Յովանա Ռապորտ
Յովանա Ռապորտ | |
---|---|
![]() | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 18, 1992 (31 տարեկան) |
Ծննդավայր | Տրստենիկ, Տրստենիկ համայնք |
Կոչում | կանանց միջազգային վարպետ և կանանց գրոսմայստեր[1] |
Ներկայիս վարկանիշ | 2324 |
ՖԻԴԵ համար | 937266 |
365chess | Jovana_Vojinovic |
Chesstempo համար | 225726 |
ICCF համար | 225726 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 2008[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018 |
![]() |
Յովանա Ռապորտ (սերբ.՝ Јована Раппорт, ծն. Վոյնովիչ, սերբ.՝ Војиновић, փետրվարի 18, 1992, Տրստենիկ, Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն), սերբ-ռումինուհի, նախկինում հարավսլավացի և չեռնոգորացի, շախմատիստ, կանանց գրոսմայստեր (2009 թվական)։ Չեռնոգորիայի շախմատի կանանց առաջնության կրկնակի հաղթող (2009, 2010)։ Սերբիայի շախմատի կանանց առաջնության հաղթող (2014 թվական)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շախմատի Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնությունների բազմակի մասնակից տարիքային տարբեր խմբերում։ Իր լավագույն արդյունքին նա հասել է 2002 թվականին՝ ներկայացնելով Հարավսլավիան, մինչև 10 տարեկան աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունում և գրավել է երրորդ տեղը[3]։ Երեք անգամ նա խաղացել է Չեռնոգորիայի հավաքականում մինչև 18 տարեկան աղջիկների շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում (2007-2009), որտեղ թիմային հաշվարկում նվաճել է արծաթ (2008) և բրոնզ (2007), և երկու ոսկե մեդալ (2008)։ Անհատական մրցաձևում՝ 2 ոսկի (2008,2009) և արծաթե (2007) մեդալներ [4]։
Նա Չեռնոգորիայի շախմատի կանանց առաջնությունների բազմակի հաղթող է, որում երկու անգամ առաջինն էր (2009, 2010), ինչպես նաև նվաճել է արծաթ (2008) և բրոնզ (2007)։ 2014 թվականին նա գերազանց հանդես եկավ Սերբիայի կանանց շախմատի առաջնությունում [5]։
2009 թվականին Անթալիայում նա հաղթել է Միջերկրական կանանց շախմատի առաջնությունում[6]։ 2011 թվականին Պանչևոյում հաղթել է կանանց շախմատի միջազգային մրցաշարում։
Ներկայացրել է Չեռնոգորիայի և Սերբիայի հավաքականները հինգ շախմատային օլիմպիադաներում (2008-2016) և հինգ շախմատի Եվրոպայի թիմային առաջնություններում (2007-2015)։ 2015 թվականին Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում նա նվաճել է անհատական ոսկե մեդալ։
Մրցաշարերում ունեցած հաջողությունների համար ՖԻԴԵ-ն 2008 թվականին նրան շնորհեց միջազգային վարպետի կոչում կանանց մեջ [7], իսկ 2009 թվականին՝ միջազգային գրոսմայստերի կոչում կանանց մեջ [8]։ Նա դարձավ առաջին չեռնոգորացի շախմատիստ, ում շնորհվեց գրոսմայստերի կոչում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին նա ամուսնացել է ծագումով հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի հետ (ծն. 1996 թ.)[9]։ Նրանք բնակություն են հաստատել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ratings.fide.com
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 OlimpBase
- ↑ «World Youth Chess Championships 2002»։ Արխիվացված օրիգինալից 2018-11-15-ին։ Վերցված է 2017-09-21
- ↑ «OlimpBase :: European Girls' U18 Team Chess Championship :: Jovana Vojinović»։ Արխիվացված օրիգինալից 2022-05-07-ին։ Վերցված է 2017-09-21
- ↑ «Jovana Vojinovic is new Serbian Women Champion»։ Արխիվացված օրիգինալից 2021-05-19-ին։ Վերցված է 2017-09-21
- ↑ «WIM Jovana Vojinovic and IM Ioannis Georgiadis are Mediterranean Champions 2009»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-07-ին։ Վերցված է 2017-09-21
- ↑ «Title Applications (WIM): Vojinovic, Jovana»։ Արխիվացված օրիգինալից 2022-05-07-ին։ Վերցված է 2017-09-21
- ↑ «Title Applications (WGM): Vojinovic, Jovana»։ Արխիվացված օրիգինալից 2022-05-07-ին։ Վերցված է 2017-09-21
- ↑ «Richard Rapport: “I don’t really have any support”»։ chess24.com (անգլերեն)։ Վերցված է 2023-05-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- անձնական քարտ ՖԻԴԵ կայքում
- Յովանա Ռապորտ շախմատիստի էջն ու խաղերը Chessgames.com կայքում
- Անձնական քարտը 365chess.com կայքում
- Ելույթները շախմատային օլիմպիադաներում