Մինի Ռիփերթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մինի Ռիփերթոն
Minnie Riperton 1977.jpg
Ծնվել էնոյեմբերի 8, 1947(1947-11-08)[1][2][3][4][5]
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էհուլիսի 12, 1979(1979-07-12)[1][2][3][4] (31 տարեկանում)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերսոուլ
Մասնագիտություներգչուհի և հեղինակ-կատարող
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլChess Records, Capitol Records և Epic Records
ԱմուսինRichard Rudolph?
Կայքminnieriperton.com

Մինի Ջուլիա Ռիփերթոն (անգլ.՝ Minnie Julia Riperton, նոյեմբերի 8, 1947(1947-11-08)[1][2][3][4][5], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 12, 1979(1979-07-12)[1][2][3][4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ: Նրա ձայնածավալը կազմել է հինգուկես օկտավա:

Անձնական կյանք, հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի Ռիփերթոնը ծնվել է 1947 թվականի նոյեմբերի 8-ին Միացյալ Նահանգներում: Երգչուհին ամուսնացել է Ռիչարդ Ռուդոլֆի հետ 1969 թվականին: Նրանց ընտանեկան համատեղ կյանքը շարունակվեց մինչև երգչուհու մահը՝ 1979 թվականը[6]: Ամուսնուց Մինի Ռիփերթոնն ունեցավ երկու երեխաներ. որդին՝ Մարկը և դուստրը՝ Մայա Ռուդոլֆը[7]:

1976 թվականի հունվարին երգչուհու մոտ ախտորոշեցին կրծքագեղձի քաղցկեղ: Արդյունքում կատարվեց արմատական մաստէկտոմիա[8]: Հիվանդության ախտորոշման պահին արդեն Ռիփերթոնի մոտ սկսվել էր քաղցկեղային մետաստազը և բժիշկները ապրելու կես տարի կանխատեսեցին:

Հաշվի չառնելով սարսափելի հիվանդությունը, Մինին շարունակում էր գործունեություն ծավալել իր ասպարեզում: Երգչուհին չէր թաքցնում, որ հիվանդ է, սակայն, որ քաղցկեղը ամեն օր սպանում էր իրեն, Ռիփերթոնը թաքցնում էր բոլորից:

1979 թվականի հուլիսի 12-ին երգչուհի Մինի Ռիփերթոնը կնքեց իր մահկանացուն՝ 31 տարեկան հասակում՝ ապրելով կանխատեսած 6 ամսից երեք տարի ավել[9]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Երգի անվանում Չարթերում առավելագույն դիրքեր Սերտիֆիկացում Պիտակավորում
ԱՄՆ

[10]

Մեծ Բրիտանիա

R&B[10]

Ավստրալիա

[11]

Կանադա

[12]

Մեծ Բրիտանիա

[13]

1970 Come to My Garden 160 GRT
1974 Perfect Angel 4 1 17 8 33 Epic
1975 Adventures in Paradise 18 5 54 55
1977 Stay in Love 71 19 80
1979 Minnie 29 5 60 Capitol
1980 Love Lives Forever 35 11

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #134498461 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 Discogs — 2000.
  6. Minnie Riperton — Biography
  7. Johnson Robert E. (1979-09-06)։ «Minnie's Family Faces the Future With her Dreams»։ Jet (Johnson Publishing Company) 56 (255): 53–54։ ISSN 0021-5996 
  8. «Unsung: The Minnie Riperton Story». June 7, 2009. Cable Network=TV-ONE. 
  9. «California Death Index, 1940-1997 [database on-line]»։ United States: The Generations Network։ 2000։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-06-ին։ Վերցված է 2009-10-06 
  10. 10,0 10,1 «US Charts > Minnie Riperton»։ AllMusic։ Վերցված է 2011-12-03 
  11. David Kent (1993)։ Australian Charts Book 1970—1992։ Australian Chart Book Pty Ltd, Turramurra, N.S.W.։ ISBN 0-646-11917-6 
  12. «CAN Charts > Minnie Riperton»։ RPM։ Վերցված է 2014-01-25 
  13. «UK Charts > Minnie Riperton»։ Official Charts Company։ Վերցված է 2011-12-03 
  14. «US Certifications > Minnie Riperton»։ Recording Industry Association of America։ Վերցված է 2014-01-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]