Մինկո Նիկոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մինկո Նիկոլով
բուլղար․՝ Минко Николов Николов
Ծնվել էապրիլի 2, 1929(1929-04-02)
Տրոյան, Բուլղարիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 31, 1966(1966-12-31) (37 տարեկանում)
Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտությունգրական քննադատ
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Գործունեության ոլորտբանասիրություն
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍոֆիայի համալսարան

Մինկո Նիկոլով Նիկոլով (բուլղար․՝ Минко Николов Николов, ապրիլի 2, 1929(1929-04-02), Տրոյան, Բուլղարիայի թագավորություն - դեկտեմբերի 31, 1966(1966-12-31), Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար գրաքննադատ և պատմաբան, արևմտաեվրոպական ժամանակակից գրականության հետազոտող, թարգմանիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինկո Նիկոլովը ծնվել է 1929 թվականի ապրիլի 2-ին Տրոյան քաղաքում, Բուլղարիայի թագավորություն: 1948 թվականին ավարտել է Տրոյանի գիմնազիան, իսկ 1951 թվականին՝ Սոֆիայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Դիսերտացիան պաշտպանել է Խրիստո Սմիռնենսկիի ստեղծագործության թեմայով[1]: Նրա ուսուցիչն է եղել Գեորգի Ցանևը[2]:

1955 թվականից աշխատել է «Литературен фронт» թերթի խմբագրությունում: «Български писател» հրատարակչության խմբագիր (1958-1959), Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտի գրական աշխատող (1959) և ավագ գրական աշխատող (1962): 1956-1957 թվականներին բուլղարական գրականության դասախոսություններ է կարդացել Բեռլինի Հումբոլդտի համալսարանում:

Մինկո Նիկոլովը մահացել է 1966 թվականի դեկտեմբերի 31-ին Սոֆիայում՝ 67 տարեկան հասակում[3]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հոդվածներն ու գրախոսությունները հրապարակվել են 1948 թվականին «Студентска трибуна», «Народна младеж» և «Литературен фронт» հրատարակչություններում:

Նիկոլովն ուսումնասիրելով Խրիստո Սմիռնենսկիի, Անտոն Ստրաշիմիրովի, Գեորգի Ռայչևի, Խրիստո Յասենովի, Բերտոլդ Բրեխտի ստեղծագործությունները՝ իմաստավորել է փիլիսոփայական և էսթետիկական նոր երևույթները արևմտաեվրոպական վեպում՝ ներառելով ընթացիկ գրական կյանքի գնահատականը:

Պենյո Պենևի «Բանաստեղծությունների» (1960), Անտոն Ստրաշիմիրովի «Բանաստեղծություններ յոթ հատորներում» (1962) և «Անտոն Ստրաշիմիրով» հավաքածուի խմբագիր: Բուլղարերեն է թարգմանել Բերտոլդ Բրեխտի ստեղծագործությունները:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Христо Смирненски. Литературно-критически очерк. 1958 (2 прераб. изд. 1965).
  • Павел Вежинов. Литературно-критически очерк. 1959.
  • Кризата в модерния западен роман. 1961.
  • Брехт. Литературен портрет. 1965.
  • Антон Страшимиров. Монографичен портрет. 1963.
  • Между мъртвата точка и хуманизма. За някои явления в съвременната западна литература. София: Български писател, 1967, 204 с.
  • Избрани произведения. т.1-2. 1968.
  • Избрани произведения (Антон Страшимиров. Христо Смирненски. Бертолд Брехт). София: Български писател, 1979, 524 с.
  • Профили и проблеми. София: Български писател, 1989, 628 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Йордан Василев, Сабина Беляева, „Минко Николов“. – В: Речник по нова българска литература. София: Хемус, 1994, с.252-253.
  2. Нели Генкова-Маринова, „85 г. от рождението на Минко Николов: интелектуален блясък, нетипичен за тези ширини“, Glasove.com, 24 февруари 2015.
  3. „Невяна Николова за баща си Минко Николов: Той е бил дете, жрец, но и пленник на книгите“, интервю на Нели Генкова-Маринова с Невяна Николова, в-к „Троян 21“, 24 февруари 2015.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Йордан Василев, Сабина Беляева, „Минко Николов“. - В: Речник по нова българска литература. София: Хемус, 1994, с.252-253.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]