Յուրայինը (ֆիլմ, 1999)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրայինը
անգլ.՝ The Insider
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, թրիլեր և դրամա
ՀիմքThe Man Who Knew Too Much?
Թվական1999 և ապրիլի 27, 2000[1]
Լեզուանգլերեն, արաբերեն[2], ճապոներեն[2] և պարսկերեն[2]
ՌեժիսորՄայքլ Ման[3][4][5][…]
ՊրոդյուսերՊիտեր Ժան Բրյուգե և Մայքլ Ման[2]
Սցենարի հեղինակՄայքլ Ման, Էրիկ Ռոթ և Marie Brenner?[2]
ԴերակատարներՌասսել Քրոու[5][6][7][…], Ալ Պաչինո[5][6][8][…], Քրիստոֆեր Փլամեր[5][6][7][…], Դայան Վենորա[6][7][9], Ֆիլիպ Բեյքեր Հոլ[7][9], Լինդսեյ Կրուս[7][9], Դեբի Մեյզար[7][9], Սթիվեն Տոբոլովսկի[7][9], Քոլմ Ֆիորի[7][9], Բրյուս ՄաքԳիլ[7][9], Ջինա Գերշոն[7][9], Մայքլ Գեմբոն[7][9], Ռիպ Թորն[7], Ռոջեր Բարթ[7], Քլիֆ Քուրտիս[7], Հելլի Քեյթ Այզենբերգ[7], Wanda De Jesus?[7], Lynne Thigpen?[10], Մայքլ Փոլ Չան[10], Նեստոր Սերանո[10], Ուինգս Հաուսեր[10], Դուգլաս ՄաքԳրաթ[10], Բիլ Սեյջ[10], Բրեքին Մեյեր[10], Ուիլլի Ս. Քարփենթեր[10], Eyal Podell?[10], Ռենե Օլսթիդ, Ջեյմս Հարփեր[10], Anders Ekborg?[10] և Robert Harper?[10]
ՕպերատորԴանթե Սպինոտտի
ԵրաժշտությունՓիթեր Բուրք և Լիզա Ջերարդ
ՄոնտաժՈւիլյամ Գոլդենբերգ, Փոլ Ռուբել[2] և Դևիդ Ռոզենբլում[2]
Պատմվածքի վայրՆյու Յորք և Կենտուկի
Նկարահանման վայրՆյու Յորք և Բահամյան Կղզիներ
ԿինոընկերությունSpyglass Entertainment և Touchstone Pictures
Տևողություն157 րոպե
Բյուջե90 000 000 $
Շահույթ60 289 912 $

«Յուրայինը» (անգլ.՝ The Insider), ռեժիսոր Մայքլ Մանի ֆիլմը, հիմնված է իրական դեպքերի վրա։

«Յուրայինը» հոգեբանական դրաման մեծապես փաստագրական է, սյուժեն ամբողջովին հիմնված է նախորդ դարի 90-ական թվականների իրական դեպքերի վրա։ Ե՛վ ռեժիսոր Մայքլ Մանը (Michael Mann), և՛ նրա ներշնչանքը` Բժիշկ Ջեֆրի Ս. Ուայգանդը (Dr. Jeffrey S. Wigand) մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն հայտարարել են, որ գեղարվեստական հնարանքը «Յուրայինում» սահմանափակվել է միայն Բժիշկ Ուայգանդի խնդրանքով իր կնոջ և երեխաների անունների փոփոխությամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Ուայգանդը ակամա դառնում է ԱՄՆ-ի պատմության մեջ կորպորատիվ ամենամեծ սկանդալի նախաձեռնողը, որի համեմատ Enron և WorldCom կորպորացիաների վեճերը թվում են մանր սպասավորների աննշան խնդիրներ։ Լինելով British American Tobacco կազմակերպության մեջ մտնող ծխախոտի Brown & Williamson ընկերության հետաքննության և զարգացման բաժնի փոխնախագահ` բժիշկ Ուայգանդը աշխատել է «ավելի ապահով» ծխախոտների ստեղծման և արտադրության ուղղությամբ։ Վերջիններս նախատեսված էին նվազեցնելու կենցաղային հրդեհների և քաղցկեղային հիվանդությունների թիվը։ Կարիերան զարգացնելով առողջապահության մեջ այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Pfizer և Merck, Ուայգանդը հետաքրքրվում է հումանիստական տեսանկյունից անընդունելի խնդրով, ինչպես նաև` դրա համար նախատեսված փոխհատուցման չափով` շքեղ առանձնատուն, ծառայողական ավտոմեքենա և $300 000 մլն դոլար տարեկան աշխատավարձ։ Անցկացնելով մի քանի տարի B&W գիտական կենտրոնում, բժիշկ Ուայգանդը իմացել է շատ սարսափելի գաղտնիքներ, որոնք ծխախոտի ընկերությունները միտումնավոր ծածկում էին միջազգային ընկերություններից։ Նա հասկանում է, որ 20-րդ դարում ծխախոտը մի քանի անգամ ավելի շատ կյանք է խլել, քան այդ ժամանակի բոլոր միջազգային և տեղական պատերազմները։ Այդ նույն ժամանակ կառավարությունը դադարեցրել է նրա ծրագիրը, հղում անելով այն բանին, որ «այն կարող է բացասական ազդել վաճառքի վրա»։

Հանգամանքների բերումով բժիշկ Ուայգանդի հետ կապվում է «60 րոպե» հեռուստածրագրի պրոդյուսեր Լոուել Բերգմանը, ով գիտական խորհրդակցության կարիք ուներ։ Նրանց ծանոթությունն ու փոխվստահությունը բերում է նրան, որ Ուայգանդը բացառիկ հարցազրույց է տալիս «60 րոպե»-ին` դառնալով առաջին բարձր մակարդակի պաշտոնյան ծխախոտի արդյունաբերությունում, ով հրապարակում է մինչև այդ հանրության համար անհասանելի բիզնեսի գաղտնիքներ ծխախոտի ոլորտից։ Չնայած կնոջից բաժանվելուն և ծխախոտագործների կողմից չլսված մասշտաբների հասնող ապականիչ տեղեկատվության տարածմանն ու փոխադարձ հայցերին, Ուայգանդը կարողանում է դատարանում ապացուցել իր տեղեկատվության ճշմարտացիությունը։ Իր արարքների արդյունքում ծխախոտի արտադրությունը բազմամիլիարդանոց կորուստներ ու ճգնաժամ է ապրում։ ԱՄՆ-ի բոլոր ծխագործական ընկերությունները մեղադրվում էին Հյուսիսային Ամերիկայի 50 նահանգների վարչությնների կողմից` «ավելի քան 50 տարի ազգային հանրության գիտակցության աննախադեպ մանիպուլյացիայի համար» և դատական հայցերով վճարել են ընդհանուր արժողությամբ 246 միլիարդ դոլար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը մտնում է 1992 թվականից հետո նկարահանված քսան լավագույն ֆիլմերի շարքի մեջ` ըստ Քվենտին Տարանտինոի[11]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յուրայինը» իր վրա գրավել է ոչ միայն հասարակական կազմակերպությունների և կինոքննադատների ուշադրությունը, այլև` խորաթափանց երաժշտամոլներին։ Կոմպոզիտոր Փիթեր Բուրկի կողմից ստեղծված սաունդթրեքը դարձել է լավագույններից մեկը իր ժամանակի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kinokalender.com/film1426_insider.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. http://www.imdb.com/title/tt0140352/
  4. http://www.adorocinema.com/filmes/filme-22767/
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/informator-1999
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=22767.html
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 http://www.imdb.com/title/tt0140352/fullcredits
  8. https://www.filmaffinity.com/en/film453336.html
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 http://www.ofdb.de/film/2421,Insider
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. «Quentin Tarantino's Favorite 20 Movies From 1992 to Now». FirstShowing.net (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.