Նանա Էքվթիմիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նանա Եքվթիմիշվիլիից)
Նանա Էքվթիմիշվիլի
վրաց.՝ ნანა ექვთიმიშვილი
Ծնվել էհուլիսի 9, 1978(1978-07-09)[1][2] (45 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Մասնագիտությունգրող, կինոռեժիսոր և սցենարիստ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
 Nana Ekvtimishvili Վիքիպահեստում

Նանա Էքվթիմիշվիլի (վրաց.՝ ნანა ექვთიმიშვილი, հուլիսի 9, 1978(1978-07-09)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), վրացի գրող և ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանա Էքվթիմիշվիլին Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլի անվան պետական համալսարանում սովորել է փիլիսոփայություն։ Սցենարիստական վարպետություն և թատերգություն սովորել է Կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում (ԿՀԱ)՝ Կոնրադ Վիլֆի գլխավորությամբ՝ Պոտսդամում։ Նրա պատմվածքներն առաջին անգամ հրատարակվել են 1999 թվականին վրացական Arili  գրական ամսագրում։

Արձակ և ռեժիսորական սցենարներ գրելուց հետո, Նանան, 2011 թվականին նկարահանել է կարճամետրաժ Դեդա/ Սպասում ենք մայրիկին ֆիլմը։ Ապա, 2012 թվականին, Սայմոն Գրոսի հետ միասին նա նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ Գրձելի Նալելի Դգեեբի (վրաց.՝ გრძელი ნათელი დღეები):

Նանա Եքվթիմիշվիլին և Սիմոն Գրոսը:

«Ծաղկումի մեջ» ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականին Բեռլինի միջազգային 63-րդ կինոփառատոնում և արժանացել է Միջազգային Կոնֆեդերացիայի գեղարվեստական կինոյի մրցանակաբաշխության՝ CICAE-ի մրցանակին։ Նա նաև նվաճել է բազմաթիվ մրցանակներ այլ միջազգային կինոփառատոներում, որոնք անցկացվել են Հոնկոնգում, Տոկիոյում, Փարիզում, Լոս Անջելեսում և Սարաևոյում[4]։

2013 թվականին Նանա Եքվթիմիշվիլին Սիմոն Գրոսի հետ միասին Կարլովարյան կինոփառատոնում ընտրվել են որպես եվրոպացի տասը առավել հեռանկարային ռեժիսորներից մեկը։

2013 թվականի Բեռլինի միջազգային կինոփառատոնում «Ծաղկումի մեջ» ֆիլմը ճանաչվել է որպես վրացական ալիքի նոր ծնունդ։ Հոնկոնգում ֆիլմը ճանաչվել է որպես վրացական կինոյի գարուն։ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիան ֆիլմը համարել է վրացական կինոյի վերածննդի նախանշան։

2015 թվականին նրա առաջին վեպը՝ «Տանձենու դաշտը», հրապարակվել էր Բակուր Սկլակաուրի պարբերականում, Վրաստան։

2017 թվականին «Տանձենու դաշտը»-ը կհրապարակվի գերմաներեն թարգմանությամբ՝ Սուհրկամպ պարբերականի կողմից, Գերմանիա։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տանձենու դաշտը» (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. Scott, A. O. (2014 թ․ հունվարի 9). «Coming-of-Age in Wartime». New York Times. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին. {{cite news}}: More than one of |work= and |newspaper= specified (օգնություն)More than one of |work= և |newspaper= specified

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանա Էքվթիմիշվիլի» հոդվածին։