Jump to content

Նադեժդա Նիկիտենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Նիկիտենկո
ուկրաիներեն՝ Наді́я Микола́ївна Нікіте́нко
Ծնվել էդեկտեմբերի 2, 1944(1944-12-02) (80 տարեկան)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտությունպատմաբան, մշակութաբան, թանգարանագետ և համալսարանի դասախոս
Գործունեության ոլորտպատմություն[1], Մշակույթի պատմություն[1], Թանգարանագիտություն[1] և մշակույթ
Ալմա մատերԿիևի համալսարանի պատմական ֆակուլտետ (1968)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2002)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2][1] և ուկրաիներեն[1]
Գիտական ղեկավարGennady Grigorievich Litavrin?
Պարգևներ
Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ
ՀայրMykoła Zaworotny?
 Nadiya Nikitenko Վիքիպահեստում
Նադեժդա Նիկիտենկոյի ելույթը «Կոստանդնուպոլսից Կիև» գրքի շնորհանդեսին.

Նադեժդա Նիկոլաևնա Նիկիտենկո (Наде́жда Никола́евна Никите́нко. դեկտեմբերի 2, 1944(1944-12-02), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պատմաբան-մշակութաբան, թանգարանագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2005 թ.)։ Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ (2009 թ.)[3]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1944 թվականի դեկտեմբերի 2 -- ին Կիեւում, ֆուտբոլի վաստակավոր մարզիչ Նիկոլայ Կիրիլովիչ Զավորոտնիի ընտանիքում։ Մոր՝ Զապրիվոդա (Դոսսի) Լյուդմիլա Եվսեևնայի կողմից սերում է պոնտացի հույներից և զապորոժցի կազակներից։

Սովորել է թիվ 19 (Կիրովոգրադ), թիվ 2 (Ռովնո), թիվ 5 (Չերկասի) միջնակարգ դպրոցներում։ Ավարտել է Կիևի համալսարանի պատմության ֆակուլտետը (1968)[4]։ 1968-1977 թվականներին աշխատել է Կերչի և Կրիվոյ Ռոգի թանգարաններում, ապա պաշտոնավարել որպես Ուկրաինայի պատմամշակութային հուշարձանների պահպանության ընկերության Կերչի քաղաքային կազմակերպության խորհրդի գործադիր քարտուղար։ 1977 թվականի դեկտեմբերից գիտական պաշտոններ է վարել «Կիևյան Սոֆիա» ազգային արգելոցում։ 1993 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ «Պատմական հարցեր Կիևյան Սոֆիայի նկարչության մեջ» թեմայով (Ռուսաստանի ԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտ, Մոսկվա. գիտական խորհրդատու՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Գ. Գ. Լիտավրին), 2002 թվականին էլ՝ դոկտորական ատենախոսություն «Ռուս-Ուկրաինան և Բյուզանդիան Կիևյան Սոֆիայի մոնումենտալ համալիրում. պատմական, սոցիալական և էթնոկոնֆեսիոնալ հայեցակետեր» թեմայով (Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Ս. Գրուշևսկու անվան հնագրության և աղբյուրագիտության ինստիտուտում)[5]։ Նա Բյուզանդիայի, Կիևյան Ռուսիայի, միջնադարյան Ուկրաինայի և Կիևի պատմություն ու մշակույթ է դասավանդել «Կիևո-Մոհիլյան ակադեմիա»-ի ազգային համալսարանում (1994-2006), ինչպես նաև թանգարանագիտություն՝ Կիևի մշակույթի և արվեստի ազգային համալսարանում (1997-2002)։ ) Պատրաստել է երիտասարդ գիտնականների մի ամբողջ աստղաբույլ[6][7]։ Ամուսինը՝ Միխայիլ Միխայլովիչ Նիկիտենկոն, պատմաբան-հնագետ է, դուստրը՝ Մարյանա Միխայլովնա Նիկիտենկոն, պատմական գիտությունների թեկնածու, թանգարանի աշխատող։

