Միստիկ (Marvel Comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միստիկ
Հրատարակման պատմություն
ՀեղինակՔրիս Քլերմոնթ և Dave Cockrum?
Դերակատար / ՁայնՌեբեկա Ռոմեյն, Ջենիֆեր Լոուրենս և Մորգան Լիլի
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էԻքս Մարդիկ, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, Կուղխը և Իքս Մարդիկ, Սուպերհերոսների ջոկատ, Իքս մարդիկ, Իքս-մարդիկ 2, Իքս-մարդիկ։ Վերջին մարտը, Իքս-մարդիկ։ Առաջին դաս, Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը, Իքս մարդիկ: Ապոկալիպսիս, Իքս մարդիկ: Խավարի փյունիկ և Uncanny X-Men
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Raven Darkhölme
Տեսակմուտանտ, կինոհերոս և անիմացիոն կերպար
Մազերի գույնՇեկ մազեր
Աչքերի գույնկանաչ
Սեռիգական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքդերասանուհի, մասնավոր խուզարկու, վարձկան, ահաբեկիչ, մոդել, լրագրող, սուպեր չարագործ և սուպերհերոս
ԱմուսինDestiny?[1]
ԵրեխաներNightcrawler?, Graydon Creed? և Վտարական (Marvel Comics)
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, Marauders?, Dark X-Men?, Մուտանտների եղբայրություն, Իքս կորպուս, X-Factor, Freedom Force? և Defense Advanced Research Projects Agency?
Հատուկ ուժեր և ունակություններ

Մուտանտային ուժեր՝

    • Արտաքինի փոփխում
    • Դանդաղ ծերացում
    • Բուժող ֆաքտոր
    • Գերմարդկային ճկունություն
    • Տելեպատիայի նկատմամբ դիմադրողականություն

Հմտություններ՝

    • Ձեռնամարտի արվեստ
    • Հրազենի օգտագործման հիասքանչ հմտություններ
    • Լրտեսության և դիվերսիայի հմտություն
    • Հաքերության և գողության տաղանդ
    • Լայն մարտական իմացություններ և փորձ

Միստիկ (իրական անուն՝ Ռեյվեն Դարքհոլմ, անգլ.՝ Mystique, Raven Darkholme), «Marvel Comics» կոմիքսների հրատարակության մտածված կերպար՝ կապված «Իքս մարդկանց» հետ։ Ստեղծել է նկարիչ Դեյվ Կուկրումը։ Գրող Քրիս Քլերմոնտը տեսել է Կոկրումի աշխատանքը, տալով նրան «Միստիկ» անունը և Կոկրումի թույլտվությամբ, նա առաջին անգամ հայտնվել է «Ms. Marvel» № 17 հրատարակությունում (1978 թվականի մայիս)[2][3]։

Միստիկը կերպարանափոխվող մուտանտ է, իրական կերպարանքում նա ունի դեղին աչքեր և կապույտ մաշկ։ Նա ավելի քան 100 տարեկան է։ Նրան նվիրված սերիայում, (հրատարակություն № 17), նա ասում է, որ՝ «Ինչ վերաբերվում է դրան, ապա ես երեկ չեմ ծնվել և ոչ էլ այս դարում…» (անգլ.՝ I wasn't born last night, or even last century, for that matter...): Միստիկը Գիշերային օձի կենսաբանական մայրն է և Ռոուգի խնամակալը։ Նա ստիպված է եղել լքել Գիշերային օձին, բայց տարիներ շարունակ հոգ է տարել Ռոուգի մասին (երկու կանայք էլ ունեցել են միմյանց նկատմամբ խառը զգացմունքներ)։

Նրա մասնակցությամբ պատմությունների մեծամասնությունում նա հանդես է եկել որպես անտագոնիստ․ եղել է «Մուտանտների եղբայրության» անդամ և սպանել է մի քանի շատ կարևոր մարդկանց, որոնք ներգրավված են եղել մուտանտների գործերում։ Բացի այդ, ոչ վաղ անցյալում նա աշխատել է Պրոֆեսոր Իքսի մոտ և ժամանակավորապես միացել է «Իքս մարդկանց»։

