Jump to content

Յոզեֆ Ռեդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Ռեդեն
Joseph Rheden
Ծնվել էապրիլի 5, 1873(1873-04-05) կամ 1873[1]
Ամլախ, Lienz District, Տիրոլ, Ավստրիա
Մահացել էօգոստոսի 6, 1946(1946-08-06) կամ 1946[1]
Լիենց, Տիրոլ, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունաստղագետ, ոչ գեղարվեստական գրող և լուսանկարիչ
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարանի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն[1] և աստղալուսանկարչություն[1]
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
 Joseph Rheden Վիքիպահեստում

Յոզեֆ Ռեդեն (գերմ.՝ Joseph Rheden, ապրիլի 5, 1873(1873-04-05) կամ 1873[1], Ամլախ, Lienz District, Տիրոլ, Ավստրիա - օգոստոսի 6, 1946(1946-08-06) կամ 1946[1], Լիենց, Տիրոլ, Ավստրիա), ավստրիացի աստղագետ, աշխատել է Վիեննայի համալսարանի աստղադիտարանում։

Հայտնի ավստրիացի աստղագետ Յոհան Պալիսայի որդին է, 1897 թ.-ից 1901 թվականները սովորել է աստղագիտություն, մաթեմատիկա և ֆիզիկա Վեննայի համալսարանում։ Արդեն 1901 թվականից Ռեդենը աշխատանքի է անցնում Վիեննայի աստղադիտարանում որպես օգնական։ Ռեդենը այստեղ աշխատել է մինչև 1935 թվականին թոշակի անցնելը, չնայած դրանից հետո էլ նա կամավոր աշխատում էր աստղադիտարանում։

Ռեդենը հիմնականում զբաղվել է աստղալուսանկարչությամբ և մոլորակների ու գիսաստղերի դիտարկմամբ։ Նա նաև զբաղվել է աստղագիտական ժամանակի ծառայությամբ։

Դեռևս 1898 թվականին Ռեդենը ստեղծել է մի գործիք, որը թույլ էր տալիս գնահատել ասուպների ուղեծրերը։ 1908 թվականին Ռեդենը աստղադիտարանում հիմնեց լուսանկարչական լաբորատորիա աստղաքգրաֆների հետ աշխատելու համար։ Այս հարմարանքներով են իրականացվել մեծ թվով աստերոիդների դիտարկումներ և հաստատվել են այլ աստղագետների տեսողական դիտարկումների արդյունքները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Ռեդեն» հոդվածին։