Նադեժդա Նիկոլաևնան համակողմանիորեն ուսումնասիրում է Կիևյան Սոֆիան՝ որպես հոգևոր մշակույթի երևույթի և եզակի պատմական աղբյուրի։ Նա բացահայտել և համակողմանիորեն հիմնավորել է Սոֆիայի հիմնադրման փաստը 1011-1018 թվականներին՝ Ռուսիայի մկրտիչ Վլադիմիր Մեծի և նրա որդու ՝ Յարոսլավ Իմաստունի օրոք[8] : Այս թվագրումը, որն արժանացավ հասարակական զգալի արձագանքի և բազմաթիվ գիտնականների[7][9] աջակցությանը, հիմք դարձավ Սոֆիայի 1000-ամյակը նշելու համար։ 2011 թվականի սեպտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 35-րդ նստաշրջանի որոշմամբ (2009 թ. հոկտեմբեր) և Ուկրաինայի նախագահի 2010 թվականի հունիսի 11-ի հրամանագրով միջազգային և ազգային մակարդակներով հանդիսավոր կերպով նշվեց Սուրբ Սոֆիայի տաճարի հիմնադրման 1000-ամյակը[10][11]։ Նադեժդա Նիկոլաևնան առաջ քաշեց նաև Ոսկե դարպասի 1000-ամյակի մասին վարկածը, հիմնավորեց, որ այն՝ Ավետման եկեղեցու և պաշտպանիչ հողապատնեշի հետ մեկտեղ, կառուցվել է Սուրբ Սոֆիայի տաճարի հետ միաժամանակ՝ որպես մեկ քաղաքային համալիր, որի շինարարությունը նախաձեռնել է Վլադիմիր Մեծը և ավարտի է հասցրել Յարոսլավ Իմաստունը[12]։ Կին գիտնականը 2012 թվականի հունիսին ստիպված եղավ ժամանակավորապես լքել Սոֆիայի արգելոցը՝ դրա նոր ղեկավարության ռեպրեսիվ գործողությունների պատճառով[13][14]։ 2015 թվականի մայիսից նա կրկին աշխատում է արգելոցում՝ ղեկավարելով,,Սուրբ Սոֆիա,, ինստիտուտ,, անվանումը կրող գիտահետազոտական բաժինը։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադեժդա Նիկոլաևնան ավելի քան 30 մենագրությունների ու գրքերի և ավելի քան 300 հոդվածների հեղինակ է։

Գիտական աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Свята Софія Київська: новий погляд на її історію, архітектуру та розпис. — Ottawa, 1996. — 98 c. (Отдельный оттиск из ж. Logos)
  • Русь и Византия в монументальном комплексе Софии Киевской: Историческая проблематика. — К., 1999. — 294 с.
  • Собор Святої Софії в Києві. — К., 2000.- 230 с.
  • Свята Софія Київська: історія в мистецтві. — К., 2003.- 334 с.
  • Святая София Киевская. — К., 2008.- 384 с.
  • Собор Святой Софии в Киеве. — М., 2008.- 272 с.
  • Мозаика «Святительский чин» Софии Киевской и её духовно-исторический смысл // Успенские чтения. — Київ, 2008. — С. 80-97.
  • Князь Владимир как «Новый Константин» в стенописи Софии Киевской // Успенские чтения. — Киев, 2009. — С. 199—222.
  • Датування «Слова» митрополита Іларіона в контексті новітніх досліджень Софії Київської.// Студії з архівної справи і документознавства. — Київ, 2010. — Т. 18. — С. 125—134.
  • Відкриття нових сюжетів у капелі Івана Мазепи в Софії Київській // Могилянські читання 2009. Зб. наук. праць Нац. Києво-Печерського історико-культурного заповідника. — Київ, 2010. — С. 94-101.
  • Новые эпиграфические исследования и вопросы персонификации однофигурных женских фресок в северо-западной части Софии Киевской // Кондаковские чтения — ІІІ. Человек и эпоха: античность — Византия — Древняя Русь : Матер. 3-й Междунар. науч. конф. — Белгород, 2010. — С. 339—357. (У співавторстві з В. Корнієнком)
  • Secular Frescos of St. Sophia of Kiev: a new attribution // Proc. / 22nd International Congress of Byzantine Studies. — Sophia, 22 — 27 August 2011. — Vol. 3.
