Նետա Բարզիլայ
Նետա Բարզիլայ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | եբրայերեն՝ נטע ברזילי |
Ծնվել է | հունվարի 22, 1993[1] (30 տարեկան) Hod HaSharon, Կենտրոնական մարզ, Իսրայել[1] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ[1] |
Մասնագիտություն | երաժիշտ, հեղինակ-կատարող, դիջեյ և երգչուհի |
Գործիքներ | կիթառ, սինթեզատոր և live looping? |
Պարգևներ | |
Կայք | nettamusic.com |
![]() |
Նետա Բարզիլայ (եբրայերեն՝ נטע ברזילי, հայտնի է նաև որպես Նետա, հունվարի 22, 1993[1], Hod HaSharon, Կենտրոնական մարզ, Իսրայել[1]), իսրայելցի երաժիշտ, որ հաղթել է «HaKokhav HaBa» մրցույթի հինգերորդ եթերաշրջանում։ Նա իրավունք է ստացել ներկայացնելու իր երկիրը 2018 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում։ 2018 թվականի մայիսի 12-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում Նետան իր «Toy» երգով հաղթել է Եվրատեսիլում՝ Իսրայելին պարգևելով 4-րդ հաղթանակն այդ մրցույթում (1978 թ., 1979 թ. և 1998 թ.):
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նետա Բարզիլայը ծնվել է 1993 թվականի հունվարի 22-ին Իսրայելի Հոդ Հաշարոն քաղաքում[2]։ Նետան 4 տարի ապրել է Նիգերիայում, որտեղ նրա հայրն աշխատում էր «Սոլել Բոնեհի» նախագծի համար[3][4][5]։
Բարզիլայը հաճախել է Հոդ Հաշարոնի Հադարիմի ավագ դպրոց և եղել Իսրայելի «HaNoar HaOved VeHaLomed» երիտասարդական շարժման անդամ[6]։ Նախքան Իսրայելի զինված ուժերին պարտադիր զինվորագրվելը նա կամավոր նախնական ծառայություն է անցել Նահալում, ապա իր ծառայությունն անցկացրել Իսրայելի նավատորմի նվագախմբում[7]։ Նա էլեկտրոնային երաժշտություն է ուսանել Ռիմոնի ջազի և ժամանակակից երաժշտության դպրոցում[3]։
Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի սեպտեմբերին Նետան մասնակցել է «HaKokhav HaBa» մցույթի (Եվրատեսիլ երգի մրցույթի ազգային փուլն Իսրայելում) 5-րդ եթերաշրջանի լսումներին Ռիհաննայի «Rude Boy» երգով և անցել հաջորդ փուլ։ Ձայների 82%-ն ստանալուց հետո նա անցել է մրցույթի երկրորդ փուլ, որտեղ կատարել է Դեյվիդ Գետտայի «Hey Mama» երգը[8][9]։ 2018 թվականի փետրվարին նա կատարել է Spice Girls խմբի Wannabe երգը, չնայած նրան, որ նա պարտվել է Ռիկի Բեն Արիի հետ մենամարտում, ժյուրիի կողմից ընտրվելուց հետո նա անցել է հաջորդ փուլ[10]։
Մրցույթում Բրազիլայի ներկայացրած վերջին երգը եղել է Փսայի «Gangnam Style» և Կեշայի «Tik Tok» երգերի մեշափը։ Ժյուրիից ու հանդիսատեսից ստանալով 210 միավոր՝ Նետան զբաղեցրել է առաջին տեղը և ստացել Իսրայելը Եվրատեսիլում ներկայացնելու իրավունք[11][12][13][14][15]։
Եվրատեսիլ երգի մրցույթ 2018[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի փետրվարի 25-ին հայտնի է դարձել, որ Նետտան Եվրատեսիլին կմասնակցի «Toy» երգով, և այն կկատարվի անգլերեն, բացառությամբ եբրայերեն արտահայտության[16][17][18]։ Երգը գրել են Դորոն Մեդալիեն և Սթավ Բեգերը[19]։ Այն թողարկվել է 2018 թվականի մարտի 11-ին, և Եվրատեսիլի մեկնարկից 2 ամիս առաջ երգի տեսահոլովակը հավաքել է ավելի քան 20 միլիոն դիտում։ 2018 թվականի ապրիլի 14-ին Նետան ներկայացրել է իր երգը Ամստերդամում` Եվրատեսիլ երգի մրցույթի ամենամեծ գովազդային միջոցառման ժամանակ[20]։ Չորս օր անց նա ելույթ է ունեցել ջահերով երթի ժամանակ, որով բացվել են Իսրայել պետության հիմնադրման 70-ամյակի տոնակատարությունները[21]։
2018 թվականի մայիսի 8-ին Նետան մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչին և հաղթել 283 միավորով։ Մայիսի 12-ին հանդես է եկել եզրափակչում։ Հեռուստադիտողների քվեարկությամբ նա եղել է առաջինը, միջազգային ժյուրիի քվեարկությամբ՝ երրորդը, և ընդհանուր 529 միավորով հաղթել մրցույթում[22][23]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիր | Տարի | Ամենաբարձր հորիզոնականներ | Ալբոմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ISR | BEL(FL)[24] | FRA[25] | IRE[26] | NLD[27] | NOR[28] | SPA[29] | SWE[30] | SWI[31] | UK[32] | |||
