Նադյա Կեխլիբարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նադյա Կեխլիբարովա
Ծնվել էնոյեմբերի 22, 1933(1933-11-22)
ԾննդավայրՎառնա, Բուլղարիա
Վախճանվել էհոկտեմբերի 16, 1988(1988-10-16) (54 տարեկանում)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր և գրող
Լեզուբուլղարերեն, ռուսերեն, գերմաներեն և ֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Ստեղծագործական շրջան1956-1988

Նադյա Կեխլիբարովա (բուլղար․՝ Надя Димитрова Кехлибарева, 1933, նոյեմբերի 22, Վառնա, Բուլղարիա - 1988, հոկտեմբերի 16, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, խմբագիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Սոֆիայի համալսարանի ֆրանսիական բանասիրության բաժինը: Ֆրանսերեն և գերմաներեն դասընթացներ է վարել Արտաքին գործերի նախարարությունում: Երկար տարիներ եղել է «Народна младеж» и «Български писател» պարբերականների պոեզիայի բաժինների խմբագիրը: Մասնագիտացել է Գերմանիայում և ԱՄՆ-ում[1]:

1956 թվականից սկսած հեղինակել է մեկ տասնյակից ավելի գրքեր: Գրել է նաև երեխաների համար:

Թարգմանել է ռուս, գերմանացի և ֆրանսիացի բանաստեղծների:

Նադյա Կեխլիբարովան հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը (թարգմ.՝ Վահագն Կարենց); «Երկինքը նորից հինեց լույսերի շղարշը փիրուզ...» (թարգմ.՝ Մետաքսե): Բանաստեղծություններ: «Գարուն», 1967, № 3, էջ 54։
  • Գունավոր ապակիներ (բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1968, 56 էջ։ Բուլղարերենից թարգմ.՝ Օնիկ Փանիկյան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]