  • Княжий знак-графіті в північній галереї // Пам’ятки України: Софія Київська: 1000-річчя. — 2011. — № 3-4. — С. 44-49. (У співавторстві з Корнієнком В).
  • Образи засновників Софії Київської в сюжетах її бічних вівтарів // Матеріали V-х Міжнародних науково-практичних Софійських читань «Духовний потенціал та історичний контекст християнського мистецтва», присвячених 75-річчю Національного заповідника «Софія Київська», м. Київ, 28-29 травня 2009 р. — Київ, 2011. — С.129-147.
  • Нове дослідження поховання з саркофага Ярослава Мудрого в Софії Київській // Софія Київська: Візантія. Русь. Україна. Збірка статей на пошану д. іст. наук, проф. Н. М. Нікітенко. — Киев, 2011. — С. 72-85. (У співавторстві з Ку ковальською Н. і Марголіною І.)
  • Мать и Сын в храмовом образе Софии Киевской // Успенские чтения. — Киев, 2012. — С. 385—395.
  • От Царьграда до Киева: Анна Порфирородная. Мудрый или Окаянный? : К 1025-летию крещения Руси. — К., 2012. — 328 с.
  • Древнейшие граффити Софии Киевской и время её создания. — Київ, 2012. (У співавт. з В. Корнієнком)
  • Фрески «Ритуальное убийство медведицы» и «Готские игры» в северной башне Софии Киевской: новое осмысление сюжетов // Софія Київська: Візантія. Русь. Україна. Вип. ІІ: зб. наук. праць, присвячена 150-літтю з дня народження Дмитра Власовича Айналова (1862—1939). — Київ, 2012. — С. 301—325.
  • Реліквія Чесного Хреста і фрески Софії Київської // Могилянські читання : Зб. наук. праць Нац. Києво-Печерського історико-культурного заповідника. — Київ, 2012. — С. 83—93. (У співавторстві з В. Корнієнком).
  • Композиція «Перший Вселенський собор» у Софії Київській // Пам’ятки України. — 2013. — № 2 (184). — С. 54—63.
  • Таємниці гробниці Ярослава Мудрого; за наук. ред. Н. М. Нікітенко та В. В. Корнієнка. — К., 2013. — 176 c. (у співавторстві).
  • София Киевская и её создатели: тайны истории. — Каменец-Подольский, 2014. — 248 с.
  • Собор святых Софии Киевской. — К., 2014. — 336 с. (в соавторстве с В. В. Корниенко).
  • Бароко Софії Київської — К., 2015—272 с.
  • Мозаїки Софії Київської. — К., 2016. — 192 с.
  • Під покровом Оранти. — К., 2016. — 96 с.
  • Світські фрески Софії Київської. Таємничий код історії. — Харків, 2017. — 248 с.
  • Мозаїки та фрески Софії Київської. — К., 2018. — 396 с.
  • 1000-річчя Золотих воріт Արխիվացված 2021-01-21 Wayback Machine // Православ’я в Україні: Збірник матеріалів VІ Міжнародної наукової конференції, присвяченої 1000-літтю духовних зв’язків України з Афоном (1016—2016 та 25-літтю Помісного собору Української Православної Церкви (1 — 3 листопада 1991 р.)К.: [ Київська православна богословська академія], 2016. С. 694—702.
  • Автографи Володимира Великого в Софії Київській // Софійський часопис. Вип.4. Матеріали Х міжнародної науково-практичної конференції «Софійські читання», присвяченої 85-річчю Національного заповідника «Софія Київська» (1934—2019) і 90-річчю музею «Кирилівська церква» (1929—2019) (м. Київ, 19 — 20 вересня 2019 р.). К., 2020. С. 7-18.
  • Датування Софії Київської і «міста Ярослава» за результатами натурних досліджень // Софійський часопис. Вип.4. Матеріали Х міжнародної науково-практичної конференції «Софійські читання», присвяченої 85-річчю Національного заповідника «Софія Київська» (1934—2019) і 90-річчю музею «Кирилівська церква» (1929—2019) (м. Київ, 19 — 20 вересня 2019 р.). К., 2020. С. 58-76.