Միստիկը հայտնի կոմիքսների էջերում հանդիպած մի քանի երկսեռական կերպարներից է։ Նա երկարատև հարաբերություններ է ունեցել «Եղբայրությունում» նրա ընկեր Ճակատագրի (անգլ.՝ Destiny) հետ[4]։ Սեքսուալ հարաբերություններում եղած սահմանափակումների պատճառով, որոնք նշված են Կոմիքսների հեղինակների կոդեքսում, «Marvel»-ի խմբագիրները երկար ժամանակ չէին հաստատում դա[5][6]։

Ուժեր և ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միստիկը՝ կերպարանափոխվող մուտանտ է։ Նա կարող է ընդունել իր հասակին կամ քաշին մոտ ցանկացած մարդանման արարածի կերպարանք։ Ունակությունները մուտանտին թույլ են տալիս կրկնօրինակել ոչ միայն արտաքինը այլ նաև անհատական գծերը, ինչպիսիք են՝ ձայնը, քայլվածքը և նույնիսկ մատնահետքերը և աչքի ցանցաթաղանթի պատկերը։ Միստիկը կարող է կրկնօրինակել ոչ միայն կենսաբանական հատվածները, այլ նաև հագուստը, ինչպես նաև աքսեսուարները, ինչպիսիք են՝ ակնոցները և զարդերը։

Միստիկի մուտացիայի արդյուքնում նա ունի բարձր ռեգեներացիոն ունակություններ և որպես արդյունք՝ դանդաղ ծերացում․ չնայած իր ավելի քան հարյուրամյա տարիքին, մուտանտը պահպանում է իր կանացի ճարպկությունը և ճկունությունը։

Իրավիճակը մի քիչ փոխվում է, երբ «X-Men Forever» մինի շարքում Միստիկը Դոդոշ անունով մուտանտին փրկելու ժամանակ ստանում է ճառագայթման մեծ չափաբաժին, ինչի շնորհիվ մուտացիան ստրվում է։ Միստիկի հիմնական կերպարանքը նման դարձավ «Իքս մարդիկ» ֆիլմաշարում նրա ունեցած կերպարանքին՝ մարմինը պատվեց թեփուկանման գոյացությամբ։ Միստիկը ստացավ կերպարանափոխման մեծ ուժեր, որից հետո նա կարողանում է կերպարանափոխության ընթացքում փոխել իր հասակը և քաշը։ Բացի դա, Միստիկը հիմա կարող է և կենսաբանական փոփոխություններ կատարել․ նա կարող է աճեցնել նոր վերջույթներ և մարմնի այլ մասեր։ Կարող է աճեցնել և ոչ ստանդարտ օրգաններ՝ թևեր, ճանկեր, բնական պաշտպանողական զրահ։ Միստիկը փոխել է իր կյանքի համար կարևորագույն օրգանների տեղերը, որպեսզի քչացնի մահվան ռիսկը վիրավորվելու դեպքում։

Միստիկը հրաշալի հետախույզ և դիվերսանտ է, ընդ որում դա հիմնված չէ միայն նրա մուտացիոն ունակություններով, այլ նաև սեփական հմտություններով։ Միստիկը նաև հրաշալի գող է, գողության ժամանակ նրան օգնում է բնատուր ճարպկությունը և ճկունությունը, որը պարապմունքների շնորհիվ հասնում է ֆանտաստիկ մակարդակի։ Ռեյվենը՝ պրոֆեսիոնալ հաքեր է և ունակ է ներխուժել ցանկացած համակարգչային համակարգ։ Նա կարողանում է բացել նաև բիոմետրիկ փականներ՝ փոխելով իր մատնահետքերը կամ աչքերի ցանցաթաղանքի պատկերը։

Իր հարյուրամյա տարիքի ընթացքում Միստիկը կուտակել է ահռելի գիտելիքներ` լրտեսությունում, հաքերությունում, հոգեբանությունում և մարտական արվեստներում, նաև ձեռք է բերել անհամեմաատ մեծ մարտական փորձ ինչպես ձեռնամարտում, այնպես էլ տարբեր զենքերի հետ օգտագործման մեջ։

Այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իքս դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իքս դարաշրջանում» Կապիտան Ամերիկան սպանում է Միստիկին, երբ նա պաշտպանում է երեխա մուտանտներին Իքս ամրոցում։

Marvel-Զոմբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր-2149 տիեզերքում Միստիկը դառնում է զոմբի, հետո ընդունում է Ալ կախարդուհու կերպարանքը և վարակում է Սնդիկին։

Ultimate Միստիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate տիեզերքում Միստիկը անցյալում եղել է Չարլզ Քսավյեի զույգը, մինչ այն պահը, երբ նրանք վայրի Երկիր ժամանեցին Մագնետոյի և Երիտասարդ Էմմա Ֆրոսթի հետ, որտեղ էլ Քսավյեն սիրահարվում է Էմմային[7]։ Դրանից հետո Միստիկը այնքան ատեց նրանց երկուսին էլ, որ նույնիսկ հարձակվեց նրանց վրա։ Դրանից հետո Միստիկը անցավ Մագնետոյի կողմը և սկսեց զգացմունքներ տածել նրա նկատմամբ[8]։ Հետո նա Դարբինի հետ միասին օգնում է Մագնետոյին փախչել Տրիսկելիոնից և ընդունում է նրա կերպարանքը[9]։ Քսավյեն ունի կատու Միստիկ անունով, որին նա անվանակոչել է նրա պատվին[10]։

Ուլտիմատումի ժամանակ Միստիկը Ալ կախարդուհու կերպարանքով, Մագնետոյին հայտնում է, թե ով է մուտանտներից մահացել հեղեղի ժամանակ և փորձում է նրան գայթակղել, որից հետո էլ Մագնետոն քիչ է մնում նրան սպաներ։ Միստիկը ողջ է մնում Թրատամի հետ և Ուլտիմատումից հետո նա Վիկտորի հետ գտնում է Իքս մարդկանցից ողջ մնացածներին և մարտ է սկսում նրանց հետ, բայց երկուսն էլ պարտություն են կրում։ Հետո Միստիկը Ռոուգի կերպարանքով գտնում է Ջին Գրեյին, որն այդ ժամանակ Քարեն Գրանտ կեղծանվան տակ էր։

Ռեյվենը և Թրատամը, իրենց հետ վերցնում են նաև Քարենին, բայց ճանապարհին հանդիպում են նրա զուգընկերոջը։ Թրատամը սպանում է նրան և Քարենը օգտագործելում է իր ուժերը, որից հետո Միստիկը և Թրատամը թաքնվում են։ Միստիկը աշխատում է Սնդիկի համար, որը այդ պահին ենթարկվում է Ալ կախարդուհուն, որն իրականում հանդիսանում է պատրանք, ստեղծված Նատանիել Էսեքսի և Ապոկալիպսիսի կողմից։

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկուհի դերասան և ֆոտոմոդել Ռեբեկա Ռոմեյնը կատարել է Միստիկի դերը «Իքս մարդիկ» (2000), «Իքս մարդիկ 2» (2003) և «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» (2006) ֆիլմերում։ Ի տարբերություն կոմիքսների, ֆիլմերում Միստիկը միշտ մերկ է՝ նրա ինտիմ հատվածները պատված են «թեփուկներով»։ Երեք մասերի ընթացքում նա հանդիսանում է Մագնետոյի «Մուտանտների եղբայրության» անդամ, որին նա պետք է ծառայեր և որին նա, ըստ երևույթին, սիրահարված է։ Երրորդ ֆիլմում կորցնում է իր ուժերը, երբ նրան հարվածում են մուտանտներին ուժերից զրկող շիճուկով լցված տեգը։ Մագնետոն թողնում է նրան, իսկ նա վրեժխնդիր է լինում և իշխանություններին է հանձնում նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունները։ Հետո վերադառնում է սովորական աշխատանքի։

Միստկը նաև ներկա է «Իքս մարդիկ։ Առաջին դաս» (2011) ֆիլմում, որտեղ նա հանդիսանում է առաջին Իքս մարդկանցից մեկը։ Նրա դերը կատարում է երեք դերասանուհի՝ Ջենիֆեր Լոուրենսը երիտասարդ հասակում և Լիլի Մորգանը մանկությունում[11][12], նաև որպես կամեո հայտնվել է Ռեբեկա Ռոմեյնը Ռեյվենի հասուն տարիքում։ Ի տարբերություն կոմիքսների, ֆիլմում նա Չարլզ Քսավյեի խորթ քույրն է և նույնիսկ որոշ ժամանակ սիրահարված է Գազանին։ Երբ Մագնետոն լքում է առաջին Իքս մարդկանց, Ռեյվենը, որն արդեն հասցրել էր ձեռք բերել նրա հետ ռոմանտիկ հարաբերություններ և համակրում էր մուտանտների գերիշխանության մտքերը, գնում է նրա հետ։

«Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը ֆիլմում Միստիկը Լոուրենսի կատարմամբ գլխավոր կերպարներից մեկը[13]։ Համաձայն ֆիլմի սյուժեի, 1973 թվականին նա սպանել է Բոլիվար Թրասքին, որը ռոբոտ պահակներիի ստեղծողն է, որոնք նախատեսված են մուտանտների ոչնչացման համար, ինչը համոզել էր հասարակությանը, որ մուտանտները վտանգավոր են։ Բացի այդ, նա գերի էր ընկել Թրասքի մարդկանց մոտ և նրա միմիկրիայի ունակությունների վրա էլ ստեղծվել են Պահակները, որոնք ունակ են ադապտացվել ընդդեմ մուտանտների ուժերի։ Դա ստեղծել էր մռայլ ապագա, որտեղ մուտանտներին գործնականորեն ոչնչացնում էին։ Ողջ մնացած Կուղխին ուղարկում են 1973 թվական, որպեսզի նա կանխի Թրասքի սպանությունը և Միստիկի գերությունը։ Վերջ ի վերջո, հերոսները կարողանում են կանխել մռայլ ապագան և ստեղծել ավելի երջանիկը։

