Նատալյա Շախովսկայա-Շիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նատալյա Շախովսկայա-Շիկ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1890(1890-09-01)
ԾննդավայրՅարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 20, 1942(1942-07-20) (51 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունգրող, մանկագիր և կենսագիր
Ծնողներհայր՝ Dmitry Shakhovskoy?
ԵրեխաներSergey Shik? և Q28354796?
Commons-logo.svg Natalia Dmitrievna Shahovskaya Վիքիպահեստում

Նատալյա Դմիտրիևնա Շախովսկայա-Շիկ (ռուս.՝ Наталия Дмитриевна Шаховская-Шик, սեպտեմբերի 1, 1890(1890-09-01), Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 20, 1942(1942-07-20), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս պատմաբան, գրող և թարգմանիչ, կենսագիր, մանկավարժ, կոոպերատիվ շարժման գործիչ։

Նատաշա Շա[ովսկայան մանկության տարիներին, մոտ 1897 թվական

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Շախովսկայա-Շիկը ծնվել է 1890 թվականին Յարոսլավսկի գավառի Միխայլովսկոե գյուղում, պապի՝ հետևակազորի գեներալ, իշխան Իվան Ֆեոդորովիչ Շախովսկու կալվածքում։ Նատալյա Դմիտրիևնայի նախապապը դեկաբրիստ Ֆյոդոր Պետրովիչ Շախովսկին էր, հայրը՝ Դմիտրի Իվանովիչը հասարակական և քաղաքական գործիչ էր, Ժամանակավոր կառավարության պետական խնամակալության նախարար։

1907 թվականին ոսկե մեդալով ավարտում է Յարոսլավսկի կանանց գիմնազիան, իսկ 1913 թվականին Մոսկվայի բարձրագույն կանանց դասընթացները։ 1912-1917 թվականներին աշխատել է Կոնստանտին Նեկրասովի հրատարակչությունում, որտեղ էլ հրատարակվել են նրա մի քանի աշխատանքներ։ 1917 թվականին ղեկավարել է Դմիտրովսկի կոոպերատիվների միության ոչ առևտրային բաժինը։ 1919 թվականին տեղափոխվում է Սերգիև Պոսադ, որտեղ շարունակում է աշխատել Կոոպերատիվների միության տեղական բաժանմունքում, իսկ նրա լուծարումից հետո 1920 թվականի վերջին դասավանդում էր մանկավարժական տեխնիկումում։ 1920-ական թվականներին աշխատել է Մոսկվայի պատմության թանգարանում որպես էքսկուրսավար[2]։ 1931 թվականից նա բնակվել է Մալոյարոսլավեց քաղաքում, որտեղ էլ վերապրել է գերմանական օկուպացիան։ Մահացել է տուբերկուլյոզից, 1942 թվականին, Մոսկվայում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինը՝ (1918 թվականից) գրականագետ Միխաիլ Վլադիմիրովիչ Շիկը (1887-1937), 1926 թվականից դառնում է հոգևորական։ Ենթարկվել է ռեպրեսիայի և 1937 թվականի սեպտեմբերի 27-ին գնդակահարվել Բուտովսկի հրաձգարանում[3]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Միխայլովիչ Շիկ (1922-2018)՝ երկրաբան։
  • Մարիա Միխայլովնա Շիկ (ծնվ.՝ 1924)՝ մանրէաբան։
  • Ելիզավետա Միխայլովնա Շիկ (1926-2014)՝ երկրաբան[4]։
  • Դմիտրի Միխայլովիչ Շախովսկոյ (1928-2016)՝ քանդակագործ։
  • Նիկոլայ Միխայլովիչ Շախովսկոյ (1931-2005)՝ աստղագետ[5]։

