Միքայիլ Ջաբարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայիլ Ջաբարով
 
Կրթություն՝ Բաքվի պետական համալսարան (1997), McGeorge School of Law? (1998) և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան (2004)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սպորտային գործադիր
Ծննդյան օր սեպտեմբերի 19, 1976(1976-09-19) (47 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան

Միքայիլ Չինգիզ օղլի Ջաբարով (ադրբ.՝ Mikayıl Cabbarov Çingiz oğlu, սեպտեմբերի 19, 1976(1976-09-19), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության հարկերի նախարար 2017 թվականից՝ II աստիճանի պետական հարկային խորհրդական[1], Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարար (2013 թվականի ապրիլի 19-ից), Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետին կից Իչարի Շահար պետական պատմաճարտարապետական արգելոցի վարչության պետ (2009-2013), Ադրբեջանի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (2004-2009)։ Ադրբեջանի բադմինտոնի ֆեդերացիայի նախագահ (2015 թվականից)։ Ադրբեջանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ (2017 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Ջաբարովը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 19-ին Բաքու քաղաքում։ Ամուսնացած է, ունի 2 երեխա։

1992-1997 թվականներին ավարտել է Բաքվի պետական համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը՝ գերազանցության դիպլոմով։

1997-1998 թվականներին ստացել է մագիստրոսի աստիճան Խաղաղօվկիանոսյան համալսարանի Մաքջորջի իրավաբանական դպրոցում, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքում։

2004 թվականին Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում ստացել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին սկսեց աշխատել բանկային ոլորտում։

1999-2002 թվականներին եղել է մասնավոր հաստատությունում իրավաբան։

1999 թվականից հանդիսանում է ԱՄՆ Նյու Յորք նահանգի փաստաբանների կոլեգիայի անդամ։

2002-2003 թվականներին եղել է տնտեսական զարգացման նախարարության խորհրդական։

2003-2004 թթ.եղել է Ադրբեջանի արտահանման և ներդրումների խրախուսման հիմնադրամի (AZPROMO) նախագահ։

2004 թ. փետրվարի 20-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի կարգադրությամբ նշանակվել է տնտեսական զարգացման նախարարի տեղակալ[2]։ Աշխատանքի ընթացքում զբաղվել է ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության համակարգմամբ, միջազգային տնտեսական կապերով, արտաքին ներդրումային քաղաքականությամբ, կորպորատիվ կառավարմամբ, միջազգային արբիտրաժի իրավական հարցերով և այլն[3]։

2009 թվականի մարտի 6-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի կարգադրությամբ նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետին կից Իչարի Շահար պետական պատմաճարտարապետական արգելոցի վարչության պետ[4]։

2013 թվականին ապրիլի 19-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի կարգադրությամբ նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարար[5][6]։

2017 թվականի դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի կարգադրությամբ նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության հարկերի նախարար[7]։

2017 թվականին Ադրբեջանի Հանրապետության նախագահի կարգադրությամբ նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Իսրայելի պետության, Լիտվայի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության կառավարությունների միջև համատեղ հանձնաժողովների համանախագահ[8][9][10]։

2018 թվականի հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի կարգադրությամբ շնորհվել է հարկային ծառայության 3-րդ դասի պետական խորհրդականի հատուկ կոչում[11]։

2019 թվականի փետրվարի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի կարգադրությամբ շնորհվել է հարկային ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի բարձրագույն հատուկ կոչում[12]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի երիտասարդական կազմակերպությունների ֆորումի նախագահի տեղակալ։

1994-1997 թվականներին եղել է Աթեշգյահ ինտելեկտուալ խաղերի ակումբի նախագահ։

Բրեյն-ռինգ խաղի ԱՊՀ բացարձակ չեմպիոն։

1997 թվականը Մոսկվայում անցկացվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղերի ադրբեջանցի առաջին մասնակիցն է։ Բաքվի հեռուստատեսային ակումբի բազմակի մասնակից, հինգ տարվա խաղերի հաղթող։

2002 թվականին Բրեյն ռինգ խաղի աշխարհի չեմպիոն և «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Ադրբեջանի չեմպիոնը։

2009 թվականից Վրաստանի Թբիլիսի քաղաքի պատվավոր քաղաքացի է[13][14]։

2015 թվականին ընտրվել է Ադրբեջանի բադմինտոնի ֆեդերացիայի նախագահ[15][16]։

2017 թվականին ընտրվել է Ադրբեջանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ[17][18]։

«Իչարի Շահար» պետական պատմաճարտարապետական արգելոցի վարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունիսի 22-ին համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի 33-րդ նստաշրջանի որոշման համաձայն Իչարի Շահար համալիրը հանվել է UNESCO-ի վտանգված հուշարձանների ցանկից[19]։

