Յարոսլավ Վեշին
Յարոսլավ Վեշին | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1860[1][2][3][…] |
Ծննդավայր | Vraný, Ավստրիական կայսրություն[4][5] |
Վախճանվել է | մայիսի 9, 1915[4][5] (54 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն[6][5] |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն, Բուլղարիա և Ցիսլեյտանիա |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և Պրահայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, սպա և genre painter |
Ժանր | Մարտանկարչություն |
Աշակերտներ | Peter Morozov? և Q44389672? |
ստորագրություն | |
Jaroslav Vesin Վիքիպահեստում |
Յարոսլավ Վեշին (չեխ․՝ Jaroslav Věšín), մայիսի 23, 1860[1][2][3][…], Vraný, Ավստրիական կայսրություն[4][5] - մայիսի 9, 1915[4][5], Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն[6][5]), չեխ և բուլղարացի նկարիչ, որը ապրել և աշխատել է Սլովակիայում և Բուլղարիայում: 19-20-րդ դարերի բուլղարական ժամանակակից արվեստի հիմնադիրներից մեկն է:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յարոսլավ Վեշինը, ծագմամբ` չեխ, ծնվել է 1860 թվականի մայիսի 23-ին Վրանա քաղաքում (Չեխիա, այն ժամանակ` Ավստրո-Հունգարական կայսրություն): Սովորել է Պրահայի գիմնազիայում, որտեղ առաջին անգամ ծանոթացել է գեղանկարչության չեխ վարպետների ստեղծագործությունների հետ, աայնուհետև` 1876-1880 թվականներին Պրահայի գեղարվեստի ակադեմիայում: Ազգային կերպարվեստի վերելքը, ներկայացրել են այնպիսի վարպետներ, ինչպիսիք են` Անտոնին Մանեսը, Գվիդո Մանեսը, Յոզեֆ Նավրատիլը և այլոք, մեծ ազդեցություն է ունեցել երիտասարդ նկարչի գեղարվեստական ճաշակի ձևավորման վրա։
1881-1883 թվականներին Յարոսլավ Վեշինը սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում` Կառլ Պիլոտի, Յուզեֆ Բրանդտի, Օտտո Զայտցի մոտ, մասնագիտացել է պատմական և ժանրային գեղանկարչության մեջ: Ակադեմիան ավարտելուց հետո նա մի որոշ ժամանակ ապրել և աշխատել է Մյունխենում և Սլովակիայում, ստեղծելով նկարներ` Սլովակիայի գյուղական կյանքի մոտիվներով:
1897 թվականին Յարոսլավ Վեշինը տեղափոխվել է Բուլղարիա և մնացել է այնտեղ մինչև կյանքի վերջ: 1897-1904 թվականներին կրթության նախարարի` Կոնստանտին Վելիչկովի հրավերով նա որպես ուսուցիչ աշխատել է գեղարվեստի պետական նորաբաց դպրոցում (այժմ` Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա): 1904 թվականից որպես ռազմական նկարիչ աշխատել է Բուլղարիայի ռազմական նախարարությունում:
Յարոսլավ Վեշինի աշակերտներից են եղել Նիկոլա Պետրովը, Ատանաս Միխովը և այլ բուլղարացի նկարիչներ[7]:
Մահացել է 1915 թվականի մայիսի 9-ին Սոֆիայում: Յարոսլավ Վեշինի անվամբ կոչվել է Տրիադիցա շրջանում գտնվող Սոֆիայի փողոցներից մեկը:
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիայում Յարոսլավ Վեշինին գրավել է հարազատ սլավոնական ժողովրդի ընդհանուր մշակութային վերածնունդը` օսմանյան լծից ազատագրվելուց հետո, նա գրել է բուլղարական գյուղի կենցաղի իրատեսական նկարներ` «Բերքը Ռադոմիրում» (1897 թվական), «Հողագործը» (1899 թվական), «Մաքսանենգները» (այլ անվանումը` «Հայդուկներ», 1899 թվական), «Բերքը» (1900 թվական) և այլն: Նշանակալից տեղ են զբաղեցնում նկարները, որոնք նվիրված են բուլղարական շուկաներին, որտեղ նկարչին գրավել են գեղատեսիլ կերպարներն ու բնօրինակ տեսարանները` «Սոֆիայի ձիերի շուկան» (1899 թվական), «Շուկայի դիմաց» (1899 թվական), «Վերադարձ շուկայից» (1898 թվական): Այդ շրջանի ստեղծագործության գլխավոր թեման եղել է բուլղարացի գյուղացիների կյանքն ու աշխատանքը[8]:
