Յումժագիյն Ցեդենբալ
Յումժագիյն Ցեդենբալ (ծնվել է՝ Սեպտեմբերի 17, 1916, Ուբսունուրի այմակ), մոնղոլացի ժողովրդական հեղափոխական կուսակցության (ՄԺՀԿ) և միջազգային կոմունիստական շարժման, ՄԺՀ պետական գործիչ։ ՄԺՀ ԳԱ պատվավոր անդամ (1966)։ ՄԺՀ Աշխատանքի հերոս (1961), ՄԺՀ հերոս (1966)։ 1938 թվականին ավարտել է Իրկուտսկի ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտը։ 1939 թվականին ընդունվել է ՄԺՀԿ շարքերը։ 1939-1940 թվականներին եղել է ՄԺՀ ֆինանսների մինիստրի տեղակալ, ապա՝ մինիստր։ 1940 թվականից՝ ՄԺՀԿ ԿԿ և ՄԺՀԿ ԿԿ նախագահության (1943 թվականից՝ քաղբյուրոյի) անդամ։ 1940-1954 թվականներին Յումժագիյն Ցեդենբալը ՄԺՀԿ ԿԿ գլխավոր քարտուղարն էր, միաժամանակ (1941-1945 թվականներին) Մոնղոլական ժողովրդահեղափոխական բանակի գլխավոր հրամանատարի տեղակալը և քաղվարչության պետը։ 1945-1952 թվականներին՝ ՄԺՀ պրեմիեր մինիստրի տեղակալ, միաժամանակ (մինչև 1948 թվականը)՝ պետպլանի նախագահ։ 1952-1974 թվականներին՝ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1958 թվականից՝ ՄԺՀԿ ԿԿ առաջին, 1980-1984 թվականներին՝ գլխավոր քարտուղար։ 1974-1984 թվականներին՝ ՄԺՀ ժողովրդական Մեծ խուրալի նախագահության նախագահ։
Պարգևատրվել է Լենինի 2, Կուտուզովի I աստիճանի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով և Ժոլիո-Կյուրիի անվան Խաղաղության ոսկե մեդալով (1973)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #132225158 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Ապրիլի 20 մահեր
- 1991 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Պետական գործիչներ
- Հեղափոխական գործիչներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին