Նաբուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Նաբուր
ադրբ.՝ Nabur
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԳոբուստանի շրջան
ԲԾՄ778 մետր
Խոսվող լեզուներադրբեջաներեն
Բնակչություն3290 մարդ (2009)
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+4
Նաբուր (Ադրբեջան)##
Նաբուր (Ադրբեջան)

Նաբուր (ադրբ.՝ Nabur), գյուղ Ադրբեջանի Հանրապետության Գոբուստանի շրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Կովկասյան լեռների ստորոտին, Շամախիից արևելք, իսկ Գոբուստան (Մարազա) շրջկենտրոնից դեպի հյուսիս[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբի տեղեկություններում հիշատակվում է Կոշունի մահալի Նաբուր գյուղը[2]։ 1846 թվականին կազմավորվել է Շամախիի նահանգը և այս բնակավայրը պատկանում էր նշված նահանգի Կոշունի մահալին[3]։ 1859 թվականի Շամախիի աղետալի երկրաշարժից հետո նահանգային հիմնարկները տեղափոխվեցին Բաքու, իսկ ինքը՝ նահանգը, վերանվանվեց Բաքվի նահանգ[4]։

Ըստ Բաքվի նահանգի Շամախի գավառի Կաբրիստանի բաժնի հարկադիր կատարող Ֆեդոր Դեմինսկու՝ Նաբուրը եղել է սուննի քոչվորների ճամբար, որի բնակիչները, ըստ ավանդության, եղել են իսլամ ընդունած հրեաներ[5]։

1930 թվականին կազմավորվել է Ադրբեջանական ԽՍՀՇամախիի շրջանը։ Նաբուր գյուղը ընդհատումներով ընդգրկվել է այս շրջանի մեջ, իսկ 1990 թվականից այն մտել է նորաստեղծ Գոբուստանի շրջանի կազմի մեջ։

1970-ական թվականներին Նաբուրը այս շրջանի համանուն գյուղական Խորհրդի (գյուղխորհուրդ) կենտրոնն էր[6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականի ադրբեջանական գյուղատնտեսական մարդահամարի արդյունքներով Նաբուր բնակավայրում բնակվում էր 827 մարդ (210 տնտեսություն), հիմնականում՝ ադրբեջանցի թյուրքեր (կովկասյան թաթարներ), իսկ բնակչությունը կազմում էր 446 տղամարդ և 381 կին[7]։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գյուղում է ծնվել ադրբեջանցի երգիչ, խանենդե (կատարող՝ մուղամով) Ալիմ Ղասիմովը[8]։ Նաբուրի հետ է կապված նաև Ադրբեջանական ԽՍՀ ՊԱԿ-ի ղեկավարներից մեկի՝ Աբդուլ Խալիկովի կյանքը[9]։

Ժողովրդական արհեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաբուրը Շիրվանի գորգագործության կենտրոններից է։ Այստեղ հնագույն ժամանակներից զարգացած է եղել գորգագործությունը (գորգի տեսակներից մեկը կոչվում է գյուղի անունով)[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лист карты K-39-122 Шемаха. Масштаб: 1 : 100 000. Состояние местности на 1984 год. Издание 1985 г.
  2. Описание Ширванской провинции, составленное в 1820 году, по распоряжению главноуправляющего в Грузии Ермолова, генерал-майором князем Мадатовым и действительным статским советником Могилёвским. — Тифлис, 1867. — С. 168.
  3. Кавказский календарь на 1856 год. — Тифлис, 1855. — С. 307.
  4. NGDC. «Comments for the Significant Earthquake». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին. (անգլ.)
  5. Деминский Ф. А. Некоторые сведения о Кабристанском полицейском участке Шемахинского уезда Бакинской губернии. — Тифлис, 1901. — С. 47.
  6. Азербайджанская ССР. Административно-территориальное деление на 1 января 1977 года. — 4-е изд.. — Баку: Азербайджанское гос. изд-во, 1979. — С. 99.
  7. Азербайджанская сельско-хозяйственная перепись 1921 года. Итоги. Т. I. Вып. VII. Бакинский уезд. — Издание Аз. Ц. С. У.. — Баку, 1922. — С. 22-23.
  8. «Алим Гасымов - азербайджанский певец, ханенде». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 18-ին.
  9. «Славный путь Абдула Халыгова». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  10. Лятиф Керимов Азербайджанский ковёр. — Гянджлик. — Баку, 1983. — С. 138.