Յուրի Շվեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Շվեց
Юрий Швец
Ծնվել էմայիսի 16, 1953(1953-05-16) (70 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]
Ազգությունուկրաինացի
ԿրթությունՊատրիս Լումումբայի անվան Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան
ԽՍՀՄ ՊԱԿ արտաքին հետախուզության ակադեմիա
Մասնագիտությունլրագրող և հետախույզ
ԱշխատավայրԽՍՀՄ ՊԱԿ առաջին գլխավոր վարչություն

Յուրի Բորիսովիչ Շվեց (ռուս.՝ Юрий Борисович Швец, ուկրաիներեն՝ Юрій Борисович Швець, մայիսի 16, 1953(1953-05-16), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային հետախուզության նախկին սպա (1980-1990), ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի (ԿԳԲ) մայոր, «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալության նախկին թղթակից[1], 1993 թվականից՝ ամերիկյան լրագրող, տնեսական և ռազմական վերլուծաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1952 թվականին, Խերսոն քաղաքում, ռազմական բժշկի ընտանիքում։ Ավարտել է Պատրիս Լումումբայի անվան Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի (այժմ՝ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան) միջազգային իրավունքի ֆակուլտետը։ Հետագայում ավարտել է ԽՍՀՄ ՊԱԿ արտաքին հետախուզության ակադեմիան[3], որտեղ ուսանելու տարիներին եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցին[4]։

1985—1987 թվականներին Վաշինգտոնում գտնվել է լրտեսական ռեզիդենտուրայի մեջ։ Աշխատանքային գործունեության մասին գիրք հրատարակելուց և ԿԳԲ-ի վերջնական կազմալուծումից հետո Շվեցին արգելվեց երկրից դուրս գալ։ Այնուամենայնիվ, 1993 թվականին Շվեցը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, իսկ հետագայում նաև ԱՄՆ քաղաքացիություն ստացավ[1]։

2006 թվականին Շվեցը Անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի ճառագայթային թունավորման գործում հանդես եկավ որպես հնարավոր առանցքային վկա։ «BBC»-ին տրված հարցազրույցում (հեռարձակված 2006 թվականի դեկտեմբերի 16-ին) Շվեցը նշում էր, որ նա և Լիտվինենկոն Ռուսաստանում «տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ» նախագիծ իրականացնել ցանկացող բրիտանական կազմակերպության անունից Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությանը վերաբերող զեկույց էին պատրաստում։ Ըստ Շվեցի, պետական գործիչ Սերգեյ Իվանովի մասին գործն այն աստիճան մերկացուցիչ էր, որ Լիտվինենկոն հավանաբար սպանվել էր դրա պատճառով[5]։ Լետվինենկոն Իվանովի դոսյեն ենթադրաբար ցույց էր տվել մեկ այլ գործընկերոջ՝ Անդրեյ Լուգովոյին, ով նախկինում նույնպես աշխատել էր ՖՍԲ-ում և այն փոխանցել էր Մոսկվայի իր վերադասներին։ Դեպքի կապակցությամբ Շվեցը հարցազրույց էր տվել Անգլիայի ոստիկանության գլխավոր վարչությանը՝ «Սկոտլանդ յարդին»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Smith, David (2021 թ․ հունվարի 29). «'The perfect target': Russia cultivated Trump as asset for 40 years – ex-KGB spy». The Guardian (անգլերեն). Guardian Media Group. Վերցված է 2022 թ․ մարտի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. 2,0 2,1 YouTube video — ed. size: 500000000
  3. Dvali, Natalia (2015 թ․ ապրիլի 28). «Сокурсник Путина, экс-разведчик КГБ: Вы серьезно думаете, что Путин, делающий подтяжку лица, развяжет ядерную войну? У него от страха ботокс потечет». Gordon (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 18-ին.
  4. «Интервью сокурсника Путина украинскому изданию раскрыло неудобные факты из жизни главы Кремля». nv.ua. 2015 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 18-ին.
  5. Юрий Швец: Путин отмывал деньги наркокартеля. Дело Литвиненко / Видео №5, հունիսի 16, 2021
  6. «Litvinenko 'killed over dossier'». BBC News. 2006 թ․ դեկտեմբերի 16.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]