Jump to content

Նախնադարյան Կիպրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիպրոսի պատկերը արբանյակից
Հին Կիպրոսից հայտնաբերված արծաթաձույլ արձան

Նախապատմական Կիպրոս, Կիպրոսի պատմության որոշակի ժամանակաշրջան, որը ընդգրկում է մ.թ.ա. 10 000 թվականից, մինչև մ.թ.ա. 800 թվականը։ Կիպրոս կղզու մասին առաջին հիշատակումը նշվում է հռոմեական սկզբնաղբյուրներում, սակայն Կիպրոսի մասին գրավոր աղբյուրներ պահպանվել են միայն մ.թ.ա. 2-րդ հազարամյակից։ Այս շրջանը Կիպրոսի պատմության առաջին շրջանն է։

Մարդկության պատմության պալեոլիթ շրջանում կամ հին քարե դարում Կիպրոսում չկային շատ մարդիկ։ Այս ժամանակահատվածում կղզում ապրում են բազմատեսակ կենդանատեսակներ, որոնց մի մասը ներկայումս ոչնչացել է։ Այս շրջանում Կիպրոսում ապրում էին հիմնականում գաճաճ կենդանիներ, օրինակ՝ Կիպրոսի գաճաճ փիղը և Թզուկ գետաձին։ Ենթադրվում է որ կենդանիները որոնք ապրել են այս կղզում ապրել են Կիպրոսում դեռևս այն ժամանակներից, երբ դեռ Կիպրոսը կպած էր ցամաքին։ Լիմասոլ քաղաքում պեղումների արդյունքում հայտնաբերվել են նախակենդանիների և անհետացած կենդանիների ոսկորներ, որը ապացուցում է այդ փաստը։ Կիպրոսում տարածված կենդանիների մասսայական ոչնչացումները պայմանավորված են երկրի վրա բանական մարդու հայտնվելով։ Լառնակայում և Նիկոսիայում պահպանվում են նախամարդու մասեր և անձնական օգտագործման իրեր։

Պեղումների արդյունքում հայտնաբերված իրեր
Կիպրական գինու սափոր

Մարդկության պատմության նոր կամ նեոլիթ շրջանում նախամարդը արդեն բավականին զարգացել էր։ Այս շրջանում Կիպրոսում բնակվող նախամարդիկ արդեն կատարել էին կրակի, արորի և նետի գյուտերը և քոչվոր անասնապահությունից դանդաղորեն անցնում էին նստակյաց կյանքի։ Կիպրոսի նախամարդիկ զբաղվում էին այգեգործությամբ, սակայն չէին յուրացրել խեցեգործությունը։ Այս շրջանում Կիպրոսի բնակիչները սկսեցին վարժեցնել տեղի պահպանված կենդանիների, ինչպիսիք են շունը և ոչխարը։ Ավելի ուշ մարդիկ ընտանի դարձրեցին նաև խոզերին և կովերին, իսկ կղզու որոշ շրջաններում փրձւմ էին վարժեցնել վայրի կենդանիների, օրինակ՝ Միջագետքի եղնիկին և աղվեսին։ Նրանք գնալով սկսեցին կենդանիներին օգտագործել իրենց կարիքների համար և հասան կատարելության։ Մյուս ընտանի կենդանիները Կիպրոսում վարժեցվեցին միայն Բրոնզե քարե դարում։

մ.թ.ա. 6-րդ դարից պահպանվել են Կիպրոսի նեոլիթյան մշակույթի նմուշներ՝ քարե անոթներ, տներ և գործիքներ։ Նեոլիթյան մարդու տնտեսությունը հիմնված է ոչխարի, այծերի և խոզերի բուծման վրա։ Մարդիկ նեոլիթյան բնակավայրերում զբաղվել են գյուղատնտեսությամբ, որսորդությամբ, անասնաբուծությամբ և քարե տարբեր գործիքների արտադրությամբ։ Կիպրոսում նեոլիթ շրջանում աշխատում էին հիմնականում տղամարդիկ, իսկ կանայք հոգում էին սննդի և հագուստի խնդիրները։

Քարե գործիքներով Կիպրոսի նախամարդիկ ունեին իրենց անհատական դերը աշխարհում։ Պեղումները ցույց են տվել, որ նեոլիթ շրջանի գործիքները և անոթները պատրաստված էին արծաթից։ Էնիոլիթ շրջանում արծաթին փոխարինելու եկավ բրոնզը։ Եթե խմբի ներսում մարդ է մահանում, ապա թաղման արարողությունը կատարվում է տանը։

Կիպրոսի ջրամբարներում պահպանվել են հնէաբանական նմուշներ, որոնք վկայում են Կիպրոսի հին պատմության և բարձր մշակույթի մասին։ Կիպրոսում կա մի արձանագրություն, որը համարվում է ամենահինը երկրի վրա և թվագրված մոտ 9000-10500 տարի առաջ։

Բույսերի մնացորդները վկայում են, որ Կիպրոսում մշակել են նաև ձավարեղեն, ոսպ, լոբի, սիսեռ և այլն։ Պեղումները ցույց են տվել նաև կենդանիների մնացորդներ և ոտնահետքեր։ Կիպրոսում պահվել է մի գերեզմանատուն, որը կառուցվել է մոտ 9500 տարի առաջ։ Այդ գերեզմանատունը նաև շրջանցում է աշխարհում առաջին ինքնիշխան երկրի՝ Եգիպտոսի ցուցանիշին։

Նեոլիթյան մարդը զբաղվել է որսորդությամբ։ Նրանք որսացել են եղնիկ, այծ, ոչխար, խոզ և մուֆլոն։ Նեոլիթյան այս մարդկանց կյանքի միջին տևողությունը եղել է 34 տարին, իսկ մահացությունների դեպքերը բարձր է եղել հատկապես մանուկների մոտ։

Վաղ բրոնզե դար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպրոս կղզին յուրօրինակ է նրանով, որ նա պատմության մեջ հայտնի է որպես ամենաշուտը Բրոնզե դար թևակոխած կղզի։ Ներկայիս Կիպրոսի ողջ տարածքում գտնվում են Երկաթե քարե դարից պահպանված հուշարձաններ և այլ ճարտարապետական նմուշներ։

Կիպրոսը Միջերկրական ծովի առաջին երկիրն էր, որի բնակիչները թողնելով հին անարդյունավետ գործիքները, սկսեցին արտահանել բրոնզ և պատրաստել բրոնզե գործիքներ և կենցաղային իրեր։

Սկսած վաղ բրոնզադարից Կիպրոսի բնակչությունը բռնեց զարգացման ձևը հասնելով մինչև Երկաթի դար։ Բրոնզի հայտնագործումը կատարեց արմատական փոփոխություններ Կիպրոսի բնակչության մեջ։

Զարգացած բրոնզե դար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած բրոնզե դարը կամ միջին բրոնզե դարը այն շրջանն է, որը Կիպրոսի օրինակով տևել է շատ կարճ (մ.թ.ա. 1900-1600)։ Այս շրջանը վաղ բրոնզե դարի կրիտիկական շարունակությունն է և նախկին հայտնագործությունների զարգացման գործընթացը։ Այս ժամանակահատվածը կարևոր դեր խաղաց տնտեսության և ճարտարապետության մեջ։

Մարդը սկսեց պատրաստել իր համար կացարան՝ բնակվելու համար։ Այդ կացարանների սենայկները ուղղանկյուն էր։ Կան շատ սենյակներ։ Այս դարաշրջանում Կիպրոսում կառուցվեց մի շարք հուշարձաններ և բերդեր։

Նշանավոր կառույցներից այս դարաշրջանում ստեղծվել են Բելլապայիս, Լապիֆոս, Կալավասոս և Դենիա դամբարանները։ Կիպրոսի զարգացվածության մասին վկայում են եգիպտական, խեթական և ասրական ձեռագրերը։

Զևսի արձանը Լիմասոլում

Բրոնզե դարին հաջորդում է Հին աշխարհի մյուս խոշոր դարաշրջանը՝ Երկաթե քարե դարը, որը լինում է մ.թ.ա. 1125-1050 թվականներին։ Բրոնզե դարից հետո Կիպրոսի պատմությունը բաժանվում է մի քանի փուլերի։ Այս շրջանում աշխարհում առաջանում են առաջին ինքնավար երկրները՝ Հին Եգիպտոսը, Ասորեստանը, Բաբելոնը, Մարաստանը, Հին Հունաստանը և Մեծ Հայքը։ Կիպրոսի բնակչությունը սկսում է իրեն անվանել հույն և ընդունել Հին Հունաստանի գերիշխանությունը։ Այս դարաշրջանում Կիպրոսը սկսեց զիջել իր դիրքերը Միջերկրական ծովի մյուս նշանավոր կղզիներից Կրետեին, որտեղ ձևավորվում է Կրետեի ծովապետությունը։

Երկաթե քարե դարում ձևավորվում են Նիկոսիա և Լառնակա քաղաքները։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bernard Knapp, A. Prehistoric and Protohistoric Cyprus. Oxford University Press, 2008.
  • Clarke, Joanne, with contributions by Carole McCartney and Alexander Wasse. On the Margins of Southwest Asia: Cyprus during the 6th to 4th Millennia BC.
  • Gitin S., A. Mazar, E. Stern (eds.), Mediterranean Peoples in Transition, Thirteenth to Early Tenth Centuries BCE (Jerusalem, Israel exploration Society 1998). Late Bronze Age and transition to the Iron Age. ISBN 9789652210364
  • Muhly J. D. The role of the Sea People in Cyprus during the LCIII period. In: V. Karageorghis/J. D. Muhly (eds), Cyprus at the close of the Bronze Age (Nicosia 1984), 39-55. End of Bronze Age
  • Swiny, Stuart (2001) Earliest Prehistory of Cyprus, American School of Oriental Research ISBN 0-89757-051-0
  • Tatton-Brown, Veronica. Cyprus BC, 7000 Years of History (London, British Museum 1979).
  • Webb J. M. and D. Frankel, Characterising the Philia facies. Material culture, chronology and the origins of the Bronze Age in Cyprus. American Journal of Archaeology 103, 1999, 3-43.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]