Յուրի Շահմուրադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Շահմուրադով
Ծնվել է փետրվարի 27, 1942({{padleft:1942|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:27|2|0}}) (75 տարեկան)
Ծննդավայր Ջաբրայիլ, Ադրբեջան
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգություն հայ
Կրթություն Dagestan State University
Գիտական աստիճան մանկավարժական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն ըմբիշ
Պարգևներ և
մրցանակներ

Շահմուրադով Յուրի Ավանեսի (փետրվարի 27, 1942({{padleft:1942|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:27|2|0}}), Ջաբրայիլ, Ադրբեջան), հայ խորհրդային ըմբիշ (ազատ ոճ, 2-րդ միջին քաշ), մարզիչ։ ՍՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1970), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1973), Դաղստանի ԻՍՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1969), մանկավարժական գիտությունների թեկնածու, ՍՄԿԿ անդամ 1971 թվականից։

Ավարտել է Դաղստանի մանկավարժական համալսարանը (1968), Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը (1980)։ Աշխարհի (1970), Եվրոպայի (1966, 1967, 1969), ՍՍՀՄ (1967-1970, 1972) չեմպիոն։ Ազատ ոճի ըմբշամարտի ՍՍՀՄ հավաքականի գլխավոր մարզիչ (1972-1981), 1981 թվականից՝ ՍՍՀՄ Պատգամավորների խորհրդին առընթեր ֆիզիկական մշակույթի և սպորտի կոմիտեի մենամարտային մարզաձևերի վարչության պետի տեղակալ։ Պարգևատրվել է «Պատվո նշան», ժողովուրդների բարեկամության և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահմուրադով Յուրի Ավանեսիչը ծնվել է 1942 թվականի փետրվարի 27-ին Ջաբրայիլում Հին Թագլար գյուղից հայ ներգաղթածների ընտանիքում։[1] Երբ 6 տարեկան էր նրա ընտանիքը տեղափոխվեց Օրջոնիկիձե, որտեղ նա սկսեց զբաղվել ազատ ոճի ըմբշամարտով Իլյա Դրաևի ենթակայության ներքո։ 1962 թվականին ընդունվել է Դաղստանի պետական համալսարանը և եկել է Մախաչկալա, որտեղ շարունակել է զբաղվել ըմբշամարտով ԽՍՀՄ-ի վաստակավոր մարզիչ Արմենակ Կարապետյանի օժանդակությամբ։ 1966 թվականից մինչև 1972 թվականը ներկայացել է ԽՍՀՄ-ի ազգային հավաքականի դրոշի ներքո։ 1966, 1967, 1969 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն, 1970 թվականին՝ աշխարհի չեմպիոն։ 1968 թվականին մասնակցել է Մեխիկոյի Օլիմպիական խաղերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ныне согласно административно-территориальному делению Нагорно-Карабахской Республики, фактически контролирующей село, оно входит в состав Гадрутского района НКР, а согласно административно-территориальному делению Азербайджанской Республики — в состав Ходжавендского района Азербайджана.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 426 CC-BY-SA-icon-80x15.png