Մոնիկա Գուերիտորե
![]() իտալ.՝ Monica Guerritore | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 5, 1958[1][2][3][…] (67 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, դրամատուրգ և թատերական ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Roberto Zaccaria? և Գաբրիելե Լավիա |
Համատեղ ապրող(ներ) | Ջանկառլո Ջանինի և Giancarlo Leone? |
Պարգևներ և մրցանակներ | |
monicaguerritore.it | |
Մոնիկա Գուերիտորե (իտալ.՝ Monica Guerritore, հունվարի 5, 1958[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իտալացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնիկա Գուերիտորեն առաջին անգամ կինոյում նկարահանվել է 13 տարեկանում` Վիտտորիո դե Սիկայի «Կարճատև արձակուրդ» (1973թ.) ֆիլմում։ Դրանից երեք տարի անց նրա դեբյուտը կայացել է նաև թատրոնի բեմում, որտեղ նա հանդես է եկել Ջորջո Ստրեհլերի «Բալենու այգին» բեմադրությունում։
1980-ական թվականներին թատրոնում նա հանդես է եկել բավականին լուրջ կերպարներով՝ լեդի Մակբեթ, Իոկաստա, Օֆելիա և այլն։ Կինոյում նկարահանվել է «Տիկնայք և պարոնայք, բարի գիշեր» (1976 թ.), «Շտապող մարդը» (1977 թ.), «Սկանդալային Ջիլդան» (1985 թ.), «Զգացմունքներ» (1986 թ.), «Վենետիկուհին» (1986 թ.), «Գայլուհին» (1996 թ.), «Էգը» (1998 թ.), «Հիանալի օր» (2008 թ.), «Գեղեցիկ մարդիկ» (2009 թ.), «Եկեք մոռանանք այդ մասին» (2012 թ.) և այլ կինոնկարներում։ Ի դեպ ֆիլմերի մի մասի («Սկանդալային Ջիլդան», «Զգացմունքներ», «Գայլուհին» և այլն) ռեժիսորը Մոնիկա Գուերիտորեի ամուսինն էր՝ Գաբրիելե Լավիան։ «Գայլուհին» ֆիլմի համար Մոնիկան ներկայացվել էր Իտալիայի ազգային «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակին։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականներին Մոնիկա Գուերիտորեն սիրավեպ է ունեցել դերասան Ջանկառլո Ջանինիի հետ։ 1981 թվականին ամուսնացել է թատրոնի և կինոյի ռեժիսոր Գաբրիելե Լավիայի հետ։ Այդ ամուսնությունից ունեցել է երկու դուստր։ 2001 թվականին նրանք ամուսնալուծվել են։ 2010 թվականին Մոնիկան ամուսնացել է քաղաքական գործիչ Ռոբերտո Զաքարիայի հետ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1973 | Կարճատև արձակուրդ | Una breve vacanza | Մարիա |
1974 | Ներման արժանի մեղք | Peccato veniale | Ռոզի |
1975 | Սերը ծփիների տակ | La prima volta, sull'erba | - |
1976 | Տիկնայք և պարոնայք, բարի գիշեր | Signore e signori, buonanotte | - |
1977 | Շտապող մարդը | L'homme pressé | Մարիա |
1977 | Հետաքրքիր դրություն | Stato interessante | Աննաբելլա Լա Մոնիկա |
1978 | Բալենու այգին | Il giardino dei ciliegi | Անյա |
1978 | Սիրո էֆտանազիա | Eutanasia di un amore | - |
1979 | Քեռի Վանյա | Zio Vanja | - |
1979 | Ես սիրում եմ, ես չեմ սիրում | Amo non amo | Ջուլիա |
1980 | Ստվեր | Ombre | Մոնիկա |
1981 | Խաղն ավարտված է | La festa perduta! | - |
1981 | Մարդիկ և ոչ միայն | Uomini e no | Բերտա |
1981 | Սիրո անտառը | Bosco d'amore | Ագնոլելա |
1982 | Կախարդական առագաստ | La vela incantata | Աննա |
1982 | Լավագույն մահը | Più bello di così si muore | Ամելիա |
1982 | Ես այլևս քեզ հետ չեմ | Io con te non ci sto più | - |
1983 | Համբուրգյան արքայազնը | Il principe di Homburg | Նատալիա |
1984 | Լուսանկարելով Պատրիցիային | Fotografando Patrizia | Պատրիցիա Վիանի |
1985 | Սկանդալային Ջիլդան | Scandalosa Gilda | Ջիլդա |
1986 | Վենետիկուհին | La venexiana | Վալերիա |
1986 | Զգացմունքներ | Sensi | Վիտորիա |
1987 | Տարօրինակ կյանք | Strana la vita | Աննա |
1989 | Անվերջանալի խաղ | The Endless Game | Սիլվիա |
1990 | Անմեղության ապացույց | Una prova d'innocenza | - |
1992 | Խելագար վախկոտները | Mutande pazze | Ամալիա |
1992 | Ագնեշկա | Agnieszka | - |
1996 | Մեզանից մեկը | Uno di noi | - |
1996 | Գայլուհին | La lupa | Պինա |
1998 | Էգը | Femmina | Սիլվիա |
1999 | Սերը կյանքի այն կողմում | L'amore oltre la vita | Ֆրանկա |
2004 | Սեր և գաղտնիքներ | Amanti e segreti | Ամբրա Կաստելլի Լեոնարդի |
2004 | Սիրո ժամանակը | Questo amore | Մարթա |
2007 | Փախուստ Մառլենից | Fuga con Marlene | Մառլեն |
2008 | Հիանալի օր | Un giorno perfetto | Մառա |
2008 | Գժտությունների ընտանիքը | Il seme della discordia | - |
2008 | Գերմանացիների գործարանը | La fabbrica dei tedeschi | մայր |
2008 | Սանդրինը անձրևի տակ | Sandrine nella pioggia | Կարոլինա |
2009 | Գեղեցիկ մարդիկ | La bella gente | Սյուզաննա |
2010 | Սուրբ Ավգուստինոն | Sant'Agostino | Մոնիկա |
2011 | Ռոսելլա | Rossella | Օլիմպիա |
2011 | Իմ կյանքի վատագույն շաբաթը | La peggior settimana della mia vita | Կլարա |
2011 | Եկեք մոռանանք այդ մասին | Come non detto | Ավրորա |
2012 | Շաբաթ, կիրակի և երկուշաբթի | Sabato, domenica e lunedì | Ռոզա Պրիորա |
2013 | Տրիլուսա - Սիրո և պոեզիայի պատմություն | Trilussa - Storia d'amore e di poesia | Ռոզա Տոմեյ |
2014 | Տոմասո | Tommaso | Տոմասոյի մայրը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Monica Guerritore. Biografia e filmografia (իտալ.) — Roma: GEDI Gruppo Editoriale, 1976. — ISSN 0390-1076; 2499-0817
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #141403578 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/314550
- ↑ https://www.premiflaiano.com/445/2018.html
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիկա Գուերիտորե» հոդվածին։ |
|