1904 թվականից հետո Վեշինը չի հրաժարվել ժանրային, գյուղական և որսորդական թեմաներից` «Ածխահանը» (1910 թվական), «Փայտահատները» 1910 թվական), «Որսամսի հետքերով» (1910 թվական), «Արագընթաց որսորդը» (1911 թվական) և այլն: Միաժամանակ Վեշինը հիմնել է բուլղարացի, ռուս զինվորների, սպաների, գեներալների դիմանկարների պատկերասրահ` «Ռուս գեներալները» (1907 թվական) և այլն:
Սակայն այդ շրջանի ամենահայտնի նկարներն են` մարտ պատկերող տեսարանները: Այսպիսով, «Ռազմավարժություններ» շարքը սկսվել է 1899 թվականին և շարունակվել է մինչև Առաջին Բալկանյան պատերազմը: Նկարիչը նկարել է հետևյալ նկարները` «Սամարայի դրոշ»[9] (1911 թվական), «Գրոհում» (այլ անվանումը` «Դանակի վրա», 1913 թվական), «Թուրքերի նահանջը Լյուլե-Բուրգասի օրոք» (1913 թվական), «Լյուլե-Բուրգաս` Չաթալջա» (1913 թվական), Ադրիանապոլսի պաշարման մասին աշխատանքների և էսքիզների շարք` «Բիվակը Ադրիանոպոլից առաջ» (1913 թվական), «1913 թվականի մարտի 13-ից հետո արձակուրդում» (1913 թվական) և այլն:
Յարոսլավ Վեշինը մեծ ներդրում է ունեցել բուլղարական արվեստի զարգացման գործում, Իվան Միրկվիչկայի (նույնպես չեխ է ծագմամբ, 1856-1938 թվականներ), Իվան Անգելովի (1864-1924 թվականներ), Անտոն Միտովի (1862-1930 թվականներ), Իվան Միլևի (1897-1927 թվականներ) հետ միասին հարստացրել են բուլղարական գեղանկարչությունը` գեղարվեստական վառ օրինակներով և գեղանկարչական նոր գործիքներով[10]:
Յարոսլավ Վեշինի նկարների մեծ մասը պահվում է Բուլղարիայի ազգային պատկերասրահում: Յարոսլավ Վեշինի «Հողագործը» նկարի մի հատված պատկերված է 1925 թվականի բուլղարական 500 լև և 1943 թվականի թողարկման 250 լև թղթադրամի վրա[11]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Artnet — 1998.
- ↑ 2,0 2,1 Athenaeum
- ↑ 3,0 3,1 Union List of Artist Names
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- ↑ 6,0 6,1 6,2 Вешин Ярослав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Мара Цончева. Ярослав Вешин — живот и творчество. София: Български художник, 1955. — на болг. яз., 105 с., 38 ил.
- ↑ Цончева М. Искусство Болгарии//Всеобщая история искусств, т. 5, под общей ред. Ю. Д. Колпинского и Н. В. Яворской — М.: Искусство, 1964. — 1200 с.
- ↑ Самарское знамя с изображением Кирилла и Мефодия вышито в 1876 году монахинями самарского монастыря Иверской Божьей Матери, вручено болгарскому ополчению генерала Столетова, участвовало в боях. Самарское знамя стало исторической реликвией болгарского народа.
- ↑ Мара Цончева, Вешин, М., 1957.
- ↑ «Болгарские левы 1925-го года выпуска». Արխիվացված օրիգինալից 2013-05-20. Վերցված է 2024-07-11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յարոսլավ Վեշին» հոդվածին։ |
|