Մուշեղ Նարյան
Մուշեղ Նարյան | |
---|---|
Ծննդյան անուն | Մուշեղ Խաչատուրի Նազարեթյան |
Ծնվել է | հունիսի 21, 1915 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1986 |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ |
Լեզու | հայերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1940) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Բանվոր, Արմենպրես և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ |
Մուշեղ Նարյան Վիքիդարանում |
Մուշեղ Նարյան (Մուշեղ Խաչատուրի Նազարեթյան, հունիսի 21, 1915, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1986), հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1931-1935 թվականներին որպես մանածագործ աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում։ 1940 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1936-1937 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Լենինականի № 10 միջնակարգ դպրոցում, այնուհետև աշխատել է «Բանվոր» թերթի խմբագրությունում և Լենինականի ուսուցչական ինստիտուտում։ 1955 թվականին փոխադրվել է Երևան։ 1955-1965 թվականներին որպես թարգմանիչ աշխատել է Հայկական հեռագրական գործակալությունում (այժմ՝ Արմենպրես)։ 1965 թվականից ավագ գիտաշխատող է եղել ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում։ 1965 թվականին «Սայաթ-Նովայի հայերեն խաղերի ուսումնասիրությունը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան[1]։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ձկնորսի տղան (պոեմ), Ե., Հայպետհրատ, 1945, 21 էջ։
- Կոմիտաս (պոեմ), Ե., Հայպետհրատ, 1946, 39 էջ։
- Շուշանիկ Մատակյան, Չափածո և արձակ էջեր (բնագրերը պատրաստել, կազմել և առաջաբանը գրել է Մ. Նարյանը), Ե., «Հայաստան», 1975 120 էջ։
- Սունդուկյան և Սայաթ-Նովա, Ե., «Հայաստան», 1976, 72 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոնստանտին Սիմոնով, Օրեր և գիշերներ (վեպ), Ե., Հայպետհրատ, 1949, 394 էջ, տպ. 5.000:
- Ջեկ Լոնդոն, Երկերի ժողովածու, հատոր 9 (գրքի մեջ մտնող «Հոլանդական արիություն» պատմվածաշարը թարգմանել է Մ. Նարյանը), Ե., «Հայաստան», 1969, 952 էջ։
- Մարիետա Շահինյան, «Առաջին Համառուսականը» (ժամանակագրական վեպ), Ե., «Հայաստան», 1970, 424 էջ։
- Ֆազլիդդին Մուհամմադիև, Ճանապարհորդություն դեպի այն աշխարհ կամ մեծ Հաջի պատմությունը (վիպակ), Ե., «Հայաստան», 1973, 322 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», 1986, էջ 412։
|