Տիգրան Մեծ (հրատարակչություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Մեծ
Տեսակհրատարակչություն
Հիմնադրված է1968
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Կայքtigran-mets.am

«Տիգրան Մեծ», հրատարակչություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1968 թվականին Երևանում՝ որպես ՀԿԿ ԿԿ հրատարակչություն։ 1991 թվականին դարձել է Կառավարությանն առընթեր «Պարբերական» հրատարակչություն։ 1997 թվականին սեփականաշնորհվել է և վերանվանվել «Տ. Մ.»:

Տպագրում է գեղարվեստական գրքեր, դասագրքեր, ամսագրեր, գովազդային նյութեր, պաստառներ, բուկլետներ, կատարում է տպագրական այլ գործառույթներ։

Հրատարակչության տնօրեններ են եղել Հակոբ Կարապետյանը, Լևոն Վարդանյանը, Բենիկ Վարդազարյանը, Բենիկ Գանջալյանը, Սոս Մովսիսյանը, Եղիշե Հովհաննիսյանը, Ալեքսանդր Քյուրքչյանը, Գրիգորի Թորոսյանցը, Վրեժ Մարկոսյանը, Տիգրան Քոթանջյանը (2013 թվականից)։

«Տ. Մ.»-ի տպագրած գրքերից են՝ «Աստվածաշունչ մանուկների համար» (2002), Մ. Սարյանի «Նամակներ» (2002), Մ. Սթոունի, Տ. Գույումջյանի և Հ. Լեմաննի «Հայկական հնագրության ալբոմ» (2002), Հ. Իգիթյանի «Մինասը Ջաջուռից» (ռուս., 2007), Վ. Խաչատուրի «Գույնը Դ–ԺԹ դդ. հայկական ճարտարապետության մեջ» (2008), Գ. Բաղդասարյանի «Երևան» (2009), Շ. Խաչատրյանի «Հովհաննես Այվազովսկի» (2010), Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» (2010), Ս. Սարգսյանի «Ոտնամաններս» (2012), Ա. Ազատյանի «Թռչող աֆրիկացին» (2013) և այլն, նաև «Հայկական հանրագիտարանային հրատարակչության» հրատարակությունների մեծ մասը։

«Տ. Մ.» մասնակցում է Մոսկվայում, Ֆրանկֆուրտում, Լայպցիգում և այլուր տեղի ունեցող գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառներին. արժանացել է մի շարք մրցանակների։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։