Միսակ Տեր-Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միսակ Տեր-Դանիելյան
Ծնվել էհուլիսի 17, 1874(1874-07-17)
ԾննդավայրՓրջամալ
Մահացել էհունիսի 5, 1954(1954-06-05) (79 տարեկանում)
ԿրթությունՇուշիի թեմական հոգևոր դպրոց
Մասնագիտությունգրող, հրապարակախոս և թարգմանիչ

Միսակ Դանիելի Տեր-Դանիելյան, Արամայիս (հուլիսի 17, 1874(1874-07-17), Փրջամալ - հունիսի 5, 1954(1954-06-05)), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսակ Տեր-Դանիելյանը ծնվել է 1874 թվականի հուլիսի 17-ին, Փրջամալ (այժմ՝ գ. Վարդաձոր՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում) գյուղում: 1885 թվականին ավարտել է ծննդավայրի ծխական դպրոցը, սովորել է Շուշիի թեմական դպրոցում: 1869 թվականին Թիֆլիսի «Նոր դար» թերթում Մահիկ ծածկանունով (ունեցել է շուրջ 20 ծածկանուն) հրատարակել է առաջին թարգմանությունները: 1913 թվականից անդամակցել է Հայ գրողների կովկասյան ընկերությանը, 1920 թվականից Հայաստանի գրչի աշխատողների միությանը: 1890-ականների կեսերից Մ. Սարուխանյանի ջոկատում կռվել է Վանում, Շատախում, Մոկքում, Արաքսի հովտում. վիրավոր վերադարձել է Բաքու: 1905-1906 թվականներին Արցախում մասնակցել է հայ-թաթար բախումներին: 1917 թվականին ընտրվել է Բաքվի Հայոց ազգանին խորհրդի անդամ, 1920 թվականի գարնանը բանտարկվել է Բաքվի Բայիլովյան բանտում. այդ ընթացքում թուրքերն այրել են նրա բնակարանը, գրադարանն ու ձեռագրերը: Բանտից ազատվելուց հետո, 1921-1923 թվականներին դասավանդել է Սուխումի հայկական դպրոցում, 1924-1936 թվականներին՝ Բաքվի «Կոմունիստ» թերթի թարգմանիչ: 1949 թվականին ընտանիքով աքսորվել է Ալթայի երկրամաս: Տեր-Դանիելյանի ոտեղծագործությունները հիմնականում նվիրված են հայ ազգային-ազատագրական պայքարին: «Զարհուրելի ոճիր» (1916) գիրքը թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն[1]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսակ Տեր-Դանիելյանը մահացել է 1954 թվականի հունիսի 5-ին, Տուպչինա (ՌԽՖՍՀ Ալթայի երկրամասի Պարֆինովսկի շրջան) գյուղում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազատության արշալույսին: ՀՅԴ Վանի մեջ 1900-1909, Տեր-Դանիելյան Միսակ Դանիելի (Արամայիս) 1874-1954, Մարգարյան Ռուզան [խմբ], Երևան, «Հայաստան», 2002:
  • Ղարաբաղի տագնապը: (Պատմության համար): Օրագրություն (26 ապրիլի-26 հուլիսի 1919 թվական), Արամայիս (Միսակ Տեր-Դանիելյան), խմբ.՝ Մ. Մ. Արշակյան, Երևան, «Հայաստան», 1993[2][3][4]:
  • Հողի մարդը: Օգուտ փախստականների, Տեր-Դանիելյան Միսակ Դանիելի (Արամայիս) 1874-1954, Բաքու, Բագուի հայոց մարդասիրական ընկերության հրատարակչություն, 1915:
  • Ազատութեան արշալուսին: [Վեպ], Տեր-Դանիելյան Միսակ Դանիելի (Արամայիս), 1874-1954, Թիֆլիս, Ա. Մ. Կերեսելիձէի, 1913:
  • Գաղափարի ճանապարհին, Տեր-Դանիելյան Միսակ Դանիելի (Արամայիս) 1874-1954, Թիֆլիս, Ն. Աղանեանի, 1909:
  • Մի քանի գլուխ հայ-թրքական ընդհարումներից, Տեր-Դանիելյան Միսակ Դանիելի (Արամայիս) 1874-1954, Թիֆլիս, 1907[5]:
  • Յիշողությիւններ մօտիկ անցեալից, պրակ 1-2, Թիֆլիս, 1907:
  • Զարհուրելի ոճիր, 1916:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 577-578:
  2. «Ղարաբաղի տագնապը: (Պատմության համար): Օրագրություն (26 ապրիլի-26 հուլիսի 1919 թվական), Արամայիս (Միսակ Տեր-Դանիելյան), խմբ.՝ Մ. Մ. Արշակյան, Երևան, «Հայաստան», 1993» 
  3. Տեր-Դանիելյան) Արամայիս (Միսակ (1993)։ Ղարաբաղի տագնապը: (Պատմ. համար) ; Օրագրություն (26 ապր.-26 հուլիսի 1919 թ.) (հայերեն)։ Հայաստան 
  4. Krikorian Robert O. (2001)։ Chorbajian Levon, ed.։ The Making of Nagorno-Karabagh: From Secession to Republic (անգլերեն)։ London: Palgrave Macmillan UK։ էջեր 95–115։ ISBN 9780230508965։ doi:10.1057/9780230508965_3 
  5. Տեր-Դանիելյան Միսակ Դանիելի (1907)։ Մի քանի գլուխ հայ-թրքական ընդհարումներից։ "Յառաջ"-ի գրադարան։ Тифлис: Гермесъ