2010 թվականի փետրվարի 10-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով Շիրվանշահների պալատի համալիր պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանն ընդգրկվել է կառավարման կառուցվածքում[20][21][22]։

2010 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետի որոշմամբ հաստատվել է «Բաքվի պատմական կենտրոնի կոնսերվացման ընդլայնված գլխավոր պլանը»[23]

2010-2012 թվականներին աշխատանքներ են տարվել պետական և համաշխարհային նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման ուղղությամբ։

- Կատարվել են միջնադարի հուշարձան հանդիսացող փոքր քարավանատան վերականգնման-կոնսերվացման աշխատանքները։

- Ամբողջությամբ վերականգնվել է Մուհամեդա մզկիթը, որը համաշխարհային նշանակության ճարտարապետական հուշարձան է։

- Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Շուկայական հրապարակում («Սիրատաղլի կրոնական-ճարտարապետական համալիր»)։

- Վերականգնվել է Պարսպի մեծ մասը, բարելավվել է հարակից տարածքը։ Հայտնաբերվել է գտնվելու վայրը և ամբողջությամբ վերանորոգվել է 15-րդ աշտարակը, որը քանդվել էր 20-րդ դարի սկզբին։

2011 թվականի օգոստոսի 19-ին Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետի որոշմամբ խամաճիկների թատրոնը հանձնվեց կառավարման ենթակայությանը։

2011 թվականի դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով ԳԱԼԱ պետական պատմա-ազգագրական արգելոցը ընդգրկվել է վարչության կառուցվածքում[24]։

- Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետի որոշմամբ հաստատվել են արգելոցի սահմանները։

- Արգելոցի տարածքում բարելավվել է համալիրը, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների մակարդակը բարձրացնելու համար։

2012 թվականին Ուելսի արքայազնի (Մեծ Բրիտանիա) ավանդական արվեստների դպրոցի հետ համագործակցության շրջանակներում ստեղծվել է «Իչարի Շահար» արվեստի ավանդական կենտրոնը[25]։

UNESCO-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Կույսի աշտարակում 2012 թվականին շարունակվել են վերականգնողական և գիտահետազոտական աշխատանքները։ Կոնսերվացվել է հուշարձանի ճակատային մասի 75 տոկոսը։

2012 թվականին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է աշխարհահռչակ նկարիչ Թաիր Սալախովի տուն-թանգարանը[26]

2009-2013 թվականներին ենթակառուցվածքների ստեղծումը նպաստեց արգելոցի տարածք տեղական և օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը և Իչարի Շահարը զբոսաշրջային կենտրոն դարձնելուն։

Գործունեությունը կրթության նախարարությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադպրոցական և ընդհանուր կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016-2017 թթ.՝ հանրակրթական հաստատությունների նախադպրոցական պատրաստության խմբերում սկսվել է հնգամյա տարիքի հասած երեխաների կրթության պետական ֆինանսավորումը[27]։

2013-2017 թթ․՝ Միջազգային օլիմպիադաներում ադրբեջանցի դպրոցականները հասել են 109 մեդալի, որոնցից 3 ոսկե, 21 արծաթե և 85 բրոնզե մեդալ են նվաճել[28]։

2014-2017 թթ․՝ Երկրի հանրակրթական դպրոցների մինչև 140.000 ուսուցիչներ ախտորոշիչ գնահատական են ստացել[29]։

2013-2017 թթ․՝ լիովին ավտոմատացված է Բաքու քաղաքի դպրոցների առաջին դասարան ընդունելը[30]։

2014 թվական՝ Համապատասխան լուսավորության, զարգացման, դպրոցական տարիքի երեխաների առողջության պաշտպանության և այլ կարևոր խնդիրների կատարման նպատակով տրվել է «Առողջ կրթություն, առողջ ազգ» նախագծի մեկարկը[31]։

2015 թվական՝ ընդունվել են նոր կանոններ, որոնք ապահովում են հանրապետական առարկայական օլիմպիադաների անցկացման թափանցիկությունը[32]։

2016 թվական՝ PIRLS-ի միջազգային գնահատման արդյունքները 462-ից բարձրացել են 472-ի, արդյունքների կատեգորիաներում աշակերտների թիվը «գերազանց» և «բարձր» աճել է 2 անգամ[33]։

2016 թվական՝ ուսումնական գործընթացի կազմակերպման օպտիմալացման և հանրակրթական հաստատությունների, կրթության նախարարության և Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր քաղաքացիներին և սոցիալական նորարարություններին ծառայությունների մատուցման պետական գործակալության կողմից ծնողների անմիջական մասնակցությունն ապահովելու նպատակով մեկնարկել է «Դպրոցականի ընկեր» պիլոտային նախագիծը[34][35]։