Կրտսեր որդիներին` Դմիտրիին և Նիկոլային, մոր մահից հետո դաստիարակել և որդեգրել է մորաքույրը` Աննա Դմիտրիևնան (1889-1959), և տղաները վերցրել են նրա ազգանունը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աշխատանքները տպագրվում են Կ. Ֆ. Նեկրասովի հրատարակչությունում աշխատելու ընթացքում, դրանք պատմական ակնարկներ էին (Դանիիլ Գալիցկու մասին և Սերգեյ Ռադոնեժսկու մասին), հետազոտություններ և որոնումներ 17-րդ դարի հարկատու գյուղացիների վերաբերյալ, Վլադիմիր Կորոլենկոյի կենսագրությունը (բարձր է գնահատվել Վլադիմիր Գալակտիոնովիչի կողմից, հեղինակին ուղղված նամակում նա նշում է. «Ընդունեք այս նամակն ի նշան երախտագիտության ձեր կատարած աշխատանքի համար, իմ կարծիքով ձեր առջև դրված խնդիրը կատարել եք լավ տոնայնությամբ և ուշադրությամբ։ Ես համաձայն եմ ձեր կողմից արված քննադատական դիտողությունների մեծ մասի հետ»[6]): Արդեն պատրաստ էր, սակայն չհրապարակվեց իշխան Անդրեյ Կուրբսկու մասին աշխատանքը[7]։ 1920-ական թվականների վերջերին նորից վերադառնում է գրական գործունեությանը, համագործակցում է «Միջնորդ» հրատարակչության հետ, երեխաների և երիտասարդների համար թարգմանում և գրում է գրքեր հայտնի մարդկանց մասին (Իվան Կուլիբինի, Իվան Պոլզունովի, Մայքլ Ֆարադեյի և այլն)։ 1930-ական թվականներին պատմվածքներ է գրում երեխաների մասին, որոնք առաջին անգամ հրատարակվում են միայն 1997 թվականին[8]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шаховская Н. Д. В. Г. Короленко: Опыт биографической характеристики. М., книгоиздательство К. Ф. Некрасова, 1912
  • Шаховская Н. Д. Сыск посадских беглецов и закладчиков в первой половине XVII в. // Журнал Министерства народного просвещения. 1914. Кн. 53. С. 250—322
  • Шаховская Н. В монастырской вотчине XIV—XVIII века. Св. Сергий и его хозяйство. М. Кн-во К. Ф. Некрасова. 1915, — 132 с. с илл.
  • Шаховская Н. 5 лет жизни Дмитровского Союза кооперативов. 1915 −1920 г. Дмитров. Типография Дмитровского Союза Кооперативов, 1920, — 32 с.
  • Шаховская Н. Сергиевский уезд Московской губернии. Статистико-экономический очерк. Сергиев, 1925.
  • Шаховская Н. Д. Жизнь первобытного человека. Первобытное хозяйство. / Под редакцией А. И. Дурикина и Е. М. Никольской. М., «Работник просвещения», 1929, — 25 с.
  • Шаховская Н. Д. Молодые годы Короленко. М., 1931
  • Шаховская Н. Д. Через препятствия. Повесть о жизни двух изобретателей. Изд. 2-е. М., «Посредник», 1931
  • Шаховская Н. Д. Два механика. Изд. 3-е. М., «Посредник», 1933
  • Шаховская Н. Д. Последнее путешествие капитана Скотта. М., «Посредник», 1934
  • Шаховская Н. Д., Шик М. В. Загадка магнита. Повесть о жизни и трудах Майкла Фарадея, бывшего маленьким переплетчиком и ставшего великим ученым. Детиздат ЦК ВЛКСМ, М.-Л. 1937, — 239 с. Приложение: «История свечи» — 9З стр.
  • Шаховская Н. Д., Шик М. В. Майкл Фарадей. М., «Детская литература», 1947
  • Шаховская Н. Д., Шик М. В. Повелитель магнита. М., «Молодая гвардия», 1968
  • Шаховская-Шик Н. Д. Мои встречи с С. П. Мансуровым // Надежда. Христианское чтение. Вып. 3. Франкфурт-на-Майне, 1979
  • Шаховская-Шик Н. Д. Рассказы о детях // Альфа и Омега. № 3(14), 1997
  • Шаховская-Шик Н. Д. О себе — для детей // Альфа и Омега. № 4(34), 2002

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фрис А. Навстречу опасности. — М.: Посредник, 1928. — 90 с.
  • Бюргель, Бруно, На пути к звёздам: Воспоминания о детстве и юности рабочего, ставшего астрономом. — М.: Посредник, 1928. — 64 с. (То же: Симферополь: Крымгиз, 1930.)
  • Герлах А. Первые воздухоплаватели. / Перевод и обработка Н. Шаховской. — М.: Посредник, 1929. — 84 с. — (То же: Пятое издание. — М.: Посредник, 1934.)
  • Бок Д. Что вертит колёса. — М.: Посредник, 1932. — 64 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шоломова С. Осенняя элегия // Дорога вместе. № 1, 2007.
  • Непридуманные судьбы на фоне ушедшего века: Письма М. В. Шика (свящ. Михаила) и Н. Д. Шаховской (Шаховской-Шик): В 2 т. — М: Культурно-просветительский фонд "Преображение, 2015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]