Նատալյա Ժուկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Ժուկովա
ուկրաիներեն՝ Наталія Олександрівна Жукова
Պետություն(ներ) Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվհունիսի 5, 1979(1979-06-05)[1][2][3] (44 տարեկան)
ԾննդավայրԴրեզդեն, Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[3]
Կոչումգրոսմայստեր[4], կանանց գրոսմայստեր և կանանց միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2308
ՖԻԴԵ համար14101513
365chessNatalia_Zhukova
Chesstempo համար234901
ICCF համար234901
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 1996[5], Շախմատի կանանց օլիպիադա (1998)[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2000[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2002[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[5], Շախմատի կանանց օլիմպիադա 2006[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018
Պարգևներ և մրցանակներ
Օլգա II իշխանուհու աստիճանի շքանշան և Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան
 Natalia Zhukova Վիքիպահեստում

Նատալյա Ալեքսանդրովնա Ժուկովա (ուկրաիներեն՝ Ната́ля Олекса́ндрівна Жу́кова, հունիսի 5, 1979(1979-06-05)[1][2][3], Դրեզդեն, Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[3]), ուկրաինացի շախմատիստուհի, գրոսմայստեր (2010), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2000, 2015), աշխարհի բլից առաջնության փոխչեմպիոն (2012), Ուկրաինայի կանանց հավաքականի անդամ, շախմատի օլիմպիադայի հաղթող (2006), Աստանայում կայացած աշխարհի թիմային առաջնության հաղթող (2013), Վարշավայի Եվրոպայի թիմային առաջնության հաղթող (2013), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2000, 2015)[6], Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դրեզդենում՝ խորհրդային զինվորականի ընտանիքում, մանկությունն անցել է Կախովկա քաղաքում։ 1994 թվականին Սոմբատհեյում դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկանների չեմպիոն, 1995 թվականին Բաիլ Հերկուլանում դարձել Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն, իսկ Սեգեդում տեղի ունեցած շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն։ 1996 թվականին՝ Ուկրաինայի կանանց առաջնությունում Ժուկովան բաժանել է առաջին տեղը։ 1998 թվականին դարձել է Բելգրադում և Գրոնինգենում անցկացված մրցաշարերի հաղթող։ 2000 թվականին Բաթում քաղաքում տեղի ունեցած կանանց Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է դարձել՝ եզրափակչում 2½։ 1½ հաշվով հաղթելով Եկատերինա Կովալևսկայային։ 2003 թվականիկն Կրասնոտուրինսկ քաղաքում տեղի ունեցած կանանց մրցաշարում դարձել է հաղթող։ Ժուկովան երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2015 թվականին՝ Չաքվա քաղաքում․ 11 հնարավորից վաստակել է 9½ միավոր՝ իրենից ½ միավոր ետ թողնելով Նինո Բացիաշվիլիին, 1½ միավոր՝ Ալինա Կաշլինսկային[7][8]։

1996 թվականին ընդգրկվել է Ուկրաինայի կանանց հավաքականում։

1995 թվականին դարձել է կանանց միջազգային վարպետ, 1997 թվականին՝ կանանց գրոսմայստեր, 2010 թվականին՝ գրոսմայստեր։

2019 թվականի Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Եղել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորի թեկնածու, առաջադրվել է «Նոր ուժերի շարժում» կուսակցության կողմից[9]։

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[10]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկի հետ։ 2007 թվականին ծնվել է նրանց դուստրը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]