Նետիկ նրբագեղ
| Նետիկ նրբագեղ | |
Նետիկ նրբագեղ (արու) | |
Նետիկ նրբագեղ (արու) | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
| Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
| Դաս | Միջատներ (Insecta) |
| Կարգ | Ճպուռներ (Odonata) |
| Ընտանիք | Նետիկներ (Coenagrionidae) |
| Ցեղ | Coenagrion |
| Տեսակ | Նետիկ նրբագեղ (C. scitulum) |
| Միջազգային անվանում | |
| Coenagrion scitulum | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Նետիկ նրբագեղ (լատին․՝ Coenagrion scitulum), նետիկների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]30-32 մմ երկարությամբ, բարեկազմ մարմնով, երկնագույն գունավորմամբ, մեկ զույգ նեղ, երկնագույն երկայնական զոլեր ունեցող սև վերին կրծքի մասով փոքր ճպուռ է, որի փորիկի հատվածները տարբեր լայնության սև գույնի օղակներ ունի․ 6-րդ, 7-րդ, 10-րդ հատվածները գրեթե լրիվ սև են, իսկ 8-րդ և 9-րդը՝ ամբողջությամբ երկնագույն։ Պտերոստիգման խոշոր[1] է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Միջերկրական ծովի երկրներում՝ դեպի արևելք, մինչև Հյուսիսային Իրան, Վրաստան։ Հայաստանում միակ հայտնաբերման վայրը Ալդարա գյուղի շրջակայքն է (Սյունիքի մարզ)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում են կիսաանապատային գոտու տաք, երբեմն դանդաղահոս ջրավազաններում և զարգանում՝ ջրաճահճային բուսականությամբ հարուստ ջրավազաններում։ Ձվադրում են լողացող բուսականության վրա։ Թռիչքը մայիսի վերջից մինչև հուլիսի վերջը է, երբեմն շարունակվում է մինչև սեպտեմբեր, զարգացումը տևում է մեկ տարի[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազվագյուտ, ծայրահեղ սահմանափակ արեալով, եզակի առանձնյակներով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն։
Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։
Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետիկ նրբագեղ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետիկ նրբագեղ» հոդվածին։ |
|