Ջենիֆեր Լոուրենսը կատարել է Միստիկի դերը «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում[14][15]։ Անցնում է 10 տարի, այն բանից հետո, երբ Միստիկը փրկում է քաղաքական գործիչներին Մագնետոյից և աշխարհը նրան կոչում է «Մեծ հերոսուհի», նա համընդհանուր կուռք է դառնում մուտանտների համար։ Սակայն, աղջիկը շարունակում է թաքնվել մարդկանց հանդեպ ունեցած անվստահության պատճառով, օրինակ՝ երբ նա ազատում է երկու մուտանտների՝ Գիշերային օձին և Հրեշտակին, որոնց մարդիկ օգտագործում էին մուտանտների գլադիատորային մարտերում հաճույք ստանալու համար։ Ռեյվենը գնում է Հանիբալի՝ մուտանտ վաճառականի մոտ, որը Փսայլոկի օգնությամբ, գումարի դիմաց նրան օգնում էր մուտանտերի որոնումներում։ Նրանից Ռեյվենը իմանում է Մագնետոյի մասին, որը ոչ վաղ անցյալում սպանել էր մի շարք ոստիկանների, նրա համար, որ նրանք պատահմամբ սպանել են նրա ընտանիքի անդամներին։ Ռեյվենը Քուրթի հետ մեկնում են ԱՄՆ-ի մուտանտների դպրոց, որպեսզի օգնություն խնդրեն պրոֆեսոր Քսավյեից։ Միաժամանակ աշխարհում արթնանում է ամենակարող և ամենաառաջին մուտանտը՝ Էն Սաբահ Նուր անունով, որը նաև հայտնի է Ապոկալիպսիս անվանումով, որն իրեն միավորել էր չորս մուտանտների (Մագնետո, Փոթորիկ, Հրեշտակ և Փսայլոք) որպես իր հեծյալներ, նա առևանգում է Չարլզին, նրա մարմին տեղափոխվելու նպատակով։ Այդ ժամանակ Միստիկը Սնդիկի, Մոյրայի և Գազանի հետ պատանդ են ընկնում գեներալ Ուիլյամ Սթարայքերի մոտ, բայց նրանց փրկում են Ջին Գրեյը, Գիշերային օձը և Կիկլոպը՝ մահացած Հավոքի եղբայրը։ Իմանալով Չարլզի գտնվելու վայրը, մուանտների խումբը ուղևորվում է նրան փրկելու։ Միստիկը Փսայլոկի կերպարանքով, փորձում է փրկել Սնդիկին Ապոկալիպսիսից, սակայն նա ինքն էլ համարյա սպանվում է նրա ձեռքից, բայց Քսավյեի և հետո էլ Գազանի միջամտությունը փրկում է նրան։ Այն բանից հետո, երբ Ջին Գրեյը, արթնացնում է Փյունիկի ուժը, սպանում է Ակոպալիպսիսին, իսկ հետո Ռեյվենը և Հենքը սովրեցնում են «Առաջին սերնդի» Իքս մարդկանց (Կիկլոպ, Փյունիկ, Գիշերային օձ և Սնդիկ)։

Ջենիֆեր Լոուրենսը կատարել է Միստիկի դերը նաև «Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ» ֆիլմում[16]։

Միստիկը և կոմիքսներից շատ այլ կերպարներ ծաղրանմանակվել են «Շատ էպիկ կինո» կատակերգական ֆիլմում (2007)։ Նրա դերը կատարել է Կարմեն Էլեկտրան։

Մուլտսերիալներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին անգամ հայտնվել է Իքս մարդիկ մուլտսերիալում։ Շելմային տնից դուրս հանեցին՝ Միստիկը նրան ընդունում է իր Եղբայրություն, որտեղ նրան սովորեցնում է օգտագործել իր ուժերը։ Առաջին եթերաշրջանում աշխատում է Ապոկալիպսիսի համար և սկզբից նրա հրամանով՝ Ուորենին, Չումային և ևս երկու մուտանտների դարձնում է Ակալիպսիսի հեծյալ։ Ցանկացել է հեծյալ դարձնել նաև Շելմային, բայց այն բանից հետո մինչ բացահայտում են, որ նա եղել է բժիշկ Ադլերի դիմակի տակ, նա փախչում է։ Իսկ 12-րդ սերիայում, Ապոկալիպսիսի հրամանով ուզում է սպանել սենատոր Քելիին, բայց Գամբիտը փրկում է սենատորին, իսկ Շելման իմանում է, որ Միստիկը նրա խորթ մայրն է և բաց է թողնում նրան։ Երկրորդ եթերաշրջանում Միստիկը փորձում է հետ բերել Շելմային։ Հետո արդեն հայտնվում է 4-րդ եթերաշրջանի 7-րդ սերիայում որտեղ Թրատամի և նրա որդին ցանկանում է սպանել նրան, նաև նրա որդուն Քուրթին և նրա դստերը Շելմային։ 5-րդ եթերաշրջանում Ապոկալիպսիսը միավորում է Միստիկին, Մագնետոյին և Թրատամին, որպեսզի նրանք առևանգեն Երկրի բոլոր տելեպատներին, բայց շուտով իմանալով Ապոկալիպսիսի ծրագրերի մասին Միստիկը ինչպես նաև Մագնետոն անցնում են Իքս մարդկանց կողմը և նրանք հաղթում են Ապոկալիպսիսին։
  • Իքս մարդիկ։ Էվոլյուցիա մուլտսերիալում Միստիկը դպրոցի տնօրեն է, որտեղ սովորում են հերոսներ և աշխատում է Մագնետոյի համար (միայն առաջին եթերաշրջան)։ Սկզբից ուղարկում է Դոդոշին՝ Քսավյե համալսարան հետախուզության համար։ Հետո Լավինային բերում է իր դպրոց։ 1х03 սերիայում Ճակատագրից իմանալով, որ Իքս մարդիկ գալիս են Շելմայի հետևից, Միստիկը՝ Կուղխի, Փոթորիկի, Ջինի և Կիկլոպի կերպարանքներով հարձակվում է Շելմայի վրա։ 1х04 սերիայում թունավորում է Պղպջակին, նրա քթի տակից տանելով Կուղխին և Ջինին։ 1х05 սերիայում Մագնետոյի հետ քննարկում է Պետրոյի թունավորումը։ 1х06 սերիայում կանխում է Կիկլոպի և Ջինի մարտը եղբայրության դեմ և հրավիրում է նրան զրույցի, բայց ամբողջ աշխատասենյակի գույքի անհետացումը նրան շեղում է։ 1х07 սերիայում բացահայտում է Իքս մարդկանց, որ նա նրանց տնօրենն է և փորձում է սպանել Կիկլոպին։ 1х09 սերիայում արձակում է Ջագերնաութին, որպեսզի նա սպանի Քսավյեին և բերի նրան ցերեբրոն։ 1х10 սերիայում պարզվում է, որ Միստիկը Քուրթի մայրն է և Մագնետոյի պատճառով նա կորցրել է նրան։ Իմանալով, որ Քուրթը հիմա Իքս մարդկանց թիմում է նրան կանչում է հանդիպման, որի ժամանակ էլ նրան բացահայտում է, որ նա իր մայրն է։ Բայց նրանց խոսակցությունը ընդհատում է Մագնետոյի կողմից ուղարկված եղբայրությունը և Իքս մարդիկ Միստիկի հետ փախչում են։ 1х12 սերիայում հետևելով Մագնետոյի ծրագրին կռվում է Փոթորկի հետ Աստերոյիդի փոխարեն։ 1х13 սերիայում միավորվում է պարտված Իքս մարդկանց հետ ընդդեմ Մագնետոյի։ Երկրորդ եթերաշրջանում ստեղծելով նոր կերպար՝ Միսթի Ուայդին, ընդունվում է նույն դպրոցը, դառնում է Շելմայի ընկերուհին, նրա հետ գնում է Դունկանի խնջույքին և Շելմայի հրավերով գնում է համալսարան բոլորի հետ ծանոթանալու։ 2х04 սերիայում միտումնավոր ջարդելով Ջագերնաութի անաբիոզ անոթը և Քիթիին տալիս է խնջույք կազմակերպելու միտք, որի ժամանակ նա բերում Արկադին, որը ներբեռնում է ողջ տեղեկությունը ցերեբրոյի տեղեկատվական աղբյուրից։ 2х05 և 2х08 սերիաներերում կամեո հայտնվում է (հարցնում է Գազանի մասին և բերում է Շելմային տուն)։ 2х10 սերիայում իմանալով, որ Շելման այլ Իքս աղջիկների հետ գիշերը ոստիկանի հագուստով պայքարում է հանցագործությունների դեմ, նրանց խորհուրդ է տալիս էլ չանել այդպիսի բան ինչի դեպքում նա նրանց չի ձերբակալի։ 2х13 սերիայում Շելմայի հետ քննարկում է, թե ու՞մ հրավիրել պարի, իսկ հետո նրանք միասին գնում են այնտեղ։ Երբ դպրոցի վրա այլ աշխարհից արարածներ են հարձակվում Միստիկը օգնում է Շելմային կռվել նրանց դեմ։ 2х15 սերիայում հանում է Վանդային հոգեբուժարանից և վերադառնում է եղբայրություն։ Հետո որոշում է ստուգել եղբայրությանը՝ Մագնետոյի դեմ արշավանքից առաջ, ուղարկելով նրանց մարտի Իքս մարդկանց դեմ։ Երկրորդ եթերաշրջանի վերջում իմանալով, որ Մագնետոն առևանգել է Կուղխին, ուղարկում է եղբայրությանը Իքս մարդկանց օգնության և պայթյուն է կազմակերպում համալսարանում, իսկ հետո առևանգելով Քսավյեին տեղադրում է նրան Ջագերնաութի անաբիոզ անոթում և Քսավյեի կերպարանքով օգնում է Իքս մարդկանց պահակների հետ մարտում։ Երրորդ եթերաշրջանում Կիկլոպը բացահայտում է նրան և փորձում է իմանալ, թե որտեղ է Քսավյեն, բայց ոստիկանությունը նրանց ընդհատում է։ Հետո անտառում Իքս մարդկանց հետ հանդիպելով առաջարկում է համատեղել ուժերը, որպեսզի փրկեն նրանց ում ձեռբակալել են։ Դառնալով գործողության ղեկավար և հասնելող ղեկավարման վահանակին՝ փրկում է բոլոր գերի վերցվածներին։ Իսկ փախուստի ժամանակ Կիկլոպը չի թողնում, որ նա գնա և թողնում է նրան 51-րդ շրջանում։ 3х05 փախչում է 51-րդ ստորաբաանմունքից և փորձում է վրեժխնդիր լինել Կիկլոպին։ 3х08 սերիայում Ճակատագիրը զգուշացնում է Միստիկին, որ Շելման վտանգի մեջ է և Միստիկը վերադառնում է դպրոց Միսթի Ուայդի կերպարանքով, կանչում է Շելմային համերգի, որտեղ դժբախտ պատահարի հետևանքով Շելման դիպչում է նրան և իմանում թե ով է նա, իսկ Միստիկը ասում է, որ որդեգրել է նրան 4 տարեկան հասակում, իսկ հիմա ձևանում է ընկերուհի, որպեսզի նրան մոտ լինի։ Հետո տանիքից դիտում է Շելմայի մարտը Իքս մարդկանց դեմ։ Երրորդ եթերաշրջանի վերջում համաձայնվում է օգնել Մասմերոյին՝ Ապոկալիպպսիսին վերակենդանացնելու համար, ուղեկցելով Շելմային դեպքի եղբայրություն և ծառայողների մոտ, որպեսզի նա վերցնի նրանց ուժերը «անվտանգ ապագայի» համար, որը նրան խոստացել էր Մասմերոն։ Դուռը բացելով, Միստիկը բառացիորեն քարանում է, հետո նրան հանձնում են եղբայրությանը, բայց Քուրթին հաջողվում է նրան վերցնել և նա փորձում է նրան կյանքի բերել, բայց արդյունքում Շելման քարե Միստիկին գցում է անդունից։ Մուտսերիալի վերջում Ապոկալիպսիսը վերակենդանացնում է Միստիկին դարձնելով իր հեծյալներից մեկը։ Նա պաշտպանում է սֆինքսը, որտեղ գտնվում էր հենց Ապոկալիսիսը և կռվում է Կուղխի և Կիկլոպի դեմ։ Երբ Ապոկալիպսիսը պարտվում է, Միստիկը հեռանում է նրա իշխանությունից և փորձում արդարացնել իր արարքները Քուրթի և Շելմայի առաջ։
  • Կուղխը և Իքս մարդիկ մուլտսերիալում աշխատում է Մագնետոյի համար։ Առաջին անգամ հայտնվում է 10-րդ սերիայում, որտեղ մտնում է համալսարան և փորձում իմանալ որևէ տեղեկություն Քսավյեի մասին և իր հետ վերցնում է Ջենոշիից փախած Քուրթին։ 13-րդ սերիայում փորձում է ազատել Թիլդի Սոմսին, իսկ հետո հայտնում է, որ դրա հետ խնդիրներ կան։ Սերիայի վերջում կանգնած է Մագնետոյի կողքին, որը այդ պահին ճառ է ասում իր ժողովրդի համար։ 14-րդ սերիայում պարզվում է, որ Միստիկը որոշ ժամանակ եղել է Х զենքում և հարաբերություններ է ունեցել Կուղխի հետ, որը և օգնում է նրան փախչել պրոյեկտից։ Ներկայում նա հայտնում է Լոգանին, որ Քրիստի Նորդը վտանգի մեջ է և հետո նրա հետ միանում է Х զենքի դեմ պայքարին, ունենալով սեփական հաշիվներ պրոյեկտի հետ։ Պարտվում է Մավերիկին, բայց բազայի պայթյունի ժամանակ Քրիստին փրկում է բոլորին։ Հետո ասում է Լոգանին, որ նա էլ առաջվանը չի դառնա և հեռանում է։ 24-րդ սերիայում, Միստիկը փոխարինում է սենատոր Քելիին և ուղարկում է պահակներին Ջենոշա, իսկ հետո ավերում է պահակների բազան։

