Jump to content

Նատալյա Գոցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Գոցի
Ծնվել էհուլիսի 10, 1985(1985-07-10) (39 տարեկան)
ԾննդավայրՈւկրաինա
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտությունմոդել և հեռուստահաղորդավարուհի
 Nataliya Gotsiy Վիքիպահեստում

Նատալյա Գոցի (ուկրաիներեն՝ Наталія Гоцій, հուլիսի 10, 1985(1985-07-10), Ուկրաինա), նորաձևության ուկրաինացի մոդել և հեռուստատեսային անձ։ Նա Աշխարհի Ֆորդ սուպերմոդելի 2004 թվականի հաղթողն է։

Գոցին հայտնվել է ֆրանսիական «Elle» և իտալական «Մերի Քլեր» ամսագրերի շապիկներին, որպես մոդել հանդես է եկել Բեհնազ Սարաֆփուրի, Քրիստիան Լակրուայի, Դիանա ֆոն Ֆյուրստենբերգի, Դիորի, Դոլչե և Գաբանայի, Դրիս վան Նոթենի, Գուչիի, Օսկար դե լա Ռենտայի, Վալենտինոյի, Վիվիեն Վեստվուդի, Մարկ Ջեյկոբսի, Ադոլֆո Արաիզայի և այլոց համար[1]։

Նորաձևության ոլորտում երկար բացթողումների և ավագ որդու ծնունդից հետո Գոցին հանդես է եկել խմբագրական աշխատանքով։ Նա կարճ կամեոյով երևում է 2009 թվականի Victoria's Secret-ի նորաձևության շոուի հոլովակում, իսկ ընկերության հետ նա աշխատել էր 2006 թվականին։ Նրա հայտնվելը ենթադրություններ է առաջ բերել, որ շուտով նախատեսվում է վերադարձ։

2019 թվականին նա ներկայացրել է Podium ռեալիթի հեռուստատեսային ծրագիրը, ինչը American Project Runway-ի ուկրաինական տարբերակն էր[2]։

2020 թվականից ունի անձնական յություբյան ալիք, որտեղ խոսում է մոդելային աշխատանքի, նորաձևության, սեփական խնդիրների մասին[3]։

Մոդելների անբնական նիհարության և կանանց մարմնի պատկերման վրա նրանց ազդեցության հետ կապված մոդելների նկարները տարածվել են ամբողջ աշխարհի զանգվածային լրատվամիջոցներում։ Գոցին դարձել է այդ խոսակցությունների թիրախ։ 2007 թվականի Գի Լարոշի գարնանային ցուցադրության ժամանակ նրա՝ ազատ, ոսկորները ցուցադրող շապիկով նկարները դարձել են նորմայից ցածր քաշ ունեցող մոդելների ակնառու օրինակներ, ինչը հաճախ էր հանդիպում այդ տարիների նորաձևության մոդելային աշխարհում։ Այս նկարները ցույց էին տալիս նրա մաշկի տակ գտնվող ցցված ոսկորները, ինչը բնութագրական չէր առողջ մարդուն[4][5]։ Գոցին հերքել է ուտելու խանգարում ունենալու մասին պնդումները։ Նա նաև նշել է, որ մոդելային արդյունաբերության մյուս ուկրաինացի աղջիկները ոչնչով չեն տարբերվում իրենից, և որ ինքը դարձել է լուսանկարների մշակման զոհ։ Արդյունքում Գի Լարոշի ցուցադրության նկարներից հետո Գոցին դժվարացել է գտնել մոդելային աշխատանք[6]։

Ավելի ուշ՝ 2021 թվականին, նա ընդունել է, որ մոդելային տարիներին ունեցել է անորեքսիա և բուլիմիա[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Nataliya Gotsiy at the Fashion Model Directory
  2. «Project Runway in Ukraine». fashionweek.ua. 2018 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  3. «Nataliia Gotsii - YouTube». www.youtube.com. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. Nussbaum, Emily (2007 թ․ փետրվարի 18). «The Incredible Shrinking Model». New York Magazine. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. «Exclusive! How we fought these ilnesses? Bulimia, Anorexia, ED». 2021 թ․ հունվարի 28. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]