Մո Ցզի
Արտաքին տեսք
| Ծնվել է | մ. թ. ա. 470 Լու, Ճոու, Չինական կայսրություն |
|---|---|
| Մահացել է | մ. թ. ա. 391 |
| Բնակության վայր(եր) | Սուն |
| Քաղաքացիություն | Ճոու |
| Մասնագիտություն | փիլիսոփա, ռազմական ինժեներ և ճարտարագետ |
| Գործունեության ոլորտ | բարոյագիտություն, Սոցիալական փիլիսոփայություն, քաղաքական փիլիսոփայություն, տրամաբանություն և իմացաբանություն |
| Տիրապետում է լեզուներին | չինարեն[1][2] |
| Աշակերտներ | Qin Guli? և Tian Jiu? |
Մո Ցզի, Մո Դի (մ․ թ․ ա․ 479—400), հին չինական փիլիսոփա և քաղաքական գործիչ, մոիստների դպրոցի հիմնադիր։ Մո Ցզին և նրա հետևորդները արտահայտել են չինական հասարակության ազատ ստորին դասերի՝ հողագործների, արհեստավորների, առևտրականների շահերը, գաղափարական պայքար են մղել կոնֆուցիականության դեմ։ Նրանց ուսմունքում հիմնականը մարդկանց միջև «համընդհանուր սիրո և փոխշահավետության» սկզբունքով հարաբերություններ հաստատելն է։ Մո Ցզին չինական փիլիսոփայության մեջ առաջադրել է պատճառի կատեգորիան (գու), գիտելիքների դասակարգման սկզբունքներ (լեյ) և ճշմարտության գնահատման երեք չափանիշ։ Ուշ մոիստները զբաղվել են գիտելիքների դասակարգման հարցերով և մշակել ժամանակի համար տրամաբանության բավական ամբողջական կատեգորիաների համակարգ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ CONOR.Sl
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մո Ցզի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 59)։ |