Մորկիոյի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մորկիոյի համախտանիշ, հայտնի է որպես IV տիպի մուկոպոլիսախարիդոզ (MPS IV), հազվադեպ հանդիպող նյութափոխանակային խանգարում է, որի դեպքում օրգանիզմը չի կարողանում մշակել ածխաջրերի որոշ տեսակներ, որոնք կոչվում են գլիկոզամինոգլիկաններ (GAGs, մուկոպոլիսախարիդներ)։ Մորկիոյի համախտանիշի ժամանակ մարմնում կուտակվող հատուկ գլիկոզամինոգլիկանը կերատան սուլֆատն է։ Այս բնածին արատը, որն աուտոսոմ ռեցեսիվ հիվանդություն է, լիզոսոմալ պահեստավորման խանգարման տեսակ է։ Մարմնի տարբեր մասերում գլիկոզամինոգլիկանների կուտակումն առաջացնում է տարբեր օրգան համակարգերի ախտանիշներ[1]։ ԱՄՆ-ում Մորկիոյի համախտանիշով հիվանդացության մակարդակը գնահատվում է 1։ 200.000-ից մինչև 1։ 300.000 կենդանի ծնվածներից[2][3]։

Մորկիոյի համախտանիշ
ՏեսակA և B տիպեր
Պատճառֆերմենտի ժառանգական անբավարարություն
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
ՀՄԴ-9277.5
ԲուժումԷլոսուլֆազ ալֆա (Vimizim) A տիպի համար, B տիպի համար հաստատված բուժում չկա
Բարդություններկմախքային խանգարումներ, լսողության կորուստ, թոքային անբավարարություն, սրտային հիվանդություններ
Սկիզբըվիճակը սովորաբար ակնհայտ է դառնում 1-ից 3 տարեկանում
Տևողությունծնված օրվանից մինչև մահ
ԿանխատեսումԿրճատված կյանքի տևողություն։ Սովորաբար հիվանդները մահանում են 20-30 տարեկանում
Հանդիպման հաճախականություն1։200․000-1։300․000
 Morquio syndrome Վիքիպահեստում

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղջերաթաղանթի պղտորում 30տարեկան հիվադի մոտ

Մորկիոյի համախտանիշով հիվանդները ծնվելու ժամանակ թվում են առողջ։ Մորկիոյի համախտանիշի A և B տիպերն ունեն նմանատիպ դրսևորումներ, սակայն B տիպի ախտանիշներն ավելի թույլ են արտահայտված։ Սովորաբար հիվանդությունը սկսվում է 1-ից 3 տարեկանից։ Մորկիոյի համախտանիշի ժամանակ առաջանում են կողերի և կրծքավանդակի կմախքի պրոգրեսիվվող փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել նյարդաբանական բարդությունների, ինչպիսիք են նյարդերի սեղմումը։ Հիվանդները կարող են ունենալ լսողության կորուստ և եղջերաթաղանթի պղտորվածություն։ Ինտելեկտը սովորաբար նորմալ է, եթե հիվանդը չունի չբուժվող հիդրոցեֆալիա։

Մարմնի աճը դանդաղում է և հաճախ դադարում մոտ 8 տարեկանում։ Կմախքային խանգարումները ներառում են զանգակաձև կրծքավանդակը, ողնաշարի հարթեցումը կամ թեքումը, երկար ոսկրերի կրճատումը և ազդրերի, ծնկների, կոճերի, դաստակների դիսպլազիան։ Գլխի և պարանոցի միջև կապը կայունացնող ոսկրերը կարող են լինել ձևախախտված (օդոնտոիդ հիպոպլազիա), այս դեպքերում կատարում են վիրաբուժական միջամտություն, որը կոչվում է ողնաշարի պարանոցային ոսկրերի միացում։ Հաճախակի են նաև շնչառական անբավարարությունը, հոդերի կոշտացումը և սրտային հիվանդությունները։ Մորկիոյի համախտանիշի ավելի ծանր ձևն ունեցող երեխաները չեն կարող ապրել մինչև 20-30 տարի։

Մորկիոյի համախտանիշի լրացուցիչ նշաններն և ախտանիշներն են՝ ցածր հասակ, սկոլիոզ, կիֆոզ, գերշարժուն հոդեր, վերջույթների ձևախախտում, ողնաշարի ձևախախտում, հեպատոմեգալիա, լսողության, տեսողության և սրտային խնդիրներ[4]։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորկիոյի համախտանիշը ժառանգվում է աուտոսոմ ռեցեսիվ։ Յուրաքանչյուր մարդ ունի կերատան սուլֆատի քայքայման համար անհրաժեշտ գեների երկու պատճեն՝ առողջ և դեֆեկտավոր։ Եթե երեխայի երկու ծնողներն էլ փոխանցեն գենի 1 դեֆեկտավոր պառճեն, արդյունքում երեխան չի ունենա գենի ֆունկցիոնալ պատճեններ։ Որպես այդպիսին, օրգանիզմը ի վիճակի չէ քայքայել և հեռացնել կերատան սուլֆատը։ Թերի քայքայված գլիկոզամինոգլիկանները պահպանվում են օրգանիզմի բջիջներում՝ առաջացնելով պրոգրեսիվվող վնաս։ Սկզբում հիվանդների մոտ ախտանիշները թույլ են արտահայտված լինում, սակայն վնասված բջիջների քանակի ավելացմանը զուգահեռ, ախտանիշները դառնում են ավելի արտահայտված[2]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս համախտանիշն ունի երկու ձև՝ A և B, որոնք կոչվում են Մորկիո A և Մորկիո B համախտանիշ կամ MPS IVA և MPS IVB: Երկու ձևերը տարբերվում են գենային վնասումով։ A տիպը ներառում է գալակտոզամին-6 սուլֆատազ գենի (GALNS) վնասումը, մինչդեռ B տիպը՝ β-գալակտոզիդազ գենի (GLB1) վնասումը։

