Յուլյան ծնվել է 1990 թ. հուլիսի 2-ին Ջամբուլում, Ղազախստանի Խորհրդային սոցիալիստական Հանրապետությոնում: Մայրը Նատալյա Ալիպովան է, հայրը Սերգեյ Ալիպովան[2]: Մանուկ հասակում Յուլյան զբաղվում էր պարահանդեսային պարերով: Գերազանցությամբ ավարտել է ֆիզիկա-մաթեմատիկական լիցեյը, հետո ստացել է 2 բարձրակարգ կրթություն Մոսկվայի էներգետիկական ինստիտուտում հետևյալ մասնագիտությունների գծով՝ ինժեներ-ջերմաէներգետիկ և անգլերեն լեզվի թարգմանիչ: 1,5 տարի աշխատել է մենեջեր ՕԱՕ «Արևելյան էներգետիկ ընկերություն»-ում, «Ինտեր ՐԱՕ» ֆիլալում[3]: 2014 թվականին ներկայացրել է Սարատովի մարզը և Բալակովը, Յուլյան ստացել է ամենագեղեցիկ ռուս աղջիկ կոչումը, մրցույթի եզակի թագը, 100 000 դոլար «Ռուսական ստանդարտ» բանկից, «Hyundai Solaris» ավտոմոբիլ որպես մրցանակ, ինչպես նաև հնարավորություն ներկայացնելու Ռուսաստանը «Միս աշխարհ» և «Միս տիեզերք» մրցույթներում[4]: