Յուլիուս Տորմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիուս Տորմա
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝հունգ.՝ Torma Gyula
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Չեխոսլովակիա և  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 7, 1922(1922-03-07)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Մահվան ամսաթիվ՝հոկտեմբերի 23, 1991(1991-10-23) (69 տարեկան)
Մահվան վայր՝Պրահա, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն

Յուլիուս (Դյուլա) Տորմա (սլովակ.՝ Július Torma, հունգ.՝ Torma Gyula, մարտի 7, 1922(1922-03-07), Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - հոկտեմբերի 23, 1991(1991-10-23), Պրահա, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), էթնիկ սլովակ, հունգարացի բռնցքամարտիկ, որը հանդես էր գալիս Չեխոսլովակիայի կազմում։ Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի չեմպիոն (1948), Եվրոպայի չեմպիոն (1949):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիսը ծննդյան օրից ապրում էր Հունգարիայում։ Նա սկսել է բռնցքամարտով զբաղվել 13 տարեկան հասակից։ Արդեն 19 տարեկանում, նա հաղթել է Հունգարիայի առաջնությունում, այնուհետև հաջորդել են երկրի չեմպիոնի հինգ տիտղոսների շարքը։

1946 թվականի օգոստոսին նա ընտանիքով տեղափոխվեց Չեխոսլովակիա, 1946-1956 թվականներին հանդես է եկել սիրողական ռինգում Պրահայի բանակի սպորտային ակումբի համար։ Չեխոսլովակիայի տասնակի չեմպիոն։ Երեք Օլիմպիական խաղերի մասնակից (1948, 1952, 1956)[1]:

Օլիմպիական խաղերի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղեր 1948 (մինչև 67 կգ քաշ).

Հաղթել է Գուստավ Բենեին (Հունգարիա) միավորներով

Հաղթել էՔլիֆորդ Բլեկբերնին (Կանադա) նոկաուտով 2-րդ ռաունդում

Հաղթել է Աուրելիո Դիասա Կադավեդային (Իսպանիա) որակազրկմամբ 2-րդ ռաունդում

Հաղթել է Ալեքսանդրո դ’Օտավիոյին (Իտալիա) միավորներով

Հաղթել է Հորաս Հերինգիգ (ԱՄՆ, անգլ.՝ Hank Herring ) միավորներով

Օլիմպիական խաղեր 1952 (մինչև 67 կգ քաշ).

Հաղթել է Ջոն Պատրիկ Մելոնիին (Մեծ Բրիտանիա) միավորներով

Հաղթել է Լուիս Հեյջին (ԱՄՆ) միավորներով

Պարտվել է Զիգմունտ Խիխլային (Լեհաստան) միավորներով

Օլիմպիական խաղեր 1956 (մինչև 75 կգ քաշ).

Հաղթել է Հովարդ Ռիխտերին (Ավստրալիա) միավորներով

Պարտվել է Ռամոն Տապիային (Չիլի) նոկաուտով 2-րդ ռաունդում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]