Նազենի Ղարիբյան դը Վարդավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նազենի Ղարիբյան դը Վարդավան
Ծնվել էսեպտեմբերի 30, 1965(1965-09-30) (54 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Flag of France.svg Ֆրանսիա[1][2]
ՄասնագիտությունԱրվեստագիտություն և հրապարակախոս
Հաստատություն(ներ)Ազգ, Առավոտ (օրաթերթ), Երևանի պետական համալսարան, Հայկական ժամանակ, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Մատենադարան, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, Գևորգյան հոգևոր ճեմարան և ՀՀ մշակույթի նախարարություն
Ալմա մատերԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Փարիզի համալսարան
Ամուսին(ներ)Քրիստիան Թյութունջյան

Նազենի Հենրիկի Ղարիբյան դը Վարդավան (սեպտեմբերի 30, 1965(1965-09-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստաբան, հրապարակախոս: Սորբոնի համալսարանի բարձրագույն կրթության դպրոցի արվեստի պատմության դոկտոր (2005 թ.): 2019 թվականի հունվարի 14-ից ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազենի Ղարիբյան դը Վարդավանը ծնվել է 1965 թվականին Երևանում: 1988 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի արվեստաբանական բաժինը: Սիրարփի Տեր-Ներսեսյան հիմնադրամի հրավերով մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է արվեստաբանական, պատմա-բանասիրական և լեզվական ուղղություններով: 1989-1996 թվականներին դասավանդել է (ընդհատումներով) նույն ինստիտուտում: 1991-1993 թվականներին սովորել է Սորբոնի համալսարանի Բարձրագույն կրթության դպրոցում, ստացել խորացված հետազոտությունների վկայագիր (DEA):

«Ֆրանկոֆոնիայի XVII երևանյան գագաթնաժողովի» օրերին անցկացված «Ֆրանկոֆոնիան և հայ արվեստագետները» նախագիծը Հայաստանի պատմության թանգարանում: Նազենի Ղարիբյան դը Վարդավանը նախագծի համադրող, գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի հետ

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-1999 թվականներին աշխատել է հայաստանյան մամուլում («Ազգ», «Մոլորակ», «Նոր ուղի», «Առավոտ» թերթեր), Ռազմավարական և ազգային հետազոտությունների, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոններում, դասավանդել ԵՊՀ-ում (Եգիպտագիտության հայկական կենտրոն[4]), 1989 թվականին՝ Սորբոնի համալսարանում[5]: 2003-2005 թվականներին եղել է SAIS հրատարակչության (Փարիզ-Լոնդոն) գիտական մատենաշարի պատասխանատու, 2006-2010 թվականներին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի հեղինակ-հրապարակախոս, 2006-2007 թվականներին՝ «Հայաստանի լույսերը» խորագրով ցուցահանդեսի ղեկավարի (Ֆրանսիա, Կլյունի թանգարան), 2008-2011 թվականներին՝ ԵՊՀ Եգիպտագիտության կենտրոնի տնօրենի տեղակալ, համեմատական հետազոտությունների ծրագրի ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հայ արվեստի պատմության ամբիոնի» դասախոս, 2009-2010 թվականներին՝ «Դավթի Խաչ» մասնավոր մատուռի (Մուղնի)  հեղինակ-ճարտարապետ: 2011-2012 թվականներին դասասվանդելել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի Հայ մշակույթի ամբիոնում, 2012 թվականին եղել է «Հարցուպատասխան» քաղաքակրթական հանդեսի հիմնադիր-խմբագիր, 2012 թվականին՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող, 2012 թվականին՝ ՀԳՊԱ Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի դոցենտ, դասավանդել է «Համեմատական արվեստաբանություն», «Վերածննդի արվեստի առանձնահատկությունները», «Հետազոտության հիմունքներ և ստեղծագործության վերլուծություն», «Հետազոտության գործնական դասընթաց», «Հայագիտության ներածություն» առարկաները, 2013-2014 թվականներին՝ ՀԳՊԱ Արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչի տեղակալ, 2014 -2018 թվականներին՝ ՀԳՊԱ հետազոտական կենտրոնի հիմնադիր տնօրեն: 2014-2017 թվականներին մասնակցել է «Տեմպուս» միջազգային ծրագրի շրջանակում «Վերիտաս» բուհական կրթության երրորդ՝ հետազոտական աստիճանի բարեփոխման նախագծի աշխատանքներին՝ կերպարվեստի և արվեստաբանության գծով։ 2014 թվականին «Քրիստոնեական արվեստի աստվածաբանություն» և «Հետազոտության մեթոդներ» առարկաներն է դասավանդել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում «Քրիստոնեական արվեստի աստվածաբանություն» և «Հետազոտության մեթոդներ»: 2015 թվականին Իտալիայի Լիվորնո բնակավայրում կազմակերպել է «Հայաստան. Եղեռնից մինչև մշակութային Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը: 2016-2018 թվականներին սեմինարների և դասախոսությունների շարքով հանդդես է եկել Բոլոնիայի, Վենետիկի, Լուվեյնի, Վիտերբոյի համալսարաններում:

2018 թվականի մայիսի 29-ին նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ[6]: 2019 թվականի հունվարի 14-ին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի վրա[7]:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջարկել է եկեղեցիների տիպաբանական ուսումնասիրության նոր գիտական մեթոդ[5]: Հեղինակ է «Գաղափարախոսության բյուրեղացման ուղին բյուզանդական և խորհրդային կայսրությունների օրինակով» (1995 թ.), «Քրիստոնեական տաճարի ծնունդը և Հայաստանի առաջին եկեղեցիները» (ֆրանսերեն, 2009 թ.), «Հայեցի ապրումներ. 5/1900-2010թթ հայ քանդակային ընտրանի» (ալբոմ, 2010թ), «Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիա 70» (համահեղինակությամբ, 2015թ), «Ոսկանյան Աստվածաշնչի պատկերագրությունը եվրոպական արվեստի զուգահեռներով» (հայերեն-անգլերեն, Համահեղինակությամբ, 2018թ) գրքերի[8]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերության (AIEA) ղեկավար կոմիտեի անդամ,
  • Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • Բոլոնիայի համալսարանի «Պատմության, մշակույթի և քաղաքակրթությունների ֆակուլտետի» խմբագրական խորհրդի անդամ,
  • Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գիտական խորհրդի անդամ և «Գեղարվեստի ակադեմիայի Տարեգրքի» գլխավոր խմբագիր:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հունիսի 30-ին Նազենի Ղարիբյանն ամուսնացել է Քրիստիան Թյութունջյան դը Վարդավանի հետ[9][10]։ 2016 թվականի մայիսի 6-ին դատարանի վճռով բաժանվել է ամուսնուց[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նազենի Ղարիբյանը հաստատեց՝ ունի երկքաղաքացիություն, սակայն իրեն համարում է ՀՀ քաղաքացի
  2. Ֆրանսահայերի արյունն արդեն կապո՞ւյտ է. Նազենի Ղարիբյան
  3. «Օպերային թատրոնը նոր տնօրեն ունի (լրացված)»։ Երկիր Մեդիա (ru-RU)։ Վերցված է 2019-03-31 
  4. «Եգիպտագիտության հայկական կենտրոն»։ ysu.am (անգլերեն)։ Վերցված է 2017-07-02 
  5. 5,0 5,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  6. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am։ Վերցված է 2019-03-30 
  7. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am։ Վերցված է 2019-03-30 
  8. «Եկեղեցի և արդիականություն. Նազենի Ղարիբյան | :Բուն TV»։ boon.am (hy-AM)։ Վերցված է 2017-07-02 
  9. 9,0 9,1 Երևան քաղաքի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի կողմից 06.05.2016 թվականին հրապարակված վճիռ, ԵԱՔԴ/2966/02/14։
  10. «Մշակույթի նորանշանակ փոխնախարար Նազենի Ղարիբյանի կենսագրությունը» (արխիվացված])։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]