2016-2017 թթ.՝ ընդլայնվել է մոդուլային տիպի դպրոցների շինարարությունը։ 2017 թվականին երկրի 40 շրջաններում 5.000 աշակերտի համար կառուցվել է 100 մոդուլային դպրոց[36]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Распоряжение Президента Азербайджанской Республики о присвоении М.Ч.Джаббарову специального звания государственного советника налоговой службы 2-го класса
  2. (ադրբ.)M.Ç.Cabbarovun Azərbaycan Respublikasının iqtisadi inkişaf nazirinin müavini təyin edilməsi haqqında AZƏRBAYCAN RESPUBLİKASI PREZİDENTİNİN SƏRƏNCAMI Արխիվացված 2017-05-29 Wayback Machine
  3. Мировой финансовый кризис может открыть определенные возможности для экономики Азербайджана - замминистра
  4. Президент Азербайджана назначил Микаила Джаббарова начальником управления "Ичери шехер"
  5. Распоряжение Президента Азербайджанской Республики о назначении М.Ч.Джаббарова министром образования Азербайджанской Республики
  6. «Назначен новый министр образования Азербайджана» (ռուսերեն). trend.az.
  7. Распоряжение Президента Азербайджанской Республики о назначении M.Ч.Джаббарова министром налогов Азербайджанской Республики
  8. Утвержден состав совместной с Израилем межправительственной комиссии со стороны Азербайджана
  9. Президент Ильхам Алиев утвердил новый состав совместной с Литвой межправкомиссии
  10. «В состав участников Совместной Комиссии между Азербайджаном и Хорватией внесены изменения». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  11. Распоряжение Президента Азербайджанской Республики o присвоении М.Ч.Джаббарову специального звания государственного советника налоговой службы 3-го класса
  12. Распоряжение Президента Азербайджанской Республики o присвоении М.Ч.Джаббарову специального звания государственного советника налоговой службы 2-го класса
  13. «Азербайджанец стал почетным гражданином Тбилиси» (ռուսերեն). georgiatimes.info.
  14. Начальник Управления «Ичеришехер» Микаил Джаббаров стал Почетным гражданином Тбилиси
  15. Микаил Джаббаров избран президентом федерации бадминтона
  16. Министр образования Азербайджана избран главой Федерации бадминтона
  17. Микаил Джаббаров избран президентом Федерации фехтования Азербайджана
  18. Микаил Джаббаров избран президентом Федерации фехтования Азербайджана
  19. По решению ЮНЕСКО "Ичери шехер" исключен из списка памятников, находящихся под угрозой уничтожения
  20. Указ Президента Азербайджанской Республики о внесении дополнения в «Структуру Управления Государственнорго Историко-Архитектурного заповедника «Ичеришехер» при Кабинете министров Азербайджанской Республики», утверждённую указом Президента Азербайджанской Республики от 16 мая 2007 года №574
  21. Ильхам Алиев издал указ о дополнениях к структуре управления заповедником «Ичеришехер»
  22. Azərbaycan Respublikası Prezidentinin 2007-ci il 16 may tarixli, 574 nömrəli Fərmanı ilə təsdiq edilmiş "Azərbaycan Respublikasının Nazirlər Kabineti yanında "İçərişəhər" Dövlət Tarix-Memarlıq Qoruğu İdarəsinin strukturu"na əlavə edilməsi barədə
  23. Кабмин утвердил Генплан по консервации исторического центра Баку
  24. Президент Азербайджана подписал распоряжение об управлении Государственным историко-этнографическим заповедником «Гала»
  25. «Создан «Центр Традиционного Искусства Ичеришехер»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  26. В Баку создан дом-музей Таира Салахова
  27. Микаил Джаббаров о внедрении бесплатных «нулевок»
  28. Олимпиада – путь к успеху
  29. Правда о сфере образования: О чем говорят цифры
  30. Ильхама Абдуллаева: Прием документов в электронной форме создает условия для обеспечения удобства родителей
  31. В Баку успешно применяется пилотный проект «Здоровое образование - здоровая нация»
  32. Председатель Совета Образования Азербайджана: «На будущих предметных олимпиадах число участников и победителей увеличится»
  33. Повысились результаты азербайджанских учеников в международном исследовании PIRLS-2016
  34. В бакинских школах появятся «друзья школьников»
  35. Друзья, наставники и герои школьников: о том, как проект «Məktəblinin dostu» набирает популярность
  36. Отчет Минобразования Азербайджана о проделанной работе за 2017 год