Jump to content

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ, հայկական հասարակական կազմակերպություն: ՄԱՀՀ-ն հիմնադրվել է 2014 թվականին, անկախ գիտահետազոտական ինստիտուտ է և կենտրոնակայանը գտնվում է Երևանում[1]: «Ժառանգության» նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը հիմնադիր և ներկայիս գլխավոր գիտաշխատողն է[2]:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը հիմնադրվել է 2014 թվականին՝ որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ։ Ինստիտուտը կենտրոնացած է Հայաստանի համար անկախ արտաքին քաղաքականության մշակման, մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների առաջմղման և ազատ շուկայական տնտեսության քարոզչության վրա: ՄԱՀՀ-ն կազմակերպում է սեմինարներ, կոնֆերանսներ և հրապարակում հոդվածներ տարբեր թեմաներով և կանոնավոր կերպով կազմակերպում է քաղաքականությանը վերաբերող ֆորումներ պետական պաշտոնյաների հետ: ՄԱՀՀ-ն համագործակցում է միջազգային գործընկերների հետ, ներառյալ ՆԱՏՕ-ն և Ժողովրդավարության ազգային հիմնադրամը[3][4]:

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 9-ին Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ Ռուսաստանը շանտաժի է ենթարկել Հայաստանին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու համար։ Սաֆարյանն ասել է, որ Ռուսաստանը հաջողությամբ մեկուսացրել է Հայաստանը և կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման շուրջ[5]: 2015 թվականի օգոստոսի 10-ին Սաֆարյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի՝ Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը միանալուց որևէ օգուտ չկա, և որ տնտեսական միությանը միանալը ոչ մի բարելավում չի բերել Հայաստանի տնտեսությանը[6]:

2018 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» խորագրով ՄԱՀՀ երիտասարդական երրորդ ամենամյա ֆորումում։ Նախագահը խոսել է հասարակության համար Հայաստանի Սահմանադրության կարևորության մասին[7][8]:

2019 թվականի ապրիլի 4-ին Ստյոպա Սաֆարյանը ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները առաջընթաց են գրանցել 2018 թվականի հայկական հեղափոխությունից հետո ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ[9]:

Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո ՄԱՀՀ-ն կոչ է արել կայունություն և անվտանգություն ապահովել հայ-ադրբեջանական սահմանին և կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը[10]:

2021 թվականի սեպտեմբերի 16-ին ՄԱՀՀ-ն և Ուկրաինայում Հայաստանի դեսպանը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների ընդլայնումը, ինչպես նաև հայ և ուկրաինական հետազոտական կենտրոնների միջև համագործակցությունը[11]:

2022 թվականի հոկտեմբերի 21-ին ՄԱՀՀ-ն հանդիպում է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ։ Քննարկվել են քաղաքական և ազգային անվտանգության հարցեր[12]:

2024 թվականի հունիսի 21-ին Սաֆարյանը մասնակցել է Ազգային ժողովում լսումների՝ կոչ անելով կառավարությանը հանրաքվե անցկացնել Հայաստանի՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցով։ Սաֆարյանը հայտարարել է, «Հայաստանի համար ԵՄ-ին անդամակցելն առաջին հերթին դաշնակիցներ ձեռք բերելն է տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները հաղթահարելու համար: Երևանը հնարավորություն ունի 20-ից ավելի դաշնակից ձեռք բերել եվրաինտեգրման միջոցով: Բացի անվտանգությունից, սա նաև կբերի բարգավաճում և առաջընթաց»[13]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Armenian Institute of International and Security Affairs». Hrant Dink Foundation. Արխիվացված օրիգինալից 8 July 2022-ին. Վերցված է 16 January 2023-ին.
  2. «The Ambassador took an interest in the activity of the Institute and programs being implemented by AIISA | www.aravot-en.am». Արխիվացված օրիգինալից 16 January 2023-ին. Վերցված է 16 January 2023-ին.
  3. «The Armenian Institute of International and Security Affairs». Hrant Dink Foundation. Արխիվացված օրիգինալից 8 July 2022-ին. Վերցված է 16 January 2023-ին.
  4. «Armenia gives preference to defensive and punitive, whereas Azerbaijan to offensive weapons, says expert». armenpress.am. 14 March 2018. Արխիվացված օրիգինալից 7 August 2022-ին. Վերցված է 16 January 2023-ին.
  5. «Հայաստանի էներգետիկ համակարգը նոր աղետի առջև է կանգնելու | Լրագիր». Արխիվացված օրիգինալից 17 January 2023-ին. Վերցված է 17 January 2023-ին.
  6. «ԵՏՄ-ի «օգուտները». անկում՝ ապրանքաշրջանառության ոլորտում | Առավոտ - Լուրեր Հայաստանից». Արխիվացված օրիգինալից 18 December 2015-ին. Վերցված է 17 January 2023-ին.
  7. «President participated at the Youth Forum of the Armenian Institute for International and Security Issues - Press releases - Updates - The President of the Republic of Armenia». www.president.am. Արխիվացված օրիգինալից 5 March 2021-ին. Վերցված է 17 January 2023-ին.
  8. «Նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին». www.irates.am. Արխիվացված օրիգինալից 18 January 2023-ին. Վերցված է 17 January 2023-ին.
  9. «Analyst says Armenian authorities striving to take substantive actions». news.am. Արխիվացված օրիգինալից 17 January 2023-ին. Վերցված է 17 January 2023-ին.
  10. ««Արցախի վրա ինչ-որ հովանոցի ստվեր տեսանելի է»․ փորձագետները Սոչիի հայտարարության մասին». 30 November 2021. Արխիվացված օրիգինալից 17 January 2023-ին. Վերցված է 18 January 2023-ին.
  11. «Ուկրաինայում Հայաստանի դեսպանը՝ ՄԱՀՀԻ-ում | Առավոտ - Լուրեր Հայաստանից». Արխիվացված օրիգինալից 17 January 2023-ին. Վերցված է 17 January 2023-ին.
  12. «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում փակ հանդիպումէ եղել Արմեն Գրիգորյանի հետ». news.am. Արխիվացված օրիգինալից 27 October 2022-ին. Վերցված է 17 January 2023-ին.
  13. «Armenia discusses plans for holding a referendum on EU accession». JAM news. 21 June 2024.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]