Բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն հրատարակվել է 1920 թվականին («Թևավոր Արմադա»)։ Հույզերի ու մտքի լարվածությամբ, ձևի հղկվածությամբ են աչքի ընկնում «Փոխակերպումներ» (1923), «Լապտերը քամու տակ» (1931) ժողովածուները։ «Տրուբադուրը ավանակի վրա» (1921), «Բաց մանուշակագույն ֆրակով ջենտլմենը» (1924), հումորիստական և երգիծական բանաստեղծությունների այլ ժողովածուներ լույս են տեսել Օլիվերետո ծածկանունով։ Նրա տաղանդը նոր բովանդակություն է դրսևորել «Եղբայրական ընտանիքում» (1947, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948), «Եվս մեկ գարուն» (1964, Լատվ. ԽՍՀ պետական մրցանակ, 1965) ժողովածուներում, «Ծիծեռնակները վերադառնում են» (1951), «Գարնանային մտորումներ» (1964) քնարական մանրապատումների գրքերում։ Թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։ ԽՍՀՄ 7-8 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 181)։