Նապոլեոն Օրդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նապոլեոն Օրդա
լեհ.՝ Napoleon Mateusz Tadeusz Orda
Napoleon Orda (58971) (cropped).jpg
Ծնվել էփետրվարի 11, 1807(1807-02-11)[1][2][3]
ԾննդավայրVaracevičy, Pinsky Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 26, 1883(1883-04-26)[1][4][2][3] (76 տարեկանում)
Մահվան վայրՎարշավա, Ռուսական կայսրություն[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
Մասնագիտություննկարիչ, կոմպոզիտոր և դաշնակահար
Ժանրբնանկար
ԱմուսինSophie-Louise-Irène Bouglé?
Napoleon Orda Վիքիպահեստում

Նապոլեոն Մատեուշ Տադեուշ Օրդա (լեհ.՝ Napoleon Mateusz Tadeusz Orda, 11 փետրվարի, 1807, Վորոցևիչի, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն (այժմ՝ Իվանովոյի շրջան, Բրեստի մարզ, Բելառուս) - 26 ապրիլի, 1883, Վարշավա), բելառուս ու լեհ գրող, կոմպոզիտոր, երաժիշտ, նկարիչ, քանդակագործ ու մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մինսկի նահանգի Պինսկի կոմսության Վորոցևիչի կալվածքում (ներկայում՝ գյուղ Բրեստի մարզի Իվանովոյի շրջանում)[5]։

Ավարտել է Սվիսլոչիի դպրոցը։ 1823 թվականին ընդունվել է Վիլենի համալսարան, որտեղ ուսումնասիրել է մաթեմատիկա։ Ձերբակալվել է ուսանողական անօրինական «Зоряне» միության գործունեությանը մասնակցելու համար։ 1831 թվականի ապստամբությանը մասնակցելու համար պարգևատրվել է «Virtuti Militari» շքանշանով։ 1833 թվականին ապստամբությունը ճնշվեց, որից հետո Նապոլեոն Օրդան հաստատվեց Փարիզում։ Այստեղ նա մտերմացավ Ադամ Միցկևիչի, Ֆրեդերիկ Շոպենի հետ։ Հաճախել է կոմպոզիցիայի ու դաշնամուրի դասերի Ֆրեդերի Շոպենի ու Ֆերենց Լիստի մոտ[6]։ 1833 թվականից նկարչություն է սովորել Ֆ. Ժերարի ստուդիայում։ Ֆրանսիայում, Ավստրիայում, Շոտլանդիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հյուսիսային Աֆրիկայում կատարած ճանապարհորդությունների ընթացքում նկարել է հիմնականում բնանկարներ, հիմնականում՝ քաղաքային տեսարաններ։

1847 թվականին դարձել է Փարիզում Իտալական օպերայի տնօրենը։ Այդ պաշտոնում մնացել է մինչ օպերայի փակումը հեղափոխության ժամանակ (1848)։ Ակտիվ մասնակցություն է ունեցել լեհական, այսպես կոչված, Մեծ գաղթին։ Այն բանից հետո, երբ Ալեքսանդր II1856 թվականին հայտարարեց հեղափոխության մասնակիցների համաներման մասին, Նապոլեոն Օրդան վերադարձավ հայրենիք։ 1856 թվականից ապրել է Պինսկում, իսկ 1862 թվականին տեղափոխվել է Վոլին, որտեղ գեներալ Ադամ Ժևուսկիի տանն աշխատել է որպես տնային ուսուցիչ։

Սկսած 1872 թվականից՝ ամենամյա ամառային ճանապարհորդությունների ընթացքում նկարել է Վոլինի, 1875-1877 թվականներին՝ Բելառուսի, Լիտվայի, Լիֆլյանդիայի, 1878-1879 թվականներին՝ Գալիցիայի ու Արևելյան Պրուսիայի, իսկ 1880 թվականին՝ Լեհական թագավորության բնապատկերներ։

Նապոլեոն Օրդան մահացել է Վարշավայում։ Իր կտակի համաձայն՝ թաղվել է Յանովում՝ ընտանեկան դամբարանում[7]։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոկտյուրններ, պոլոնեզների, մազուրկաների, վալսերի հեղինակ է։ Կազմել է «Grammaire analitique et pratique de la langue polonaise a l’usage des Français» («Լեհերենի քերականությյուն Ֆրանսիացիների համար», Փարիզ, 1856, Բեռլին, 1858, վերամշակված տարբերակով՝ Վարշավա, 1874), հրատարակել է «Album dziel kompozytoròw polskich» (1838), «Gramatyka muzyki» («Երաժշտության քերականություն», Վարշավա, 1873) և Գրոդնենի, Վիլենի, Մինսկի, Կովենի, Վոլինի, Պոդոլսկի ու Կիևի բնապատկերների ալբոմ, որի նյութը հավաքել է իր ճանապարհորդությունների ընթացքում։

Նապոլեոն Օրդայի նկարներն ունեն մի ընդհանրություն. դրանց բոլորում ոչ միտումնավոր, կարծես ակամա պատկերված են մարդիկ։

Նկարչի կյանքի ու ստեղծագործության կարգախոսն է հետևյալը. «Ով թեկուզ բռով է հող կրում, կարող է տեղափոխել սարը»։ Նկարչի անունն ու նրա ստեղծագործությունը մեծ ճանաչում ունի Բելառուսում ու Լեհաստանում։ Հրատարակվել են նրա նկարների առանձին ալբոմներ, ստեղծագործությունների կատալոգներ։

Պահպանվել են Նապոլեոն Օրդայի կողմից ստեղծված 177 նկարներ, որոնցում պատկերված են Ուկրանիայի ճարտարապետական կառույցները։

Նապոլեոն Օրդայի անվամբ են կոչվել փողոցներ Մինսկում, Բրեստում ու Գրոդնոյում։ Նկարչի ստեղծագործություններն են պատկերված բելառուսական 100 000 ռուբլիանոց թղթադրամի վրա։

Իվանովո քաղաքում տեղադրվել է Նապոլեոն Օրդայի արձանը (քանդակագործ՝ Ի. Գոլուբև, ճարտարապետ՝ Վ. Կոսյակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дробов Л. Н. Наполеон Орда - художник и собиратель. - Памятники истории и культуры Белоруссии, 1971, № 3.
  • Якімовіч Ю. А. Беларуская архітэктура у малюнках Напалеона Орды. - Мастацтва Беларуси, 1983, № 7.
  • Kaczanowska M. Napoleon Orda, twórca widoków architektonicznych։ Zarys życia i twórczości. - Warszawa, 1968
  • Хаўратовіч I. П. Орда Напалеон // Мысліцелі і асветниікі Беларусі. Энцыклапедычны даведнік / гал. рэд. Б. I. Сачанка. — Мінск: Беларуская энцыклапедыя, 1995. — С. 516-518. — 672 с. — 6000 экз. — ISBN 985-11-0016-1(բելառուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]