MPS IV-ի գենետիկա
Մորկիոյի համախտանիշի տեսակը գեն Բացակայող ֆերմենտ Քրոմոսոմային շրջան
Տիպ A GALNS գալակտոզամին-6 սուլֆատազ 16q24
Տիպ B GLB1 Բետա-գալակտոզիդազ 3p22

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորկիոյի համախտանիշի բուժումը ներառում է ֆերմենտային փոխարինող թերապիան։ 2014 թվականի փետրվարի 12-ին ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչությունը հաստատեց էլոսուլֆազ ալֆա (Vimizim) դեղամիջոցը A տիպի բուժման համար։ Ներկայումս B տիպի բուժում չկա[2]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորկիոյի համախտանիշով հիվանդների կյանքի տևողությունը տարբեր է՝ կախված հիվանդության տեսակից։ A տիպն ընդհանուր առմամբ ծանր է, կյանքի սպասվող տևողությունը 20-30տարի է[5]։ 2016 թվականին 81 տարեկանում մահացավ Մորկիոյի համախտանիշով մի տղամարդ։

Ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ Միացյալ Թագավորությունում հիվանդների կյանքի միջին տեւողությունը 25 տարի է՝ ստանդարտ շեղումով  17 տարի։ Միջին հաշվով, հիվանդ կանայք 4 տարի ավելի երկար են ապրում, քան հիվանդ տղամարդիկ։ Հիվանդների 63%-ի մոտ մահվան հիմնական պատճառը շնչառական անբավարարությունն է։ Մահվան այլ պատճառներն են սրտային անբավարարությունը (11%), օրգանների հետվնասվածքային անբավարարությունը (11%), վիրահատական բարդությունները (11%) և սրտամկանի ինֆարկտը (4%)։ Կյանքի սպասվող տևողությունը 1980-ականներից ի վեր աճել է[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորկիոյի համախտանիշն առաջին անգամ նկարագրվել է 1929 թվականին ուրուգվայցի նշանավոր բժիշկ Լուիս Մորկիոյի[7](1867–1935) և անգլիացի ճառագայթաբան Ջեյմս Ֆրեդերիկ Բրեյլսֆորդի (1888–1961) կողմից[8][9]։ Մորկիոն իր հետազոտությունների ժամանակ հայտնաբերել է եղջերաթաղանթի պղտորում, աորտալ փականի անբավարարություն, կերատան սուլֆատի միզային արտազատում։ Մորկիոն նկատել է այդ խանգարումը շվեդական ծագում ունեցող ընտանիքի չորս եղբայրների և քույրերի մոտ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [James, William D.; Berger, Timothy G. (2006). Andrews' Diseases of the Skin: clinical Dermatology. Saunders Elsevier. ISBN 978-0-7216-2921-6 «Diseases of the Skin:»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 Roy, F. Hampton (2008). MUCOPOLYSACCHARIDOSIS IV 277.5 (Chondro-Osteodystrophy, Keratosulfaturia, Morquio–Brailsford Syndrome, Morquio Syndrome, MPS IV). Elsevier. էջեր 137–138.
  3. Prat, Catherine; Lemaire, Olivia; Bret, Johan; Zabraniecki, Laurent; Fournié, Bernard (2008-07). «Morquio syndrome: Diagnosis in an adult». Joint Bone Spine (անգլերեն). 75 (4): 495–498. doi:10.1016/j.jbspin.2007.07.021.
  4. «Morquio A Syndrome (for Parents) - Nemours KidsHealth». kidshealth.org. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «"Mucopolysaccharidoses Fact Sheet».
  6. Lavery, Christine; Hendriksz, Chris (2014). Mortality in Patients with Morquio Syndrome A. Berlin, Heidelberg: Springer Berlin Heidelberg. doi:10.1007/8904_2014_298. PMC 4270860. PMID 24718838.{{cite book}}: CS1 սպաս․ PMC format (link)
  7. «Agénésie cérébelleuse et dystrophie musculaire congénitale: une forme originale de syndrome cérébromusculaire». Archives de Pédiatrie. 4 (10): 1055. 1997-10. doi:10.1016/s0929-693x(97)86124-6. ISSN 0929-693X.
  8. Rau, A.R.P.; Inokuti, M. (1997 թ․ օգոստոսի 1). «Who named the quantum defect?». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. Brailsford, James F. (1929-09). «Chondro-osteo-dystrophy». The American Journal of Surgery (անգլերեն). 7 (3): 404–410. doi:10.1016/S0002-9610(29)90496-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK1162/

Թեմատիկ կայքեր NCI Thesaurus OMIM
Բառարաններ և հանրագիտարաններ Բրիտանիկա (օնլայն)
Չափորոշչային վերահսկողություն Microsoft։ 2777636572