Քննադատություն և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.cbr.com/xmen-mystique-destiny-marriage-confirmed/
  2. CHRIS CLAREMONT, UNTIL THE BITTER END Արխիվացված Հունվար 3, 2010 Wayback Machine Protein Wisdom. Retrieved October 23, 2008.
  3. UNCANNY DAVE COCKRUM TRIBUTE #1 Արխիվացված Մայիս 16, 2008 Wayback Machine Retrieved October 23, 2008.
  4. Ingro, Cheryl. "The Bisexual Mystique," After Ellen: News, Reviews & Commentary on Lesbian and Bisexual women in Entertainment and the Media (July 12, 2006). Accessed Aug. 2, 2014.
  5. Nyberg, Amy Kiste. Seal of Approval: The History of the Comics Code (Jackson: University Press of Mississippi, 1998), pp. 143, 175–176, 0-87805-975-X.
  6. Bartilucci, Vinnie. "One Thin Dime an' Two Thick Pennies" (Jim Shooter interview), Thwack!.
  7. Ultimate X-Men #62
  8. Ultimate X-Men #63-65
  9. Ultimate X-Men #65
  10. Ultimate X-Men Annual #2 (2006)
  11. Wells, Jeffrey (2010 թ․ հոկտեմբերի 24). «Lawrence on the Line». Hollywood elsewhere. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
  12. Dorn, Alex (2010 թ․ օգոստոսի 16). «Oliver Platt will be The Man In Black in 'X-Men: First Class'». HitFix.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  13. Malkin, Marc (2013 թ․ փետրվարի 26). «Jennifer Lawrence: "I'm Sinking Into a Bit of Depression"». E! Online. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  14. «'X-Men: Apocalypse': Who will return? What new mutants may appear? Scoop on the next X-Men film -- Exclusive». Entertainment Weekly. 2014 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
  15. Jennifer Lawrence & Bradley Cooper Talk ‘Serena’ & Working Together Again | MTV
  16. Jr, Mike Fleming (2017 թ․ հունիսի 14). «Fox Formalizes Simon Kinberg To Helm 'X-Men: Dark Phoenix'; Jennifer Lawrence, Michael Fassbender, James McAvoy Back, Jessica Chastain In Talks». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միստիկ (Marvel Comics)» հոդվածին։