Քրիստիան Թյութունջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Անդրանիկի Թյութունջյան
Ծնվել էհունվարի 27, 1965 (59 տարեկան)
ԾննդավայրՓարիզ Ֆրանսիա Ֆրանսիա
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԼոնդոնի համալսարանական քոլեջ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունեգիպտագետ
հնէաբուսաբան
ԱմուսինՆազենի Ղարիբյան դը Վարդավան

Քրիստիան Անդրանիկի Թյութունջյան (Թյութունջյան դը Վարդավան, 1965, հունվարի 27, Փարիզ, Ֆրանսիա), եգիպտագետ, հնէաբուսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1994

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան Թյութունջյանը ծնվել է Փարիզում։ 1988 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջը։ 1988 թվականին Լոնդոնի թագավորական բուսաբանական այգու պահեստներում հայտնաբերել է Թութանհամոնի դամբարանի բուսահնէաբանական մեծաքանակ նյութ (որը բերել էր Հովարդ Քարտերը, և ժամանակի ընթացքում այն մոռացության էր մատնվել)։ 1989 թվականից Կահիրեի թանգարանում ուսումնասիրել է Թութանհամոնի դամբարանի բուսահնէաբանական նյութը։ 1995 թվականին ղեկավարել է Վենետիկի Մխիթարյան միաբանության եգիպտական մումիայի փաթեթազերծման և հետազոտության ծրագիրը։

2006 թվականից բնակվում է Հայաստանում։ Երևանի պետական համալսարանում նրա նախաձեռնությամբ հիմնվել է Եգիպտագիտության կենտրոն[1], որը համագործակցում է տարբեր համալսարանների եգիպտագիտության կենտրոնների հետ, ծրագիր է մշակում Արիզոնայի և Օքսֆորդի համալսարանների հետ։ Հիմնադրման օրվանից Եգիպտագիտության կենտրոնում պարոն դը Վարդավանին հաջողվել է ստանալ եգիպտական կապույտ կոչվող գույնը, որը ստանում են աշխարհի միայն մի քանի լաբորատորիաներում[2]։

Թյութունջյանի հետազոտության արդյունքում դամբարանի բուսատեսակների թիվը 12-ից դարձել է 145, որոնցից մի քանիսի հայտնաբերումը կարևոր նշանակություն ունի համաշխարհային սննդի պատմության համար[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արդյունավետ գիտաշխատող-2013» մրցույթի հաղթող[4]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին Եգիպտոսի բուսական նյութերի օրենսգիրքը, անգլերեն, 1997 թ.:
  • Քեմբրիջի սննդի համաշխարհային պատմությունը, անգլերեն, 2000 թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանում զարգանում է եգիպտագիտությունը
  2. Եգիպտոսի պատվիրակությունը Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի շրջանակներում այցելեց նաեւ Մայր բուհ
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Հայտնի են Գիտության պետական կոմիտեի հայտարարած «Արդյունավետ գիտաշխատող-2013» մրցույթի հաղթողների անունները