է Սպաս-Դեմենսկ, Ռոսլավլ, Իփսլավիչի, Առաջին մերձբալթյան ռազմաճակատում՝ Վելիկիե Լուկի, Նևել քաղաքների ազատագրման մարտերին։ Բալոյան 1944 թվականին սկզբից եղել է 261-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1947 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի ռազմական, ակադեմիայի դասընթացները։ Դասավանդել է Մ․ Ֆրունզեի անվան ռազմական, և Վ․ Ի․ Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիաներում (մինչև 1954 թվականը)[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան
  • Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան (3)
  • Կարմիր աստղի շքանշան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Оганесян Г. Х., Гвардии полковник, Е., 1974

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://am.hayazg.info/index.php?curid=30
  2. Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան։ Հատոր Ա, Երևան 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 237 CC BY-SA icon 80x15.png