  • Нікітенко Н. Володимир Великий і Анна Порфірородна як «нові Костянтин і Олена» у фресковому розписі Софії Київської // Наукові записки НАУКМА. Історія і теорія культури. К., 2020. Т. 3. С. 36-42.
  • Нікітенко Н. Тератологічний сюжет орнаменту південної вежі Софії Київської // Наукові записки НАУКМА. Історія і теорія культури. К., 2021. Т. 4. С. 70-79.,
  • Нікітенко Н. Володимир Великий на фресках Софії Київської // Софійський часопис. Вип.5. Збірник статей за матеріалами ІХ Судацької міжнародної наукової конференції «Причорномор’я,Крим, Русь», присвяченої 100-річчю від дня народження архітектора Є.І. Лопушинської (м. Київ, 24-25 вересня 2020 р.). К., 2021.С.7-31.
  • Нікітенко Н. Софія Київська Володимира Великого. Наукова монографія. К., 2022. 588 с.
  • Нікітенко Н. Свята Софія Київська: 1011—1018 (укр., англ. мовами). К., 2023. 352 с.
  • Нікітенко Н. Правда історії в графіті на фресках Софії Київської: нове прочитання найдавніших написів // Наукові записки НаУКМА. Історія і теорія культури. Том 6 (2023). С. 79-88.
  • Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ (մայիսի 12, 2009 թ.) - Ուկրաինայի պատմամշակութային հուշարձանների պահպանման գործում անձնական նշանակալի ավանդի, թանգարանային գործի զարգացման ոլորտում երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար[15] ;
  • Ուկրաինայի մշակույթի և արվեստի նախարարության պատվավոր կրծքանշան «Մշակույթի և արվեստի զարգացման գործում ձեռքբերումների համար» (2004 թ.);
  • Սուրբ Ագապիտ Պեչերացու շքանշան (2007);
  • Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Սուրբ Մեծ նահատակ Վարվառայի 2-րդ աստիճանի շքանշան, (2011 թ.);
  • Աննա թագուհու «Հայրենիքի պատիվ» շքանշան (2010)[7][16]
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2016թ.)՝ հայ-ուկրաինական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար.
  • Համաուկրաինական «Կիևյան տարվա գիրք» գրական և գեղարվեստական մրցանակ՝ «Պատմական գրականություն» անվանակարգում (2023 թ.):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ №305/2009». www.president.gov.ua. 2009 թ․ մայիսի 12. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  4. «Нікітенко Надія Миколаївна — Енциклопедія Сучасної України». esu.com.ua. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  5. «Нікітенко Надія Миколаївна». irbis-nbuv.gov.ua. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  6. «Інститут української археографії та джерелознавства » Софія Київська: Візантія. Русь. Україна. Збірка статей на пошану д. іст. наук, проф. Н. М. Нікітенко / Від. ред. д. …». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 7,2 «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ № 305/2009 - Офіцiйне представництво Президента України». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  8. «Дослідники пам'яток Національного заповідника «Софія Київська»». www.st-sophia.org.ua. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  9. http://2007zn.ua/SCIENCE/kod_sofii-52329.html(չաշխատող հղում)
  10. КОСТЮК, БОГДАНА (2011 թ․ մայիսի 28). «Свята Софія Київська: пристрасті довкола ювілею - Український тиждень» (ուկրաիներեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  11. «Про відзначення 1000-річчя заснування Софійського собору | від 11.06.2010 № 682/2010». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  12. Н.М. Никитенко. «1000-річчя Золотих воріт». Київська православна богословська академія (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  13. «У Софії Київській кадровий скандал: провідні науковці звільняються через нове керівництво». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  14. «Нова Січ | Новини | Геноцид науки і кадровий колапс у Національному заповіднику «Софія Київська»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  15. «Указ Президента України № 305/2009 «Про відзначення державними нагородами України»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 26 (օգնություն)
  16. «| Лидеры XXI столетия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Նիկիտենկո» հոդվածին։