Jump to content

Մոլոչնի լիման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլոչնի լիման
Տեսակլիճ և լիման
Երկիր Ուկրաինա և  Ռուսաստան
ՎարչատարածքԶապորոժիեի մարզ
Լիճ հոսող գետՄոլոչնայա, Ջեկելնյա և Tashchenak?
Քարտեզ
Քարտեզ

Մոլոչնի լիման, լիման Ազովի ծովում, Ուկրաինայի Զապորոժիեի մարզի ափին։

Երկարությունը 32 կմ է, առավելագույն լայնությունը հասնում է 8 կմ, խորությունը մինչև 3 մ։ Մակերևույթի մակերեսը 170 կմ²։ Լիման է թափվում Մոլոչնայա գետը։ Ազովի ծովից բաժանված է Պերեսիպ ցամաքալեզվակով, ծովի հետ հաղորդակցվում է մեկ նեղուցով։

1974 թվականից համարվում է պետական նշանակության հիդրոլոգիական արգելոց։ Վերջին տարիներին լիմանին սպառնում է ցամաքումը[1]։ Լիմանի ափերին են գտնվում մանկական հանգստի ճամբարներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Զապորոժիեի մարզը ձեռնամուխ կլինի Մոլոչնի լիմանի վերականգնմանը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլոչնի լիման» հոդվածին։