Միտլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Միտլա
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Մակերես1515 հեկտար
Միտլա (Մեքսիկա)##
Միտլա (Մեքսիկա)

Միտլա(իսպ.՝ Mitla), հնագույն քաղաք Մեքսիկայում։ 2010 թվականին ընդգրկվել է Մեքսիկայում Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

Աշխարհագրություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է մեքսիկական Օախակա նահանգի արևելքում, Թևանթեպեկյան պարանոցի բարձրադիր մասում[2]։ Բնակավայրը հիմնադրվել է մոտավորապես մ.թ.ա. 500 թվականին, այնուամենայնիվ, պահպանված շինություններից ամենահինը թվագրվում է մ.թ. 200 թվականով։ Միտլան սապոտեկների և միշտեկների նախակոլումբիան հնդկական մշակույթների խոշոր կենտրոններից էր։ Հարևան Մոնտե Ալբան քաղաքի զարգացման հետ մեկտեղ բնակչությունն աստիճանաբար հեռացել է Միտլայից և քաղաքը վերածվեց մշակույթային համալիրի։

Իր ծաղկաման շրջանում (10-15-րդ դարեր) Միտլայի բնակչությունը գերազանցում էր 10 հազար մարդը, այդ ժամանակ քաղաքը տարածվում էր Ռիո Միտլա գետի երկայնքով՝ ավելի քան 1 կմ։ Մոտավորապես մ. թ. 1000 թվականին, երբ սկսվեցին միշտեկների արշավանքները, քաղաքը շրջապատվել է քարե պարսպով, կանգնեցվել է միջնաբերդ և այստեղ տեղավորվել է սապոտեկների քահանայապետի նստավայրը, իսկ Մոնտե Ալբան քաղաքի անկումից հետո՝ տեղափոխվել է նաև նրանց մայրաքաղաքը։ 1494 թվականին ացտեկները գրավել և թալանել են քաղաքը, իսկ 1520 թվականին այն հայտնաբերվել է իսպանացի նվաճողների կողմից[3]։

Հնագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտլայում պալատական կառույցների առաջին պեղումներն ու ուսումնասիրությունները կատարվել են գերմանացի հնագետ Է. Զելերի կողմից` 20-րդ դարի սկզբին, ապա այդ աշխատանքներին միացել են մեքսիկացի գիտնականներ Մ. Կովարուբիասը, Ա. Կասոն։ Պարզվեց, որ Միտլա բնակավայրի առաջին մշակութային շերտերը սապոտեկյան ծագում ունեն։ Գիտնականներն ուսումնասիրել են մեծ թվով կենցաղային, կրոնական և բնակելի տարածքներ` ներառյալ գերագույն տիրակալի պալատը, տաճարները, քարե կոթողները։ Շենքերի պատերը, ինչպես ներսից, այնպես էլ դրսից, ունեին բարդ խճանկարային երկրաչափական զարդարանք, հայտնաբերվել են որմնանկարների բեկորներ (որոնք կրում էին միշտեկական ազդեցության հետքեր)։ Գերագույն տիրակալի պալատը եզակի էր. համալիր հատակագծային ճարտարապետական կառույց, որն ավելի նման էր լաբիրինթոսի, մոնոլիտ քարից փորագրված՝ 4 մետրանոց սյուներով։ Հայտնաբերվել են մեծ թվով հմտորեն պատրաստված կերամիկա, աճյունասափորներ և թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված զարդեր։ Միտլայում պեղումները մինչ օրս չեն դադարում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. UNESCO WORLD HERITAGE MEXICO(անգլ.)
  2. «МИТЛА • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  3. «Mitla». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին. {{cite web}}: Text "archaeological site, Mexico" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1352
ռուս..անգլ..ֆր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միտլա» հոդվածին։