Միջազգային կազմակերպությունների ֆրանկոֆոն պաշտոնյաների համագումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջազգային կազմակերպությունների ֆրանկոֆոն պաշտոնյաների համագումար
Տեսակկազմակերպություն
Հիմնադրվածմարտի 21, 2007
Գլխադասային գրասենյակՀաագա, Նիդերլանդներ
Կայքaffoi.org

Միջազգային կազմակերպությունների ֆրանկոֆոն պաշտոնյաների համագումար (ֆր.՝ Assemblée des francophones fonctionnaires des organisations internationales, AFFOI), ֆրանսերեն խոսող միջազգային քաղաքացիական ծառայողների գլոբալ ցանց։

Համագումարը ձևավորվել է 2007 թվականին Հաագայում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ներկայացուցիչների կողմից[1]՝ Արդարադատության միջազգային դատարան (ICJ), Միջազգային քրեական դատարան (ICC), Քիմիական զենքի արգելման կազմակերպություն (OPCW), Եվրոպական տիեզերական գործակալություն (ESA), Եվրոպոլ և Eurojust, այժմ ներկայացված է 57 միջազգային կազմակերպություններում։

ՄԿՖՊՀ նպատակն է միջազգային կազմակերպությունների գործունեության մեջ պաշտպանել լեզվական, մշակութային և հայեցակարգային բազմազանությունը[2]։

ՄԿՖՊՀ գրասենյակներ ունի Հաագայում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Ժնևում, Լյուքսեմբուրգում, Բրյուսելում, Ադիս Աբեբայում։ Գլխամասը գտնվում է Հաագայում, Նիդերլանդներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային կազմակերպությունների ֆրանկոֆոն պաշտոնյաների համագումարի կոնվենցիան ստորագրվել է 2007 թվականի մարտի 21-ին Միջազգային քրեական դատարանի դատավոր Բրունո Կոտտեի, Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Ռոննի Աբրահամի, Քիմիական զենքի արգելման կազմակերպության տնօրեն Պատրիս Պլանքը, Միջազգային կազմակերպությունների ֆրանկոֆոն պաշտոնյաների համագումարի նախագահ Դոմինիկ Հոպպեն, Եվրոլոլի տնօրեն Միշել Քիյեն, Eurojust գլխավոր դատախազ Ժերար Լուբենսը և ESA-ի գլխավոր քարտուղար Ժան Ժակ Դորդենը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Conference at United Nations». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին..
  2. «La voix de la diversité»..

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]