Մկրտիչ Հաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մկրտիչ Հաճյան
Մկրտիչ Հաճյան.JPG
Ի ծնե Մկրտիչ Շահենի Հաճյան
Ծնվել է 1915 հունվարի 11
Ծննդավայր գյուղ Էզմե
Վախճանվել է նոյեմբերի 25, 1985(1985-11-25) (տարիքը 70)
Մահվան վայր Մեխիկո, Մեքսիկա Մեքսիկա
Ազգություն հայ
Մասնագիտություն գրող և նկարիչ

Մկրտիչ Շահենի Հաճյան (1915, հունվարի 11, գյուղ Էզմե (Կ.Պոլսի մերձակա Կեյվե գավառակում) - 1985, նոյեմբերի 25, Մեխիկո), գրող, գյուտարար, երաժշտության քննադատ, նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը (1933) և համալսարանի դեղագործական ֆակուլտետը (1938)։ 1952-1957 թվականներին ապրել է Ֆրանսիայում, ապա հաստատվել Մեխիկոյում։ 1959 թվականին Փարիզում մասնակցել է պետական քննություններին և ստացել երաժշտական քննադատի վկայական։ Մեխիկոյում կազմակերպել է արհեստական մարմարի արտադրություն (Հաճյանինն է քիմիական եղանակով արհեստական մարմար ստանալու գյուտը)։ Գրել է «Կնատյացը» (1949), «Աստղահարը» (1982, Ալեք Մանուկյան մշակութային հիմնարկի թատերական մրցանակ) պիեսները[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոհաքնարական բանաստեղծություններ են ամփոփում «Բոցեր» (1973)[2] և «Հողեն երկինք» (1977) ժողողվածուները (երկուսն էլ՝ Ալեք Մանուկյան մշակութային հիմնարկի գրական մրցանակ)։ Թարգմանել է Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (1949), Կ. Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (1950), Ժ. Անույի «Ռոմեո և Ժանեթ» (1950) պիեսները։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչական գործերի (վերացապաշտական) ցուցահանդեսներ է ունեցել Մեխիկոյում, Նյու Յորքում, Բոստոնում և Երևանում (1977, նվիրել է ՀԱՊ-ին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Paris Bibliothèque de l'Eglise apostolique arménienne -։ «Bibliothèque de l'Eglise apostolique arménienne - Paris - Հաճեան , Մկրտիչ»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2016-11-24 
  2. Հաճեան Մկրտիչ (1973-01-01)։ Բոցեր: քերթուածներ (Armenian) 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Garo Kurkman, Armenian painters of Ottoman Empire, Volume I, Matusalem Publications, Istanbul, April, 2004.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png