Toy | 2018 | 1 | 29 | 16 | 63 | 60 | 19 | 16 | 5 | 34 | 49 | ոչ ալբոմային սինգլ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.allmusic.com/artist/netta-mn0003746219/biography
- ↑ «הקטע של נטע - ישראל היום»
- ↑ 3,0 3,1 «"אני רוצה להיות מגניבה בבגדים שלי, זה הכי סקסי בעיניי" - Fashion Forward - אופנה»։ հունվարի 4, 2018
- ↑ «‘A one-woman band’: How Israel’s Eurovision winner Netta Barzilai rose to fame»
- ↑ http://embassies.gov.il/abuja/NewsAndEvents/Pages/Look-at-her-Israels-representative-is-favored-to-win-Eurovision-2018.aspx
- ↑ «נטע ברזילי מ'הכוכב הבא': "בתור ילדה שמנה רק רציתי להיות נורמלית" - וואלה! תרבות»
- ↑ «Netta Barzilai from "The Next Star": "As a fat girl I just wanted to be normal"»։ Walla! culture (he-IL)։ փետրվարի 12, 2018
- ↑ «CHEN AHARONI AMONG QUALIFIERS ON EPISODE 2 OF ISRAEL'S "THE NEXT STAR FOR EUROVISION 2018"» (English)։ wiwibloggs.com։ նոյեմբերի 1, 2017։ Վերցված է նոյեմբերի 1, 2017
- ↑ «Israel: Four Artists Qualify for Next Round of The Next Star 2018» (English)։ eurovoix.com։ հունվարի 5, 2018։ Վերցված է հունվարի 5, 2018
- ↑ «Six acts left in Israel, final on 13th of February» (English)։ escdaily.com։ փետրվարի 8, 2018։ Վերցված է փետրվարի 8, 2018
- ↑ «Netta Barzilai to represent Israel in Lisbon!»։ Eurovision.tv։ փետրվարի 13, 2018
- ↑ Kavaler Ron (փետրվարի 13, 2018)։ «Israel: Netta Barzilai wins 'The Next Star for Eurovision 2018'»։ Wiwibloggs
- ↑ Farren Neil (փետրվարի 13, 2018)։ «Israel: Netta Barzilai to Eurovision 2018»։ Eurovoix
- ↑ Welsh Eleanor (փետրվարի 13, 2018)։ «Israel: Netta Barzilai wins The Next Star 2018 and goes to Lisbon!»։ ESCToday
- ↑ Mercereau Damien (մարտի 13, 2018)։ «Eurovision 2018 : Netta, le phénomène venu d’Israël»։ Le Figaro (ֆրանսերեն)։ Վերցված է մարտի 17, 2018
- ↑ «נחשף רשמית שיר האירוויזיון הישראלי של נטע ברזילי - וואלה! תרבות»։ Walla! culture (he-IL)
- ↑ «Netta Barzilai to sing Toy in Lisbon»։ escchat.com։ փետրվարի 25, 2018։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-26-ին։ Վերցված է 2018-06-06
- ↑ «הרשת מגיבה ל-TOY: התגובות שהכי אהבנו» (he-IL)։ Kan։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-15-ին։ Վերցված է 2018-06-06
- ↑ «פרסום ראשון: נבחר השיר לאירוויזיון 2018 - ישראל היום»։ Israel Hayom (he-IL)
- ↑ «נטע ברזילי כבשה את אמסטרדם» (he-IL)։ Kan։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-15-ին։ Վերցված է 2018-06-06
- ↑ «החדשות - צפו: נטע ברזילי כבשה את טקס המשואות»։ ապրիլի 18, 2018
- ↑ בוקר רועי אלמן, ליסבון, עמי פרידמן, רן (դեկտեմբերի 5, 2018)։ «אירוויזיון 2018: ישראל זכתה במקום הראשון» (he-IL)։ Ynet
- ↑ «Israel files formal complaint over 'antisemitic' Dutch Eurovision parody»։ The Independent։ մայիսի 24, 2018։ Վերցված է մայիսի 28, 2018
- ↑ «Discografie Netta»։ Ultratop։ Վերցված է մայիսի 18, 2018
- ↑ «Discographie Netta»։ lescharts.com։ Վերցված է մայիսի 20, 2018
- ↑ «Discography Netta»։ irish-charts.com։ Վերցված է մայիսի 18, 2018
- ↑ «Discografie Netta»։ dutchcharts.nl։ Վերցված է մայիսի 19, 2018
- ↑ «Discography Netta»։ norwegiancharts.com։ Վերցված է մայիսի 18, 2018
- ↑ «Discography Netta»։ spanishcharts.com։ Վերցված է մայիսի 27, 2018
- ↑ «Discography Netta»։ swedishcharts.com։ Վերցված է մայիսի 18, 2018
- ↑ «Discographie Netta»։ hitparade.ch։ Վերցված է մայիսի 21, 2018
- ↑ «Netta | full Official Chart history»։ Official Charts Company։ Վերցված է մայիսի 18, 2018
- ↑ «IRMA – Irish Charts»։ Irish Recorded Music Association։ Վերցված է մայիսի 19, 2018
- ↑ «VG-lista – Topp 20 Single uke 20, 2018»։ VG-lista։ Վերցված է մայիսի 19, 2018
- ↑ «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista»։ Sverigetopplistan։ Վերցված է մայիսի 18, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նետա Բարզիլայ (անգլ.) Internet Movie Database կայքում
![]() |
Նետա Բարզիլայ Վիքիպահեստում |
---|
|