Jump to content

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Յանգոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՄյանմա Մյանմա
ՏեղագրությունՅանգոն
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Armenian Apostolic Church of St. John the Baptist (Yangon) Վիքիպահեստում

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Յանգոն) հայ առաքելական եկեղեցու տաճար Յանգոն քաղաքում, Մյանմա։ 19-րդ դարի վերջերին Բրիտանական Հնդկաստանի տարածքում (որի կազմի մեջ մտնում էր նաև Մյանման) հաշվվում էր մոտ 1300 հայ․ ներկայումս Մյանմայում հայեր չկան, շատերը քաղաքական անկայունության պատճառով հաստատվել են Ավստրալիայում[1]։

17-րդ դարի սկզբին պարսկական կառավարությունը սկսել է Արևելյան Հայաստանից, հիմնականում Նախիջևանից եկած հայերի զանգվածային վերաբնակեցումը, որոնք հաստատվել են Սպահանի մոտ գտնվող Նոր Ջուղա քաղաքում։ 17-րդ դարում դժվարին պայմանների պատճառով այս վերաբնակեցվածներից ոմանք Արևելյան Հայաստանից, որոնք այժմ ապրում են Սպահանի մոտ, գնացել են Հնդկաստան կամ Հարավարևելյան Ասիա։ Հաստատվել են հիմնականում Ճավա և Մալակա թերակղզիներում (հատկապես Պենանգ կղզում և Մալակա քաղաքում)։ Հայերին սովորաբար ընդունել են որպես եվրոպացիների, կամ որպես «սպիտակների»։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո շատերը Ճավայից և Մալակայից գաղթել են Ավստրալիա[2]։

Բիրմայի հայերի երկար ժամանակ ընդունել են որպես դաշնակիցներ։ Հայերը վերապրել են Բիրմայի առաջին պատերազմը 1826 թվականին, երբ անգլիացիները գրավել են Արական և Տենասսերիմ մարզերը։ Սակայն 1852 թվականին երկրի տնտեսական սիրտը` Դաշտային Բիրմայի գրավումը անգլիացիների կողմից բերել է մեղադրանքների նոր ալիքի, որ Բիրմայի հայերը հակաբրիտանական և նույնիսկ ռուսամետ քաղաքականություն են վարում։ Չնայած բոլոր դժվարություններին, 1862 թվականին Բիրմայի թագավորի կողմից հատկացված հողատարածքում կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտչի հայկական եկեղեցին[2]։

1871-1872 թվականների մարդահամարի տվյալներով Բրիտանական Հնդկաստանում բնակվել են 1250 հայեր, հիմնականում Կալկաթայում, Դաքայում և Յանգոնում, 1881 թվականին՝ 1308 հայեր (737-ը՝ Բենգալիայում, 466-ը՝ Բիրմայում), 1891 թվականին՝ 1895 հայեր։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին մինչ այժմ գտնվում է Աունգ Կյավ փողոցի 66 հասցեում (Aung Kyaw): Ըստ տվյալների՝ 1851-1915 թվականներին Բիրմայում մկրտվել է 76 հայ, 1855-1941 թվականներին 237 հայ ամուսնացել է, իսկ 1811-1921 թվականներին մահացել է ավելի քան 300 հայ[2]։

Ներկայիս վիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյանմայում պահպանված միակ հայկական եկեղեցին՝ Հովհաննես Մկրտչի եկեղեցին Յանգոն քաղաքում, համարվում է նաև երկրի ամենահին եկեղեցիներից մեկը։ Այն կառուցվել է քաղաքի կենտրոնում, մի հողակտորի վրա, որը Բիրմայի թագավորը տվել էր տեղի հայկական համայնքին։ Ներկայումս Յանգոնում ապրում է 10-20 էթնիկ հայ ընտանիք, որոնցից միայն մի քանիսն են պարբերաբար հաճախում տեղի եկեղեցու պատարագներին[1]։ Վերջին շրջանում ծխականների թիվը սակայն կայուն աճում է՝ ուղղափառ երկրներից ժամանող ճանապարհորդների և դիվանագետների հաշվին[3]։

2014 թվականին տեղի ունեցավ սկանդալ՝ կապված հնդիկ քարոզիչ Ջոն Ֆելիքսի՝ Յանգոնի միակ հայկական տաճարի որպես վանահոր ինքնանշանակման հետ։ Նա պնդում էր, որ հանդիսանում է անգլիկան քահանա և որ իրեն կրոնական ծեսեր կատարելու իրավունք իբր տվել է տեղի համայնքը։ Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչները հայտարարեցին, որ Ֆելիքսը երբեք չի եղել իրենց հոգևորականը, իսկ Գերագույն պատրիարքը և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն նրանից պահանջեց դադարեցնել ժամերգությունները և վերադարձնել տաճարի բանալիները, որը խաբեբա «վանահայրը» սկզբնական շրջանում հրաժարվում էր կատարել։ Հետագայում եկեղեցու խորանը կրկին օծվեց, իսկ տաճարի վանահայր նշանակվեց Կալկուտայի (Հնդկաստան) հայկական առաքելական եկեղեցու մի քահանա, որը պարտավորվեց ամեն շաբաթ-կիրակի գնալ Մյանմա՝ ժամերգության[4]։

2014 թվականի հոկտեմբերին Մյանմայի հայկական սփյուռքին այցելեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Իր այցի շրջանակներում նա պատարագ մատուցեց Հովհաննես Մկրտչի եկեղեցում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]