Մոնդրագոնի հրացան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնդրագոնի հրացան
Ենթատեսակկիսաավտոմատ զենք
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծառայության ընդունման տարի1890
ՊատերազմներՄեքսիկական հեղափոխություն, Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ ճապոնա-չինական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Ecuadorian–Peruvian War?, Chinese Civil War? և Կորեական պատերազմ
ԱրտադրողSIG Group?
Փամփուշտի տեսակ7×57mm Mauser?

Մոնդրագոնի հրացան (իսպ.՝ Fusil Mondragón)։ Ախարհի առաջին ինքնալից հրացաններից մեկը՝ Մեքսիկայում գեներալ Մանուել Մոնդրագոնի կողմից մշակված[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնդրագոնի կողմից հրացանի մշակումն սկսվել է 1882 թվականին, իսկ արտոնագրվել է 1887 թվականին։ Դա սպրդուն փակաղակով հրացան էր, որը վերալիցքավորվում էր ձեռքով։ Այնուհետև մշակվել են ոչ ավտոմատ հրացանների նմուշներ։ Վերջապես, 1903 թվականի փետրվարի 3-ին նա ներկայացրեց արտոնագրային հայտ` հրացանի բազմալիցք պահեստատուփի համար՝ ավտոմատ[4] և ձեռքով վերալիցքավորվող, իսկ 1904 թվականի օգոստոսի 8-ին նրանց արտոնագրվեց ինքնալից հրացան՝ գծագրերի ամբողջական փաթեթով[5]։ 1911 թվականի հունվարի 26-ին նա ներկայացրեց արտոնագրային հայտ՝ իր կատարելագործված ինքնալից հրացանի[6] համար։

Ի սկզբանե հրացանը մշակվել է փորձարարական մեծ հզորության փոքր տրամաչափի փամփուշտով` մայոր Էդուարդ Ռուբինայի կողմից։ 1900 թվականին Մոնդրագոնն անցավ 7×57 մմ տրամաչափով փամփուշտներին, որոնք գտնվում էին մեքսիկական բանակի սպառազինության մեջ և 1907 թվականին մշակեց իր ժամանակների համար միանգամայն կատարյալ ինքնալից հրացան, որն անվանակոչեց Դիաս՝ ի պատիվ Մեքսիկայի նախագահ Պ. Դիասի[7]։

1903 թվականին հրացանը փորձարկվել է Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում, սակայն փորձերի արդյունքների համաձայն գնումներ չեն եղել։ Քանի որ Մեքսիկայում զենքի արդյունաբերություն գրեթե չի եղել, զենքի արտադրությունը փոխանցվել է շվեյցարական SIG ընկերությանը։

SIG ընկերության հրացանները ձեռք էր բերում մեքսիկական բանակը, սակայն 1911 թվականին գնումները դադարել են։ Դրանից հետո SIG ընկերությունը էժան գնով Գերմանիային է վաճառել 3000 հրացանների խմբաքանակը։ Այս հրացանները օգտագործվում էին Գերմանիայի հետևակի սպառազինության մեջ՝ որպես ձեռքի գնդացիրներ, որի համար մշակվել են 30 փամփուշտանոց սկավառակային պահեստատուփեր։

Հրացանը ծառայել է մեքսիկական բանակում մինչև 1950-ական թվականների[3] սկիզբը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր օրերում հրացանի օգտագործումը սովորական է, սակայն անսովոր՝ 19-րդ դարում՝ վառոդի գազերի դուրս մղման և շրջվող փակաղակի ավտոմատ համակարգով։ Հրացանի ավտոմատ համակարգը աշխատում է վառոդի գազի գազային մխոցով, որը դեն է նետում պարկուճը և սեղմում է զսպանակը։ Հակառակ շարժման ժամանակ վերադառնող զսպանակի միջոցով փամփուշտը դուրս է գալիս պահեստատուփից և անցնում փամփշտանոց։ Փողը պտույտով կողպվում է գլանային փակաղակում[1]։

Շահագործող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Самозарядная винтовка Mondragon (Мексика / Швейцария)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  2. «Historic firearm (Историческое огнестрельное оружие) of the month, March 2001». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  3. 3,0 3,1 «Самозарядная винтовка Mondragon 1908». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  4. Firearm
  5. Repeating Magazine Rifles Operated at Will Automatically or by Hand
  6. Improvements to repeating rifles operated manually or automatically
  7. Memorial de artillería, Serie V Tomo VII - 1909

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]