Յոժեֆ Շակովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոժեֆ Շակովիչ
Ծնվել էհուլիսի 26, 1927(1927-07-26)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիա
Մահացել էհունվարի 2, 2009(2009-01-02)[1] (81 տարեկանում)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա[1]
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտությունսուսերամարտիկ և մարզիչ

Յոժեֆ Շակովիչ (հունգ.՝ József Sákovics, հուլիսի 26, 1927(1927-07-26), Բուդապեշտ, Հունգարիա - հունվարի 2, 2009(2009-01-02)[1], Բուդապեշտ, Հունգարիա[1]), հունգարացի սուսերով և վարժասուսերով սուսերամարտիկ: Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր (1952, 1956), ինչպես նաև 1960 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից[2]: Աշխարհի կրկնակի չեմպիոն (1953-անհատական սուսեր, 1959-թիմային սուսեր)[3]: 11 անգամ դարձել է Հունգարիայի չեմպիոն (1947, 1949, 1950, 1954, 1955, 1957, 1958, 1959, 1960):

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոժեֆն առաջին տիտղոսը նվաճել է 1947 թվականին՝ հաղթելով Հունգարիայի առաջնությունում:

Յոժեֆը ամուսնացած է եղել սուսերամարտիկ Լիդիա Դեմելկու հետ: 1956 թվականի Օլիմպիադայից հետո նրանք տեղափոխվել են ԱՄՆ, բայց 1957 թվականին զույգը վերադարձել է Հունգարիա:

Յոզեֆը մարզական կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես Հունգարիայի սուսերամարտի հավաքականի (1963—1968, 1979—1980), Իսպանիայի հավաքականի (1970—1972), ինչպես նաև «Orvosegyetemi Sport Club» (1974—1986) և «Budapest Sport Egyesület» (1987) ակումբների մարզիչ: 1996 թվականին իր կնոջ հետ մեկ տարի անցկացրել է ԱՄՆ-ում՝ որպես Հարվարդի սուսերամարտիկների հավաքականի հրավիրյալ մարզիչներ:

Մահացել է 2009 թվականի հունվարի 2-ին Բուդապեշտում[4]: 2014 թվականին Սուսերամարտի աշխարհի գավաթի փուլերից մեկը անվանվել է նրա հիշատակին:

Այլ արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցումներ Վայր Կարգ Տեղ
1952 Օլիմպիական խաղեր Հելսինկի, Ֆինլանդիա թիմային վարժասուսեր 3
սուսեր 5
թիմային սուսեր 5
1953 Աշխարհի առաջնություն Բրյուսել, Բելգիա սուսեր 1
թիմային վարժասուսեր 3
1955 Աշխարհի առաջնություն Հռոմ, Իտալիա թիմային սուսեր 3
1956 Օլիմպիական խաղեր Մելբուրն, Ավստրալիա թիմային վարժասուսեր 3
սուսեր 8 (q)
թիմային սուսեր 2
1959 Աշխարհի առաջնություն Բուդապեշտ, հունգարիա թիմային սուսեր 1
1960 Օլիմպիական խաղեր Հռոմ, Իտալիա թիմային վարժասուսեր 4
սուսեր 4
թիմային սուսեր 4
1962 Աշխարհի առաջնություն Բուենոս Այրես, Արգենտինա թիմային վարժասուսեր 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]