Մուշեղ Ադոնց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուշեղ Ադոնց
Ծնվել էմայիսի 16, 1910(1910-05-16)
Բաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 2, 1994(1994-07-02) (84 տարեկանում)
Երևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր

Մուշեղ Համբարձումի Ադոնց (մայիսի 16, 1910(1910-05-16), Բաքու, Ռուսական կայսրություն - հուլիսի 2, 1994(1994-07-02), Երևան, Հայաստան), Մ.Ադոնցը հեղինակ է ավելի քան 100 գիտական ուսումնասիրությանհայ տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1961)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում Համբարձում Ավետի Ադոնցի ընտանիքում։ Սերում է Ադոնցների հանրահայտ տոհմից: 1932 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1945-1948 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրայում, պաշտպանել թեկնածուական ատենախոսություն։ 1948-1955 թվականներին Մուշեղ Ադոնցը ղեկավարել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոնը, 1955-1958 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի քաղաքատնտեսության սեկտորը: 1958 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Արևելյան Հայաստանի տնտեսական զարգացումը 19-րդ դարում» թեմայով։1961-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1958-1961 թվականներին Ադոնցը եղել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղար: 1962-1966 թվականներին վարել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը։ 1966-1989 թվականներին եղել է Տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։

Մ.Ադոնցը հեղինակ է ավելի քան 100 գիտական ուսումնասիրության,առանձին գրքերով հրատարակել է մի շարք աշխատություններ, որոնցից են. «Արևելյան Հայաստանի տնտեսական զարգացումը XIX դարում» (ռուսերեն, Երևան, 1957), «Սոցիալիստական հասարակարգի ազգային եկամուտը» (1963), «Արտադրանքի ինքնարժեքը և նրա իջեցման ուղիները», «Հայաստանի ժողովրդական տնտեսությունը XX դարի առաջին քսանամյակում» և այլն։[1][2]

Եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, Երևանի քաղաքային խորհրդի և շրջանային խորհրդի պատգամավոր, Երևանի շրջկոմի պլենումի անդամ:

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, մեդալներով և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով[2]:2010թ.գիտնականի 100- ամյակի առթիվ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կազմակերպվեց գիտաժողով:Հանրապետական գիտաժողովի նյութերը <Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները> վերնագրով լույս տեսավ առանձին գրքով:

2013թ. Սիսիանում բացվեց Մուշեղ և Հրանտ Ադոնցների քանդակները :

Ադոնցների նշանավոր տոհմի երախտավոր ժառանգորդ Ռոլանդ Ադոնցի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ Սիսիանի՝ Երևանյան զբոսայգում կանգնեցվեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պետական, կուսակցական գործիչ Մուշեղ Համբարձումի Ադոնցի և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հրանտ Տիգրանի Ադոնցի քանդակները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 31 
  2. 2,0 2,1 Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 60-61: