Jump to content

Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 5, 1923(1923-10-05)
ԾննդավայրԽնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 26, 2024(2024-05-26) (100 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Երկեր«Մաքուր ձեռքեր՝ թե շախմատ»
Մասնագիտությունհավաքորդ և բարերար
Պարգևներ և
մրցանակներ
«Դրաստամատ Կանայանի» անվան մեդալ

Մուշեղ Մելիքի Չալոյան (Մարտիրոսյան) (ֆր.՝ Mouchegh Tchaloyan-Mardirossian, հոկտեմբերի 5, 1923(1923-10-05), Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 26, 2024(2024-05-26), Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսահայ բարերար, հավաքորդ, գորգագետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[1], Դրաստամատ Կանայանի զինակից «Դրաստամատ Կանայանի» անվան մեդալակիր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշեղ Մարտիրոսյանը ծնվել է 1923 թվականի հոկտեմբերի 5-ին, Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1941 թվականին մեկնել է Բաքու՝ բարձրագույն ուսում ստանալու նպատակով։ Հայրենական Մեծ պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է ռազմաճակատ։ 1942 թվականին գերի է ընկել տարվել Լեհաստան, որտեղից էլ՝ Ստրասբուրգ, ապա Ռենի ճամբար։ Ճամբարում խորհրդային ռազմագերիների համար նախատեսված շախմատի մրցաշարում դարձել է հաղթող և իրավունք ստացել քաղաքում շրջագայելու։ Նրա արձակման թերթիկի վրա գրել են Չա­լիևս­կի ազգանունը, որով էլ նա մեկնել է Փարիզ և հետագայում կրել Չալոյան ազգանունը[3]։

1946 թվականից աշխատանքի է անցել հին գորգերի հավաքածուով զբաղվող վարպետ Գևորգ Բակերչյանի և Հայկ Աղաբեկյանի մոտ և նրանցից սովորել է գորգի հետ կապված մի շարք գաղտնիքներ։ Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանը Ֆրանսիայում ամուսնացել է ֆրանսահայ Ա­րաք­սիի հետ և Փարիզում հիմնել գոր­գե­րի գնա­հատ­ման և վա­ճառ­քի ընկերություն։ Նա այդ բնագավառում հասել է բավականին մեծ հաջողությունների։ Նրա գորգերի հավաքածուի մեջ գերակշռել են հայկական գորգերը, որոնց մի մասը նա նվիրել է Հայաստանին։

1966 թվականին Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանը Երևանի Մատենադարանին նվիրել է 17-րդ դարի «Նարեկ» գիրք[4]։

Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանի կողմից Խնձորեսկի միջնակարգ դպրոցում բացվել է շախմատի սենյակ, որը կրում է իր անունը[5]։ 2013 թվականին նա նույն դպրոցին է նվիրել 1890 թվականի «Խնձորեսկ» գորգը։

2013 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում բացվել է Մուշեղ և Միքայել Չալոյանների գորգերի ցուցահադեսը։ Ներկայացված գորգերի մեծ մասը վերաբերվել է պատմական Հայաստանի գորգագործական կենտրոններին[6]։

Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանը Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրել է նկարիչ Պավել Կուզնեցովի «Արարատ» (1930) նկարը և քանդակագործ Հակոբ Գյուրջյանի «Սալոմե» քանդակը (1925), Էջմիածնի թանգարանին է նվիրել նկարիչներ Կ. Մոմջյանի, Հ. Կյուլբենկի, իսկ Շուշիի թանգարանին` Գառզուի, Ժանսեմի, Շահինի գրաֆիկ գործերից[7] և Մարտիրոս Սարյանի նկարներից[8]

2015 թվականին «Տիգրան Մեծ» հրատարակչությունում լույս է տեսել Մուշեղ Չալոյան֊Մարտիրոսյանի «Մաքուր ձեռքեր՝ թե շախմատ» գիրքը[9]։ Նույն թվականի փետրվարի 19-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ֆրանսահայ համայնքում հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով։

Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանը մահացել է Փարիզում, 2024 թվականի մայիսի 26-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ժամանակ». www.jamanak.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 27-ին.
  2. «ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Դրաստամատ Կանայանի զինակցին». artsakhpress.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 27-ին.
  3. LLC, Helix Consulting. «Կամ Չալոյան, կամ Սիրբիր ու մահ. «Երկու րոպեում կորցրեցի և հայրենիք, և ազգանուն»». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
  4. Չալոյանների նոր նվերը, էջ 8
  5. Դպրոցի պատմություն
  6. «Մարտիրոսյան-Չալոյանների Գորգերի; Martirosyan-Chaloyan, Tchaloyan- ARMENIAN RUGS». eBay (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  7. ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
  8. 600 կտոր նկար ունեմ, բոլորը հայկական են, ուրիշինն ինձ չի հետաքրքրում
  9. «Ավետիք Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարան». www.isahakyanlibrary.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]