Մոհսեն Ֆախրիզադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոհսեն Ֆախրիզադե
պարսկերեն՝ مُحسن فخری‌زاده
Mohsen Fakhrizadeh.jpg
Ծնվել է1958[1]
Ղոմ, Իրան
Մահացել էնոյեմբերի 27, 2020(2020-11-27)[2]
Աբսարդ, Central District, Damavand County, Թեհրանի նահանգ, Իրան[2]
մարդասպանություն[3]
ԳերեզմանImamzadeh Saleh (Tajrish)
ՔաղաքացիությունState flag of Iran (1964–1980).svg Փահլավիների հարստություն և Flag of Iran.svg Իրան
Դավանանքշիա իսլամ
Մասնագիտությունմիջուկային ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Իմամ Հուսեյնի համալսարան
Գործունեության ոլորտnuclear program of Iran?
Տիրապետում է լեզուներինպարսկերեն
ՊարգևներOrder of Service? և Order of Nasr?[4]
Mohsen Fakhrizadeh Վիքիպահեստում

Մոհսեն Ֆախրիզադե Մահաբադի (1958[1], Ղոմ, Իրան - նոյեմբերի 27, 2020(2020-11-27)[2], Աբսարդ, Central District, Damavand County, Թեհրանի նահանգ, Իրան[2]), իրանցի ֆիզիկոս, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպա, իմամ Հուսեյնի համալսարանի պրոֆեսոր։ Ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Մոհսեն Ֆախրիզադե եղել է Իրանի Պաշտպանության նախարարության և Իրանի զինված ուժերի ավագ գիտաշխատող և ֆիզիկա հետազոտությունների կենտրոնի (PHRC) ղեկավար։ Ղեկավարել է Իրանի 2000-2003 թվականների Ամադ գաղտնի գիտահետազոտական նախագիծը, որի նպատակը բալիստիկ հրթիռի համար միջուկային մարտագլխիկի մշակումն ու փորձարկումն էր։

2020 թվականի նոյեմբերի 27-ին զոհվել է զինված հարձակման հետևանքով[5]։

111 նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մերձավոր Արևելքի մեդիայի մեկնաբան և Իրանի կառավարության ակտիվ այլախոհ գործիչ Ալիռեզա Ջաֆարզադեի Մոհսեն Ֆախրիզադեն 1991 թվականից եղել է իմամ Հուսեյնի համալսարանի անդամ[6]։ 2000-ականների սկզբին Ֆախրիզադեն ղեկավարել է Կենսաբանական ուսումնասիրության կենտրոնը, որը նախկինում կոչվել է Ֆիզիկայի հետազոտական կենտրոն (PHRC)։ Եղել է այդ նախագծի պատասխանատուն, այնուհետև՝ ղեկավարը։ Նա մերժել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության խնդրանքը, որը ցանկանում էր Ֆիզիկայի հետազոտական կենտրոնի գործունեության վերաբերյալ հարցազրույց վերցնել նրանից[7]։

Արևմտյան հետախուզությունը պնդում էր, որ նա պատասխանատու էր Իրանի միջուկային ծրագրի՝ Ամադ նախագծի «111 ենթանախագիծ» ծրագրի համար։ Արևմտյան երկրները հայտարարել են, որ «111 ենթանախագիծը» Իրանում միջուկային զենք ստեղծելու փորձ է, թեև Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դիտորդներին պնդել է, որ միջուկային ծրագիրը նախատեսված է բացառապես քաղաքացիական նպատակների օգտագործման համար և արևմտյան հետախուզական ծառայությունների տրամադրած տեղեկատվությունը կեղծ է։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի նոյեմբերի 27-ին Ֆահրիզադի վրա մահափորձ է կատարվել[8][9][10]։ Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է ստացած վերքերից[11][12]։ Եվս մի քանի մարդ զոհվել են հարձակման արդյունքում։ Ըստ որոշ աղբյուրների զոհվածները եղել են գրոհայիններ։

Ըստ ամերիկյան «Foreign Policy»-ի պարբերականի վարկածով Մոհսեն Ֆահրիզադեն հինգ իրանցիներից մեկն է եղել, որն ընդգրկվել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։ Այդ մահափորձը նրա նկատմամբ առաջինը չէր։

Մոհսեն Ֆախրիզադեն համարվում էր «իրանական ռումբի հայրը»։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերլուծաբանները կարծում են, որ Մոհսեն Ֆախրիզադե սպանությունը հնարավոր է կապված լինել ԱՄՆ-ի նոր ընտրված նախագահ Ջո Բայդենի՝ Իրանի հետ միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցություններ սկսելու մտադրության հետ, որը չեղարկել է Դոնալդ Թրամփը[5]։

Իրանի զինված ուժերի շտաբի ղեկավար Հոսեյն Բաքերին նշել է, որ Ֆախրիզադեի սպանության հետևին կանգնած են «սիոնիստական ռեժիմի հետ կապ ունեցող ահաբեկիչներ»։

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն իր հերթին հայտարարել է, որ Ֆախրիզադեի սպանության հանգամանքները հիմք են տալիս ենթադրելու, որ սպանության հետևին կանգնած է Իսրայելը[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.theguardian.com/world/2020/nov/27/mohsen-fakhrizadeh-thought-to-be-key-figure-in-irans-nuclear-efforts
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Iran: un scientifique spécialisé dans le domaine du nucléaire assassiné près de Téhéran (médias)
  3. Torfeh M. Mohsen Fakhrizadeh: What were the motives behind his killing?BBC, 2020.
  4. Assassinated Iranian nuclear scientist awarded top honour
  5. 5,0 5,1 «Убит "отец иранской бомбы". В Тегеране застрелили физика Фахризаде, которого считали главой ядерной программы» 
  6. Cordesman Anthony H., Seitz Adam C. (2009)։ Iranian Weapons of Mass Destruction: The Birth of a Regional Nuclear Arms Race? (անգլերեն)։ ABC-CLIO։ էջ 27։ ISBN 978-0-313-38088-4 
  7. «UNSCR 1747 (2007)»
  8. Новости Mail.ru (2020-11-27)։ «В Иране убит ведущий физик-ядерщик»։ Новости Mail.ru (ru-RU)։ Վերցված է 2020-11-27 
  9. «Alleged head of Iran’s nuclear weapons program is assassinated near Tehran»։ The Times of Israel։ 27 November 2020։ Վերցված է 27 November 2020 
  10. Staff Reuters (November 27, 2020)։ «Iranian nuclear scientist Fakhrizadeh dies in hospital after attack - state media» 
  11. «Iran scientist linked to military nuclear program killed»։ AP NEWS։ November 27, 2020 
  12. «Mohsen Fakhrizadeh, Iran's top nuclear scientist, assassinated near Tehran»։ BBC News (en-GB)։ 2020-11-27։ Վերցված է 2020-11-27 
  13. «Իրանը միջուկային ֆիզիկոսի սպանության համար մեղադրում է Իսրայելին»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-11-28